ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 հունիսի 2007 թվականի N 760-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 8-Ի N 541-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 8-ի «Հայաստանի Հանրապետության օրենքի, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նորմատիվ որոշման, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրի կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» N 541-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը`
1) որոշման 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով նախատեսվում է Հայաստանի Հանրապետության գործող օրենքում և (կամ) այլ իրավական ակտում փոփոխություններ և (կամ) լրացումներ կատարել կամ ընդունել նոր օրենք և (կամ) այլ իրավական ակտ, ապա «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով իրավասու համարվող գերատեսչությունը նշված օրենքի 54-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ծանուցումն ստանալուց հետո 15-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ է ներկայացնում Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրի կիրարկումն ապահովող միջոցառումների մասին Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշման նախագիծ։
Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրից բխող` սույն կետի առաջին պարբերությամբ նախատեսված Հայաստանի Հանրապետության համապատասխան նորմատիվ իրավական ակտ ընդունելու հարցերով անհրաժեշտ է ընդունել ծրագիր, ապա իրավասու գերատեսչությունը, համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և շահագրգիռ գերատեսչությունների հետ, Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ է ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության կամ Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշման նախագիծ։
Սույն կետով սահմանված կարգը տարածվում է նաև «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 55-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 4-րդ մասով նախատեսված դեպքերի վրա։».
2) որոշման 3-րդ կետի առաջին պարբերությունը «վարչապետի» բառից առաջ լրացնել «կառավարության կամ Հայաստանի Հանրապետության» բառերով։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ս. Սարգսյան |
2007 թ. հուլիսի 9 Երևան |