Գլխավոր տեղեկություն
Համար
N 1011-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (22.10.2016-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2016.11.02/78(1258) Հոդ.961
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
29.09.2016
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
06.10.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.10.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 սեպտեմբերի 2016 թվականի N 1011-Ն

 

ՉԵՌՆՈԲԻԼԻ ԱՏՈՄԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆԻ ՎԹԱՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄԻՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 1-ին կետով, Չեռնոբիլի ատոմային էլեկտրակայանի վթարի հետևանքների վերացման աշխատանքների մասնակիցների կարգավիճակը հստակեցնելու և նրանց համար սոցիալական երաշխիքներից օգտվելու հավասար հնարավորություններ ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Չեռնոբիլի ատոմային էլեկտրակայանի վթարի հետևանքների վերացման աշխատանքների մասնակցի կարգավիճակ տրամադրելու կարգը` համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ Չեռնոբիլի ատոմային էլեկտրակայանի վթարի հետևանքների վերացման աշխատանքների մասնակիցների կարգավիճակի տրամադրման և նրանց սոցիալական պաշտպանության հետ կապված հարցերով Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմին է ճանաչվում Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Կ. Կարապետյան

 

2016 թ. հոկտեմբերի 6

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության 2016 թվականի

սեպտեմբերի 29-ի N 1011-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՉԵՌՆՈԲԻԼԻ ԱՏՈՄԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆԻ ՎԹԱՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ

 

1. Չեռնոբիլի ատոմային էլեկտրակայանի (այսուհետ` ՉԱԷԿ) վթարի հետևանքների վերացման աշխատանքների մասնակից են համարվում Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, ովքեր 1986-ից մինչև 1990 թվականները մասնակցել են ՉԱԷԿ-ում վթարի հետևանքների վերացման աշխատանքներին այդ կայանի 30 կիլոմետրանոց գոտու (արտաբնակեցման գոտու) սահմաններում կամ հետվթարային ժամանակաշրջանում կայանում զբաղված են եղել (այդ թվում` ժամանակավորապես ուղարկված կամ գործուղված կամ կամավորական հիմունքներով մեկնած) շահագործման ու այլ աշխատանքներում, ներառյալ զինվորական մասերի այն զինծառայողներն ու զինվորական ծառայությունից պահեստ արձակված անձինք, ովքեր ներգրավված են եղել նշված վթարի հետևանքների վերացման աշխատանքների կատարմանը, անկախ գտնվելու վայրից ու կատարվող աշխատանքներից`

1) ԽՍՀՄ-ի զինված ուժերում պարտադիր զինվորական ծառայության ընթացքում մասնակցել են ՉԱԷԿ-ի վթարի վերացման աշխատանքներին.

2) կանչվել են զինվորական վարժական հավաքների` մասնակցելով ՉԱԷԿ-ի վթարի վերացման աշխատանքներին.

3) մեկնել են աշխատանքային պայմանագրով` մասնակցելով ՉԱԷԿ-ի վթարի վերացման աշխատանքներին.

4) մեկնել են կամավորական հիմունքներով` մասնակցելու ՉԱԷԿ-ի վթարի վերացման աշխատանքներին:

2. ՉԱԷԿ-ի վթարի վերացման աշխատանքների մասնակիցների հաշվառումը և փաստաթղթերի հավաքագրումը կազմակերպում է Հայաստանի «Չեռնոբիլ միություն» հասարակական կազմակերպությունը (համաձայնությամբ):

3. ՉԱԷԿ-ի վթարի վերացման աշխատանքների մասնակիցը հաշվառման նպատակով կարող է դիմել նաև միջգերատեսչական հանձնաժողով` ներկայացնելով սույն կարգի 5-րդ կետով նախատեսված փաստաթղթերը: Միջգերատեսչական հանձնաժողովն ստացված փաստաթղթերը 3-օրյա ժամկետում ուղարկում է Հայաստանի «Չեռնոբիլ միություն» հասարակական կազմակերպություն` վերջինիս կարծիքն ստանալու համար:

4. Միջգերատեսչական հանձնաժողովից ստացված` ՉԱԷԿ-ի մասնակցի փաստաթղթերը Հայաստանի «Չեռնոբիլ միություն» հասարակական կազմակերպությունն ուսումնասիրում և սույն կարգի 6-րդ կետով նախատեսված կարգով և ժամկետում կից գրությամբ իր կարծիքը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն:

5. Քաղաքացին Հայաստանի «Չեռնոբիլ միություն» հասարակական կազմակերպություն է ներկայացնում`

1) դիմում.

2) երկու լուսանկար (3 X 4).

3) անձը հաստատող փաստաթուղթը և պատճենը.

4) պարտադիր զինվորական ծառայողները` զինվորական գրքույկը և պատճենը (եթե գրքույկում նշված չէ ՉԱԷԿ-ում զինվորական ծառայություն անցկացնելու վայրի և ժամկետի մասին, ապա տեղեկանք` զինվորական կոմիսարիատից).

5) աշխատանքային պայմանագրով մեկնածները` աշխատանքային գրքույկը և պատճենը (եթե աշխատանքային գրքույկում նշված չէ ՉԱԷԿ-ում աշխատած տարիների մասին, ապա նրան գործուղած հիմնարկից տեղեկանք` ՉԱԷԿ-ում աշխատած վայրի և ժամանակահատվածի վերաբերյալ).

6) կամավորական հիմունքներով մեկնածները` տեղեկանք ՉԱԷԿ-ի վթարի վերացման աշխատանքներին մասնակցած վայրից:

6. Հայաստանի «Չեռնոբիլ միություն» հասարակական կազմակերպությունն ուսումնասիրելով ներկայացված փաստաթղթերը, 10 աշխատանքային օրվա ընթացքում` կից գրությամբ դրանք ներկայացնում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն (այսուհետ` նախարարություն), որն ուսումնասիրելով փաստաթղթերը, դրանք ներկայացնում է ՉԱԷԿ-ի վթարի հետևանքների վերացման աշխատանքների մասնակիցների կարգավիճակի հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի (այսուհետ` հանձնաժողով) քննարկմանը:

7. Հանձնաժողովի նախագահը հրավիրում է հանձնաժողովի նիստ և հանձնաժողովի անդամներին ներկայացնում է Հայաստանի «Չեռնոբիլ միություն» հասարակական կազմակերպության կողմից հանձնաժողովին ուղարկված փաստաթղթերը` քաղաքացուն ՉԱԷԿ-ի վթարի վերացման աշխատանքների մասնակցի կարգավիճակ տրամադրելու համար:

8. Հանձնաժողովը, քննության առնելով ներկայացված փաստաթղթերի հավաստիությունը, տալիս է համապատասխան եզրակացություն` ՉԱԷԿ-ի վթարի վերացման աշխատանքների մասնակցին կարգավիճակ տրամադրելու կամ տրամադրումը մերժելու վերաբերյալ` համաձայն N 1 ձևի:

9. Եթե դիմումատուի ներկայացրած փաստաթղթերը չեն հավաստում ՉԱԷԿ-ի վթարի հետևանքների վերացման աշխատանքներին նրա մասնակցության փաստը, ապա հանձնաժողովը 10 աշխատանքային օրվա ընթացքում տալիս է բացասական եզրակացություն, որտեղ նշվում են մերժման հիմքերը: Մերժման հիմքերն են 1-ին կետի 1-4-րդ ենթակետերում ներկայացված պայմանների բացակայությունը:

10. Հանձնաժողովի կողմից դրական եզրակացություն տալուց հետո, 10-օրյա ժամկետում, հանձնաժողովի քարտուղարը Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի (այսուհետ` նախարար) կողմից ստորագրված վկայականները` համաձայն N 2 ձևի, տրամադրում է Հայաստանի «Չեռնոբիլ միություն» հասարակական կազմակերպության նախագահին` ՉԱԷԿ-ի մասնակից ճանաչված անձանց հատկացնելու համար:

11. Հանձնաժողովի քարտուղարը վարում է վկայականների հաշվառման գրանցամատյան, որի ձևը հաստատում է նախարարը: Գրանցամատյանը պետք է լինի համարակալված, թելակարված, ստորագրված նախարարի կողմից և կնքված` նախարարության կնիքով: Նշված գրանցամատյանը պահվում է որպես խիստ հաշվառման փաստաթուղթ: Տրվող վկայականի համարը պետք է նույնությամբ համապատասխանի գրանցամատյանում տվյալ անձի վերաբերյալ կատարված գրանցման հերթական համարին:

12. Վկայականները Հայաստանի «Չեռնոբիլ միություն» հասարակական կազմակերպության նախագահին տրամադրվում են միայն գրանցամատյանում նրա կողմից ստորագրվելուց հետո:

13. Հանձնաժողովն ստեղծում է ՉԱԷԿ-ի վթարի հետևանքների վերացման աշխատանքներին մասնակցած անձանց տեղեկատվական էլեկտրոնային շտեմարան:

14. ՉԱԷԿ-ի վթարի հետևանքների վերացման աշխատանքների մասնակցի վկայականը հանդիսանում է նրա կարգավիճակը հավաստող փաստաթուղթ, որը նրան իրավունք է տալիս օգտվելու Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված իրավունքներից և արտոնություններից:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

Ձև N 1

 

Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ՉԵՌՆՈԲԻԼԻ ԱՏՈՄԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆԻ ՎԹԱՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՀԱՐՑԵՐՈՎ ԶԲԱՂՎՈՂ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

Դիմող __________________________________________________________

 (անունը, ազգանունը, հայրանունը)

Բնակության վայրը, հեռախոսահամարը _________________________________________

 

ՉԱԷԿ-ի վթարի հետևանքների վերացման աշխատանքներին

մասնակցելու տարեթիվը և վայրը ____________________________________

______________________________________________________

 

Ինչ կարգավիճակով է մասնակցել ՉԱԷԿ-ի վթարի հետևանքների վերացման աշխատանքներին (ընդգծել).

ü պարտադիր զինվորական ծառայող կամ զինվորական ծառայությունից պահեստ արձակված անձինք

ü կանչվել է զինվորական վարժական հավաքներին

ü աշխատանքային պայմանագրով մեկնած

ü կամավորական հիմունքով մեկնած

 

Հաշմանդամ է (ընդգծել)

այո ոչ

 

 

Հանձնաժողովը որոշում է, որ _____________________________________ ը

հանդիսանում է ՉԱԷԿ-ի վթարի վերացման աշխատանքների մասնակից:

Հանձնաժողովը մերժում է քաղ. __________________________________ տրամադրել ՉԱԷԿ-ի մասնակցի կարգավիճակ, քանի որ նրա ներկայացրած փաստաթղթերը չեն համապատասխանում Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի սեպտեմբերի 29-ի N 1011-Ն որոշման կարգի պահանջներին

_______________________________________________________________________

__________________________________________________________:

 

Հանձնաժողովի նախագահ

 

Հանձնաժողովի քարտուղար

 

Ձև N 2

 

Վ Կ Ա Յ Ա Կ Ա Ն

 

ՉԵՌՆՈԲԻԼԻ ԱՏՈՄԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆԻ ՎԹԱՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑԻ

 

ՎԿԱՅԱԿԱՆ

 

Սերիա A N________

 

Ազգանունը, անունը, հայրանունը ------------------------------

____________________________________________

 

Վկայական ներկայացնող անձն օգտվում է Չեռնոբիլի ԱԷԿ-ի վթարի վերացման աշխատանքների մասնակիցների համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և ԱՊՀ միջպետական համաձայնագրով սահմանված արտոնություններից:

 

Վկայականը տրված է անժամկետ: Գործում է Հայաստանի Հանրապետության և ԱՊՀ երկրների տարածքում:

 

Տրման օրը, ամիսը, տարեթիվը ______ ____________201 թ.

 

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար

 

Վկայական տվող կազմակերպության ղեկավարի ստորագրությունը

 

Կ.Տ.

УДОСТОВЕРЕНИЕ

 

СЕРИЯ А N____________

 

Фамилия, имя, отчество_______________________

 

Предъявитель удостоверения имеет право на льготы установленные для участника ликвидации последствии аварии на Чернобыльской АЭС законадательством РА и взаимопризнанные соглашением государств-участников СНГ.

 

Удостоверение выдано бессрочно. Действительно на территории РА и СНГ.

 

Дата выдачи _____ _______________201 г

 

Министр труда и социальных вопросов РА

 

Подпись руководителя учреждения выдавшего

удостоверение.

 

М. П.

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան