Գլխավոր տեղեկություն
Համար
N 334-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (09.04.2011-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
31.03.2011
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
08.04.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.04.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

  

31 մարտի 2011 թվականի N 334-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՐՈՇ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՈՒՂԵՎՈՐԱՅԻՆ ԿԱՌԱՄԱՏՈՒՅՑՆԵՐԸ ԵՎ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ԳԾԱՆՑՆԵՐԸ ՈՐՊԵՍ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԳՐԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության որոշ համայնքներում գտնվող ուղևորային կառամատույցներում և երկաթուղային գծանցներում ուղևորափոխադրումների սպասարկման որակի բարձրացման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 168-րդ հոդվածի պահանջներով` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով սույն որոշման N N 1 և 2 հավելվածներում ընդգրկված ուղևորային կառամատույցները և երկաթուղային գծանցներն ամրացնել «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին, Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին` ապահովել սույն որոշման N N 1 և 2 հավելվածներում ընդգրկված ուղևորային կառամատույցների և երկաթուղային գծանցների Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքների պետական գրանցումը:

3. Ուղևորային կառամատույցների և երկաթուղային գծանցների նկատմամբ Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքի պետական գրանցման ծախսերն իրականացնել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը հատկացված միջոցների հաշվին:

4. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին` սույն որոշման N N 1 և 2 հավելվածներում ընդգրկված ուղևորային կառամատույցները և երկաթուղային գծանցները սահմանված կարգով ընդգրկել «Հայկական երկաթուղու համակարգը «Ռուսական երկաթուղիներ» բաց բաժնետիրական ընկերության կողմից ստեղծված «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերությանը փոխանցելու մասին» կնքված կոնցեսիոն պայմանագրի համաձայն «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերությանը փոխանցված կոնցեսիոն ակտիվների կազմում` հանդես գալով կոնցեդենտի անունից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


 2011 թ. ապրիլի 8
Երևան

 

 

Հավելված N 1

 ՀՀ կառավարության 2011 թվականի

մարտի 31-ի N 334-Ա որոշման

 

Ց ա ն կ

 

Հայաստանի Հանրապետության մարզերի համայնքներում գտնվող կոնցեսիոն ակտիվների կազմում չընդգրկված ուղԵՎորային կառամատույցների

 

N N
ը/կ

Ուղևորային կառամատույցների անվանումները

Գտնվելու վայրը(համայնքը)

Տեղաբաշխման վայրը(կմ)

Կառամատույցի ընդհանուր մակերեսը (քառ.մ)

Ծանոթագրություն

1.

Ցածր կառամատույց, կայարան Ալավերդի

ՀՀ Լոռու մարզ, քաղ. Ալավերդի

2607

789

գտնվում է երկաթուղային կայարանում

2.

Միջանկյալ ցածր կառամատույց, կայարան Ալավերդի

ՀՀ Լոռու մարզ, քաղ. Ալավերդի

2607

1084

գտնվում է երկաթուղային կայարանում

3.

Միջանկյալ բարձր կառամատույց, կայարան Գյումրի

ՀՀ Շիրակի մարզ, քաղ. Գյումրի

2723

2572

գտնվում է երկաթուղային կայարանում

4.

Միջանկյալ ցածր կառամատույց, կայարան Բայանդուր

ՀՀ Շիրակի մարզ,
գ. Բայանդուր

2735

200

գտնվում է երկաթուղային կայարանում

5.

Բարձր կառամատույց, կայանման կետ Շիրակավան

ՀՀ Շիրակի մարզ,
գ. Շիրակավան

2741

808

ընդգրկված չէ համայնքի հաշվեկշռում

6.

Բարձր կառամատույց, կայանման կետ Ջրափի

ՀՀ Շիրակի մարզ,
 գ. Ջրափի

2752

735

ընդգրկված չէ համայնքի հաշվեկշռում

7.

Միջանկյալ ցածր կառամատույց, կայարան Անի

ՀՀ Շիրակի մարզ,
 գ. Անիավան

2768

450

ընդգրկված չէ համայնքի հաշվեկշռում

8.

Միջանկյալ ցածր կառամատույց, կայարան Քարակերտ

ՀՀ Արմավիրի մարզ,
գ. Քարակերտ

2803

261

գտնվում է երկաթուղային կայարանում

9.

Բարձր կառամատույց, կայանման կետ Արմաշ

ՀՀ Արարատի մարզ,
գ. Արմաշ

545

360

ընդգրկված չէ համայնքի հաշվեկշռում

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 2

 ՀՀ կառավարության 2011 թվականի

մարտի 31-ի N 334-Ա որոշման

 

Ց ա ն կ

 

 Հայաստանի Հանրապետության մարզերի համայնքներում գտնվող, կոնցեսիոն ակտիվների կազմում չընդգրկված գծանցների

 

N N
ը/կ

Միջկայարանային
ուղեմասը

Գտնվելու վայրը
(համայնքը)

Գծանցների ձևը

1.

Արչուտ-Սպիտակ
կմ-2665,5

ՀՀ Լոռու մարզ,
գ. Լեռնապատ

չպահպանվող

2.

Աղին-Բագրավան
 կմ-2758,9

ՀՀ Շիրակի մարզ,
գ. Հայկաձոր

չպահպանվող

3.

Արաքս-Արմավիր
 կմ-2823,9

ՀՀ Արմավիրի մարզ,
 գ. Խանջյան

պահպանվող

4.

Այգավան-Արտաշատ
 կմ-574,4

ՀՀ Արարատի մարզ,
գ. Շահումյան

պահպանվող

5.

Արտաշատ-Մխչյան
 կմ-583,9

ՀՀ Արարատի մարզ,
 գ. Բուրաստան

չպահպանվող

6.

Մխչյան-Մասիս
կմ-588,1

ՀՀ Արարատի մարզ,
գ. Մխչյան

պահպանվող

7.

Մխչյան-Մասիս
կմ-592,3

ՀՀ Արարատի մարզ,
գ. Կալինինո

պահպանվող

8.

Արարատ-Այգավան
կմ-559,4

ՀՀ Արարատի մարզ,
գ. Արարատ

չպահպանվող

9.

Այգավան-Արտաշատ
 կմ-566,1

ՀՀ Արարատի մարզ,
գ. Արալեզ

պահպանվող

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան