ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 դեկտեմբերի 2009 թվականի N 1028-Ա
Մ. ՇԱՀԳԵԼԴՅԱՆԻ ԵՎ Է. ԲԱՐՍԵՂՅԱՆԻ` ՄՈՍԿՎԱ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների արտակարգ իրավիճակների համակարգման խորհրդի հերթական նիստին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարար Մ. Շահգելդյանի` 2009 թվականի նոյեմբերի 25-28-ը Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաuտանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեով արտաuահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեuված միջոցների հաշվին:
2. Ընդունել ի գիտություն, որ Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ, Հայաստանի փրկարար ծառայության տնօրեն Է. Բարսեղյանի՝ 2009 թվականի նոյեմբերի 25-28-ը Մոսկվա գործուղման հետ կապված ծախսերը կատարվել են հրավիրող կողմի հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարար Մ. Շահգելդյանին` եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Մոսկվա գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|