«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
31 հունվարի 2012 թ.
Պետական գրանցման թիվ 05012070
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
6 դեկտեմբերի 2011 թ. |
թիվ 336-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ՀԱՐԿՎՈՂ ՇԱՀՈՒՅԹԻ ՈՐՈՇՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԵՐԻ ԶՈՒՏ ԱԿՏԻՎՆԵՐԻ ԱՐԺԵՔԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ» ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 10/14-Ը ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Նպատակ ունենալով սահմանելու ներդրումային ֆոնդերի հարկման համար զուտ ակտիվների հաշվարկման միասնական սկզբունքներ և հիմք ընդունելով «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հաստատել «Հարկվող շահույթի որոշման համար ներդրումային ֆոնդերի զուտ ակտիվների արժեքի հաշվարկման կարգը» կանոնակարգ 10/14-ը` համաձայն Հավելվածի (կցվում է):
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ |
Ա. Ջավադյան |
2011 թ. դեկտեմբերի 8 Երևան |
Հավելված
Հաստատված է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի դեկտեմբերի 6-ի թիվ 336-Ն որոշմամբ
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյան ______________ 2011 թվականի դեկտեմբերի 8 |
Համաձայնեցված է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 2011 թվականի դեկտեմբերի 30-ի թիվ 1126-Ն հրամանով
Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյան ______________ 2011 թվականի դեկտեմբերի 30 |
Կ Ա Ն Ո Ն Ա Կ Ա Ր Գ 10/14
ՀԱՐԿՎՈՂ ՇԱՀՈՒՅԹԻ ՈՐՈՇՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԵՐԻ ԶՈՒՏ ԱԿՏԻՎՆԵՐԻ ԱՐԺԵՔԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ
Գ Լ ՈՒ Խ 1
ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՐԿԱՆ
1. Սույն կանոնակարգը սահմանում է հարկվող շահույթի որոշման նպատակով ներդրումային ֆոնդերի, այդ թվում` ոչ հրապարակային ֆոնդերի (այսուհետ` ֆոնդ) զուտ ակտիվների արժեքի հաշվարկման կարգը:
2. Սույն կանոնակարգում օգտագործված հասկացություններն ունեն «Ներդրումային ֆոնդերի մասին» և «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներում կիրառվող նշանակությունը:
Գ Լ ՈՒ Խ 2
ՀԱՐԿՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՖՈՆԴԻ ԶՈՒՏ ԱԿՏԻՎՆԵՐԻ ԱՐԺԵՔԻ ՀԱՇՎԱՐԿՈՒՄԸ
3. Հրապարակային ֆոնդի հարկվող շահույթի որոշման համար ֆոնդի զուտ ակտիվների արժեքը (հարկվող շահույթը) հաշվարկվում է հետևյալ բանաձևով`
ՀԶԱԱ= ՀԶԱԱ1 + ՀԶԱԱ2 +…+ ՀԶԱԱՊ, որտեղ
ՀԶԱԱ-ը ֆոնդի` հարկվող շահույթի որոշման համար հաշվարկված զուտ ակտիվների արժեքն է,
ՀԶԱԱi -ը i-րդ օրվա դրությամբ ֆոնդի` հարկվող շահույթի որոշման համար հաշվարկված զուտ ակտիվների արժեքն է, որը հաշվարկվում է հետևյալ բանաձևով`
ՀԶԱԱi = (ԶԱԱi + Շi ) / Պ, որտեղ`
ԶԱԱi -ը i-րդ օրվա դրությամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի դեկտեմբերի 6-ի թիվ 335-Ն որոշմամբ հաստատված «Ներդրումային ֆոնդերի զուտ ակտիվների արժեքի հաշվարկման կարգը» կանոնակարգ 10/04-ի 14-րդ գլխի համաձայն հաշվարկվող ֆոնդի զուտ ակտիվների արժեքն է,
Շi -ը տվյալ տարվա սկզբից մինչև i-րդ օրը ներառյալ ֆոնդի ակտիվների հաշվին ֆոնդի փայատերերին (բաժնետերերին) շահաբաժնի կամ նման այլ ձևով կատարված բաշխումների գումարն է,
Պ-ը տարվա ընթացքում ֆոնդի զուտ ակտիվների արժեքի հաշվարկման պարբերականությունն է (տարվա ընթացքում ֆոնդի զուտ ակտիվների արժեքի հաշվարկների քանակը): Ընդ որում, եթե ֆոնդի զուտ ակտիվների արժեքը հաշվարկվում է օրական պարբերականությամբ, ապա Պ-ն հավասար է 365-ի, իսկ ոչ աշխատանքային օրերի շահութահարկի հաշվեգրվող գումարի հաշվարկման համար հիմք է ընդունվում նախորդող աշխատանքային օրվա զուտ ակտիվների արժեքը: Ֆոնդի կանոնների (կանոնադրության) համաձայն ֆոնդի զուտ ակտիվների արժեքի հաշվարկման պարբերականությունը տարվա ընթացքում փոփոխվելու դեպքում փոփոխված Պ-ն հաշվարկվում է այդ փոփոխություններն ուժի մեջ մտնելու պահից մինչև տվյալ տարվա դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածի համար:
4. Ոչ հրապարակային ֆոնդի հարկվող շահույթի որոշման համար ֆոնդի զուտ ակտիվների արժեքը հաշվարկում է տվյալ ֆոնդի կանոններով (կանոնադրությամբ) սահմանված կարգով` առանց ֆոնդի ակտիվների ընդհանուր շուկայական արժեքից ֆոնդի մասնակիցներին շահաբաժնի կամ նման այլ ձևով վճարման ենթակա գումարների նվազեցման:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|