Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 46-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (16.03.2010-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2010.04.15/10(362) Հոդ.85
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
16.03.2010
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
18.03.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.03.2010

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

1 ապրիլի 2010 թ.

Պետական գրանցման թիվ 05010147

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

16 մարտի 2010 թ.

թիվ 46-Ն 

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 9-Ի ԹԻՎ 39-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ գլուխը, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով և 37-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի փետրվարի 9-ի «Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 2-ը հաստատելու մասին» թիվ 39-Ն որոշմամբ հաստատված «Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 2-ում (այսուհետ՝ Կանոնակարգ 2) կատարել հետևյալ փոփոխությունները.

1) Կանոնակարգ 2-ի 24.1 կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«24.1 Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի և օտարերկրյա բանկերի՝ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող մասնաճյուղերի կողմից արտարժույթով ներգրավված միջոցների դիմաց Կենտրոնական բանկում տեղաբաշխվող պարտադիր պահուստների նվազագույն չափը սահմանվում է ներգրավված միջոցների 12 տոկոսի չափով, որից 3%-ը պահուստավորվում է ՀՀ դրամով, իսկ 9%-ը՝ արտարժույթով:»:

2) Կանոնակարգ 2-ի 50-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Կենտրոնական բանկում պահուստավորման են ենթակա բանկի կողմից Հայաստանի Հանրապետության դրամով և արտարժույթով ներգրավված միջոցները: Հայաստանի Հանրապետության դրամով ներգրավված միջոցների դիմաց պահուստավորումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության դրամով, ԱՄՆ դոլարով ներգրավված միջոցների դիմաց՝ 3%-ը ՀՀ դրամով, 9%-ը՝ ԱՄՆ դոլարով, եվրոյով ներգրավված միջոցների դիմաց՝ 3%-ը ՀՀ դրամով, 9%-ը՝ եվրոյով, իսկ մնացած այլ արժույթներով ներգրավված միջոցների դիմաց՝ 3%-ը ՀՀ դրամով, 9%-ը՝ ԱՄՆ դոլարով: Ընդ որում, արտարժույթով ներգրավված միջոցների դիմաց պարտադիր պահուստավորումն իրականացվում է սույն կանոնակարգի 52.1 կետով սահմանված ժամանակահատվածներում: Արտարժույթով ներգրավված միջոցների դիմաց սույն կետով սահմանված կարգով առաջին փաստացի պահուստավորման ժամանակահատված է համարվում 2010 թվականի ապրիլի 14-ից 2010 թվականի մայիսի 11-ն ընկած ժամանակահատվածը: Արտարժույթի փոխարժեքի փոփոխման հետ կապված ռիսկը կրում է բանկը:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:

 

ՀՀ կենտրոնական

բանկի նախագահ

Ա. Ջավադյան

 

2010 թ. մարտի 18

ք. Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան