«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
29 նոյեմբերի 2005 թ.
Պետական գրանցման թիվ 05005444
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
4 նոյեմբերի 2005թ. |
N 521-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԱՐՏԵՄ ՄԻԿՈՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ 100-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԱՐԾԱԹԵ ՀՈՒՇԱԴՐԱՄԻ ԹՈՂԱՐԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «է» կետը, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2004 թվականի մայիսի 19-ի թիվ 126-Ն
որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի օգոստոսի 16-ի թիվ 420-Ն որոշումը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Թողարկել Արտեմ Միկոյանի ծննդյան 100-ամյակին նվիրված արծաթե հուշադրամ՝ հետևյալ չափանիշներով»
Անվանական արժեքը |
100 դրամ |
Մետաղը և հարգը |
արծաթ, 9250 |
Զանգվածը |
31,1 գր |
Տրամագիծը |
40,0 մմ |
Դրամաշուրթը |
ատամնավոր |
Որակը |
պրուֆ |
Տպաքանակը |
500 հատ |
2. Հաստատել վերը նշված հուշադրամի դիմերեսի և դարձերեսի ուրվագծերը (կցվում է):
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
ՀՀ կենտրոնական |
Տ. Սարգսյան |
|
|
Հավելված 1 |