ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 սեպտեմբերի 2013 թվականի N 976-Ա
«ԱՐՏԵՐԿՐՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԵՎ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԳՈՐԾԵՐՈՎ ԴԱՏԱԿԱՆ ԵՎ ԱՐՏԱԴԱՏԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՀԱՆՁՆՄԱՆ ՄԱՍԻՆ» ԿՈՆՎԵՆՑԻԱՅՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Արտերկրում քաղաքացիական և առևտրային գործերով դատական և արտադատական փաստաթղթերի հանձնման մասին» կոնվենցիայի 2-րդ հոդվածի և «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 51-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
«Արտերկրում քաղաքացիական և առևտրային գործերով դատական և արտադատական փաստաթղթերի հանձնման մասին» կոնվենցիայի 2-րդ հոդվածով նախատեսված կենտրոնական մարմին նշանակել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2013 թ. սեպտեմբերի 18 Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|