ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 փետրվարի 2008 թվականի N 158-Ն
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ԵՎ «ԳԻՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻՆ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 4-րդ մասով, «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի «գ» կետով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետով և 23-րդ հոդվածի 3-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի «Ակադեմիկոս Լ. Ա. Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրացված` Երևան քաղաքի Օրբելու N 22 հասցեում գտնվող բազմահարկ շենքից հետ վերցնել 1092.0 քառ. մետր ընդհանուր մակերեսով և 16097.913 հազ. դրամ արժողությամբ 7-րդ, 8-րդ և 9-րդ հարկերը (այսուհետ` գույք), որոնցից 364.0 քառ. մետր մակերեսով և 5365.970 հազ. դրամ արժողությամբ 9-րդ հարկն ամրացնել «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին, իսկ 728.0 քառ. մետր ընդհանուր մակերեսով և 10731.943 հազ. դրամ արժողությամբ 7-րդ և 8-րդ հարկերն ամրացնել «Գիտության պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին` նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործելու նպատակով:
2. Թույլատրել Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի «Ակադեմիկոս Լ. Ա. Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը 444 քառ. մետր մակերեսով 1-ին հարկը նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործել «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության աշխատակազմ» և «Գիտության պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկների հետ համատեղ:
3. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Գիտության պետական կոմիտեի և Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի նախագահների հետ համատեղ ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:
4. «Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի դեկտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1540-Ն որոշման N 5 հավելվածում կատարել փոփոխություններ` համաձայն հավելվածի:
5. Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի «Ակադեմիկոս Լ. Ա. Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունից հետ վերցվող` սույն որոշման 1-ին կետում նշված 7-րդ, 8-րդ և 9-րդ հարկերի, ինչպես նաև սույն որոշման 2-րդ կետում նշված` համատեղ օգտագործման 1-ին հարկի հիմնանորոգման աշխատանքներն իրականացնելու համար Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը 2008 թվականին հատկացնել 200000.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» հոդվածով):
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ս. Սարգսյան |
2008 թ. մարտի 5 Երևան |
|
Հավելված ՀՀ կառավարության 2008 թվականիփետրվարի 13-ի N 158-Ն որոշման |
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1540-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Բաժինը |
Խումբը |
Դասը |
Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման բաժինների, խմբերի և դասերի, տնտեսագիտական դասակարգման հոդվածների, ֆինանսավորվող ծրագրերի և դրանք իրականացնող մարմինների անվանումները |
Ցուցանիշների փոփոխությունը | |||
առաջին եռամսյակ |
առաջին կիսամյակ |
ինն ամիս |
տարի | ||||
ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ |
|||||||
այդ թվում` |
|||||||
09 |
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ |
(30000.0) |
(76000.0) |
(126000.0) |
(200000.0) | ||
այդ թվում` |
|||||||
06 |
Կրթությանը տրամադրվող օժանդակ ծառայություններ |
(30000.0) |
(76000.0) |
(126000.0) |
(200000.0) | ||
այդ թվում` |
|||||||
01 |
Կրթությանը տրամադրվող օժանդակ ծառայություններ |
(30000.0) |
(76000.0) |
(126000.0) |
(200000.0) | ||
04. Միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների հիմնանորոգում |
(30000.0) |
(76000.0) |
(126000.0) |
(200000.0) | |||
ՀՀ կրթության և գիտության նախարարություն |
(30000.0) |
(76000.0) |
(126000.0) |
(200000.0) | |||
Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում |
(30000.0) |
(76000.0) |
(126000.0) |
(200000.0) | |||
11 |
ՀԻՄՆԱԿԱՆ ԲԱԺԻՆՆԵՐԻՆ ՉԴԱՍՎՈՂ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԵՐ |
30000.0 |
76000.0 |
126000.0 |
200000.0 | ||
այդ թվում` |
|||||||
01 |
ՀՀ կառավարության և համայնքների պահուստային ֆոնդ |
30000.0 |
76000.0 |
126000.0 |
200000.0 | ||
այդ թվում` |
|||||||
01 |
ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ |
30000.0 |
76000.0 |
126000.0 |
200000.0 | ||
01. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ |
30000.0 |
76000.0 |
126000.0 |
200000.0 | |||
ՀՀ կառավարություն |
30000.0 |
76000.0 |
126000.0 |
200000.0 |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |