ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
4 մայիսի 2017 թվականի N 455-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 3-Ի N 712-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 18-րդ մասի և «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի «Զինված ուժերում, ազգային անվտանգության մարմիններում, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում, քրեակատարողական և փրկարար ծառայություններում ծառայության առանձնահատկություններով պայմանավորված հավելումների տրամադրման դեպքերը, դրանց վճարման չափերը և կարգը սահմանելու մասին» N 712-Ն որոշման N 8 հավելվածում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`
1) «Բ» բաժնում`
ա. «ՀՀ ոստիկանության փորձաքրեագիտական և մարզային վարչությունների`» սյունակի 1-ին կետը «պետ,» բառից հետո լրացնել «ՀԿՀ ավագ փորձագետ,» բառերով, իսկ 2-րդ կետն ուժը կորցրած ճանաչել,
բ. «ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի և մարզային վարչությունների ենթակա տարածքային բաժինների, «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի, նույն բաժնի «Շիրակ» օդանավակայանի գծային բաժանմունքի`» սյունակի 2-րդ կետում «հետաքննության բաժանմունքի պետ» բառերը փոխարինել «պետի տեղակալ, ինքը և հետաքննության բաժանմունքի պետ» բառերով.
2) «Գ» բաժնում՝
ա. «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի» բառերը փոխարինել «Զվարթնոց» օդանավակայանի» բառերով,
բ. «Քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչություն» բառերը հանել.
3) «Դ» բաժնում՝
ա. «ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետի աշխատակազմի`» սյունակի 1-ին կետը «պետի`» բառից հետո լրացնել «գլխավոր» բառով,
բ. «ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության`» սյունակի 1-ին կետից հանել «քննչական» բառը.
4) «Ե» բաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
« |
Ե |
ՀՀ ոստիկանության հասարակական կարգի ապահովման վարչության ծառայողներ |
13,492
| |
ՀՀ ոստիկանության զորահավաքային աշխատանքների և քաղաքացիական պաշտպանության բաժնի ծառայողներ | ||||
ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի և մարզային վարչությունների` | ||||
1) |
պետի տեղակալներ (կադրերի և անձնակազմի գծով) | |||
2) |
շտաբի ծառայողներ | |||
3) |
զորահավաքային աշխատանքների և քաղաքացիական պաշտպանության գծով ավագ տեսուչ, հետաքննության բաժանմունքի` ՀԿՀ ավագ տեսուչ, ավագ տեսուչ, տեսուչ, հաշվառման գծով ավագ տեսուչ, թույլտվության համակարգի ավագ տեսուչ, կապի ավագ ինժեներ, ինժեներ, կազմ-վերլուծական բաժանմունքի պետ, ավագ տեսուչ, տեսուչ | |||
Հասարակական կարգի ապահովման բաժնի, պրոֆիլակտիկայի (ծառայության) բաժանմունքի (խմբի) պետ, պետի տեղակալ, ավագ տեսուչ, տեսուչ | ||||
Երևան քաղաքի ՁՊՎ-ի պետի տեղակալ (ծառայության գծով), ավագ տեսուչ, տեսուչ | ||||
«Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի, նույն բաժնի «Շիրակ» օդանավակայանի գծային բաժանմունքի՝ | ||||
1) |
ծառայության ավագ տեսուչ, տեսուչ | |||
2) |
համակարգչային վերլուծության խմբի ոստիկան | |||
3) |
ծառայության վաշտի ծառայողներ | |||
ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակետային ծառայության ոստիկանության գնդի, մարզային վարչություններին ենթակա տարածքային բաժինների պարեկապահակետային ծառայության վաշտի, դասակի, ջոկի, Երևան քաղաքի և մարզային վարչությունների ուղեկցող ստորաբաժանումների ծառայողներ | ||||
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության ծառայողներ |
5) «Զ» բաժնում՝
ա. «ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության`» սյունակի 1-ին կետը «բժշկական» բառից հետո լրացնել «, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների» բառերով,
բ. «կապի ու» բառերը հանել:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Կ. Կարապետյան |
2017 թ. մայիսի 6 Երևան |