Գլխավոր տեղեկություն
Համար
N 869-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.07.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.05.17-2021.05.30 Պաշտոնական հրապարակման օրը 27.05.2021
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
27.05.2021
Ստորագրող մարմին
Վարչապետի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
27.05.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.07.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 մայիսի 2021 թվականի N 869-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 19-Ի N 496-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայասստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի ապրիլի 19-ի «Պետական վճարումների էլեկտրոնային համակարգի ներդրման և գործարկման մասին» N 496-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները`

1) որոշումը 1-ին կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 1.1-ին կետով․

«1.1․Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի, «Մաքսային կարգավորման մասին» օրենքի և Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի համաձայն մաքսային մարմիններին վճարման ենթակա մաքսատուրքի, ավելացված արժեքի հարկի, ակցիզային հարկի, հատուկ, հակագնագցման ու փոխհատուցման տուրքերի, բնապահպանական հարկի և ճանապարհային հարկի, ինչպես նաև դրանց նկատմամբ հաշվարկված տոկոսների ու տույժերի, մաքսային կանոնների խախտումների համար առաջացած տուգանքների (այսուհետ՝ վճարներ) իրավաբանական և ֆիզիկական անձանց վճարման պարտավորությունը համարվում է կատարված նաև այն դեպքում, երբ դրանց վճարումն իրականացվել է պետական վճարումների էլեկտրոնային համակարգով։».

2) որոշման 2-րդ կետը «կամ տեղական տուրքի» բառերից հետո լրացնել «կամ վճարների» բառերով։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում սույն որոշմամբ սահմանված գործառնությունների իրականացման համար անհրաժեշտ էլեկտրոնային համակարգի գործարկման օրվանից, բայց ոչ ուշ, քան 2021 թվականի հուլիսի 1-ը:

         

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետի պաշտոնակատար

Ն. Փաշինյան

 

Երևան

        

27.05.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

              

Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 մայիսի 2021 թվական: