ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 մայիսի 2014 թվականի N 420-Ա
ՍՎԵՏԼԱՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 121-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխան՝
1. ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Սվետլանա Գրիգորյանի մահվան կապակցությամբ ստեղծել կառավարական հանձնաժողով՝ համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ 20-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել համապատասխան առաջարկություն` հանձնաժողովի ներկայացրած հուղարկավորման ծախսերի մասին հաշվետվության հիման վրա:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2014 թ. մայիսի 14 Երևան |
Հավելված ՀՀ վարչապետի 2014 թ. մայիսի 14-ի N 420-Ա որոշման |
Կ Ա Զ Մ
ՍՎԵՏԼԱՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Հ. Պողոսյան |
- ՀՀ մշակույթի նախարար (հանձնաժողովի նախագահ) | |
Պ. Սաֆարյան |
- ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ | |
Ա. Ավետիսյան |
- ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ | |
Ս. Խաչատրյան |
- ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ | |
Ա. Սուքիասյան |
- Երևանի քաղաքապետի տեղակալ (համաձայնությամբ) | |
Ս. Հովհաննիսյան |
- ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետի տեղակալ | |
Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյան |
- Հայ Առաքելական Եկեղեցու Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ (համաձայնությամբ) | |
Հ. Ղազանչյան |
- «Հայաստանի թատերական գործիչների միություն» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ) | |
Կ. Շահբազյան |
- «Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ) | |
Ե. Ղազանչյան |
- ռեժիսոր, «Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոն» ՊՈԱԿ-ի գեղարվեստական ղեկավար (համաձայնությամբ) | |
Դ. Մուրադյան |
- «Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ» ՊՈԱԿ-ի ռեկտորի պաշտոնակատար (համաձայնությամբ) | |
Ս. Առաքելյան |
- արվեստաբան, թատերագետ, «Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոն» ՊՈԱԿ-ի թանգարանի վարիչ (համաձայնությամբ) | |
Ա. Թադևոսյան |
- ընտանիքի անդամ (համաձայնությամբ) |
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|