ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 հոկտեմբերի 2015 թվականի N 1224-Ա
ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔ ՆՎԻՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 24-ի N 305-Ն որոշումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված՝ Արարատ քաղաքի Աբովյան 12 հասցեում գտնվող հանրակացարանում բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նվիրել իրենց կողմից զբաղեցրած բնակելի տարածքները` համաձայն հավելվածի, սեփականության իրավունքով կամ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով, հավասար բաժիններով:
2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված հանրակացարանների զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ գույքի (հողամասերի և ընդհանուր օգտագործման տարածքների) նկատմամբ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքը Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով անցնում է հանրակացարանների առանձին տարածքների նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերողներին:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո վեցամսյա ժամկետում սույն որոշման հավելվածում նշված անձանց հետ կնքել բնակելի տարածքների նվիրատվության պայմանագրեր՝ դրանցում նախատեսելով, որ պայմանագրերի նոտարական վավերացման և պայմանագրերից բխող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման նվիրառու բնակիչների միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2015 թ. հոկտեմբերի 26 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2015 թվականի հոկտեմբերի 22-ի N 1224-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
Արարատ քաղաքի Աբովյան 12 հասցեում գտնվող հանրակացարանում բնակվող քաղաքացիների կողմից զբաղեցրած՝ նվիրատվության ենթակա բնակելի տարածքների
NN |
Բնակության վայրը |
Բնակիչների անունները, հայրանունները, ազգանունները |
Անձնագրային տվյալներ |
Հատկացման տարեթիվը |
Զբաղեցրած բնակելի տարածքի մակերեսը(քառ. մ) |
Զբաղեցրած բնակելի տարածքի սկզբնական արժեքը (դրամ) |
Սեփականության իրավունքով կամ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով տրվող |
1. |
ՀՀ Արարատի մարզ, քաղ. Արարատ, Աբովյան 12/3-14 հանրակացարանային շենքի թիվ 34 սենյակ |
Լյուդմիլա Մխիթարի Քոչարյան Անահիտ Նորիկի Քոչարյան |
Անձ. 004024303, տրված՝ 18.09.2014 թ., 026-ի կողմից AH0484852, տրված՝ 30.11.2007 թ., 026-ի կողմից |
2007 թ. |
10.50 |
61678,37 |
ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով, հավասար բաժիններով |
2. |
ՀՀ Արարատի մարզ, քաղ. Արարատ, Աբովյան 12/3-6 հանրակացարանային շենքի թիվ 10 սենյակ |
Աննա Աշոտի Զաքարյան |
AM 0370889, տրված՝ 14.07.2011 թ., 026-ի կողմից |
1997 թ. |
14.0 |
82237,82 |
սեփականության իրավունքով |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Դ. Հարությունյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|