ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
4 մայիսի 2017 թվականի N 457-Ն
ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 24-Ի N 1204-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության ենթակայության «Հայաստանի ազգային գրապալատ» պետական ոչ առևտրային կազմակերպությանն անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով ամրացված` Երևան քաղաքի Գ. Քոչարի 21 հասցեում գտնվող՝ 1281280 դրամ հաշվեկշռային արժեքով, 971,7 քառ. մետր ընդհանուր մակերեսով տարածքը (այսուհետ` գույք) հետ վերցնել և անհատույց, անժամկետ օգտագործման իրավունքով ամրացնել Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության ենթակայության «Երևանի մնջախաղի պետական թատրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում «Հայաստանի ազգային գրապալատ» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ կնքել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի անհատույց, անժամկետ օգտագործման մասին կնքված պայմանագիրը լուծելու մասին համաձայնագիր (այսուհետ` համաձայնագիր)` սահմանելով, որ համաձայնագրի նոտարական վավերացման և գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերը ենթակա են իրականացման՝ «Հայաստանի ազգային գրապալատ» պետական ոչ առևտրային կազմակերպության իրավահաջորդի միջոցների հաշվին.
2) սույն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո երկամսյա ժամկետում «Երևանի մնջախաղի պետական թատրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ կնքել սույն որոշման 1-ին կետում նշված տարածքի անհատույց, անժամկետ օգտագործման մասին պայմանագիր` սահմանելով, որ պայմանագրի նոտարական վավերացման և պայմանագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերը ենթակա են իրականացման՝ «Երևանի մնջախաղի պետական թատրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի նոյեմբերի 24-ի «Մի շարք պետական ոչ առևտրային կազմակերպություններ միացման ձևով վերակազմակերպելու, «Ագարակ» պատմամշակութային արգելոց ստեղծելու, դրա կանոնադրությունը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ ու լրացում կատարելու մասին» N 1204-Ն որոշման 12-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«12. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում՝ սույն որոշման 5-րդ կետով նախատեսված պետական ոչ առևտրային կազմակերպության հետ կնքել անշարժ գույքի անհատույց և անժամկետ օգտագործման մասին պայմանագրերում սույն որոշումից բխող փոփոխություններ կատարելու մասին համաձայնագրեր` դրանցում նախատեսելով, որ համաձայնագրերի նոտարական վավերացման և գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերը ենթակա են իրականացման՝ «Հայաստանի ազգային պատկերասրահ» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին:»:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության 2017 թ. մայիսի 6 Երևան
վարչապետԿ. Կարապետյան
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|