ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 հոկտեմբերի 2012 թվականի N 1309-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 27-Ի N 1400-Ն ԵՎ ՆՈՅԵՄԲԵՐԻ 30-Ի N 1854-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի «ժբ» կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հուլիսի 27-ի «Տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշերին ներկայացվող պահանջները սահմանելու մասին» N 1400-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`
1) N 1 հավելվածը երկրորդ պարբերության «զ» կետի երկրորդ պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«31.1-ին և 31.2-րդ տեսակներ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրանսպորտային միջոցին հատկացված, սակայն հաշվառման պահին չտրամադրված ցանկալի կամ մեծ պահանջարկ ունեցող համարանիշերի փոխարեն տրվող համարանիշեր.».
2) N 1 հավելվածի «2-րդ տեսակ» և «9-րդ տեսակ» նկարները շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 1 հավելվածի.
3) N 1 հավելվածը «31-րդ տեսակ» նկարից հետո լրացնել «31.1-ին տեսակ» և «31.2-րդ տեսակ» նկարներով` համաձայն N 2 հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 30-ի «Տրանսպորտային միջոցների համարանիշերի հաշվառման և հատկացման կարգը հաստատելու մասին» N 1854-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունը`
1) 13-րդ կետը «տեղական ինքնակառավարման մարմինների» բառերից հետո լրացնել «(այդ թվում՝ Երևանի ենթակայության կազմակերպությունների և հիմնարկի կարգավիճակ ունեցող՝ Երևանի ենթակայության կազմակերպությունների)» բառերով.
2) 33-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«33. Եթե հաշվառման ներկայացված տրանսպորտային միջոցին ամրագրված ցանկալի համարանիշը մինչև ամրագրումն արդեն իսկ որպես հերթական համարանիշ առաքվել է այլ հաշվառող ստորաբաժանում, ապա այդ տրանսպորտային միջոցին հատկացնելու դեպքում այն տրամադրվում է 7 օրվա ընթացքում, իսկ մինչ այդ, ինչպես նաև այն դեպքերում, երբ ցանկալի կամ մեծ պահանջարկ ունեցող համարանիշը հաշվառման պահին չի գտնվում տվյալ ստորաբաժանումում, տրանսպորտային միջոցին հատկացվում են թվերի և տառերի նույն հավաքածուն պարունակող «Ժամանակավոր» համարանիշեր` 7 օր ժամկետով:»:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2012 թ. հոկտեմբերի 22 Երևան |
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2012 թվականի հոկտեմբերի 18-ի N 1309-Ն որոշման |
2-րդ տեսակ
9-րդ տեսակ
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2012 թվականի հոկտեմբերի 18-ի N 1309-Ն որոշման |
31.1-ին տեսակ
31.2-րդ տեսակ
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|