ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 հուլիսի 2008 թվականի N 773-Ա
«ԷԼԵԿՏՐԱՀԱՂՈՐԴՄԱՆ ԵՎ ԲԱՇԽԻՉ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ» ՎԱՐԿԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՃԱՊՈՆԻԱՅԻ ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ARM-P1 ՎԱՐԿԻ ՄԱՍՈՎ 110 ԿՎ ԵՆԹԱԿԱՅԱՆՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԳԼԽԱՎՈՐ ԿԱՊԱԼԱՌՈՒԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 22-ի N 765 որոշման 1-ին կետով հաստատված` օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող վարկային և դրամաշնորհային միջոցների հաշվին նախապատրաստվող և իրականացվող ծրագրերի կառավարման խորհուրդների օրինակելի կանոնադրության 23-րդ կետին համապատասխան, ինչպես նաև հաշվի առնելով օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության համակարգին տրամադրված վարկային և դրամաշնորհային միջոցների հաշվին նախապատրաստվող և իրականացվող ծրագրերի կառավարման խորհրդի 2008 թվականի հունիսի 23-ի որոշումն ու Միջազգային համագործակցության Ճապոնիայի բանկի համաձայնությունը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հաստատել «Էլեկտրահաղորդման և բաշխիչ համակարգեր» վարկային ծրագրի շրջանակներում Միջազգային համագործակցության Ճապոնիայի բանկի կողմից տրամադրված ARM-P1 վարկի մասով 110 կՎ ենթակայանների վերականգնման գլխավոր կապալառուի ընտրություն միջազգային մրցույթի արդյունքները` հաղթող ճանաչելով «Հեիլոնգջիանգ No. 1 Թերմալ Փավեր Քնսթրաքշն Քորփորեյշն Հարբին Չինա» ընկերությունը (Heilongjiang No. 1 Thermal Power Construction Corporation Harbin China)` 3 559 848 847 ճապոնական իեն պայմանագրային գումարով:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|