ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 հոկտեմբերի 2008 թվականի N 1342-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 31-Ի N 829-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հուլիսի 31-ի «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից գումար հատկացնելու մասին» N 829-Ա որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը`
1) որոշումը 1-ին կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 11 -ին կետով.
«11. «Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 04 բաժնի 02 խմբի 01 դասի «12. Բնական կերահանդակների (արոտների) բարելավում և ջրարբիացում», «14. Ճապոնիայի կառավարության աջակցությամբ իրականացվող «Պարենային արտադրության աճ» ծրագրի շրջանակներում հակահեղեղային միջոցառումներ», «17. Գյուղատնտեսական նշանակության այլ օբյեկտների հիմնանորոգում» և «20. Գյուղատնտեսական հողատեսքերի պահպանում, բարելավում և ինժեներական կառուցվածքների վերականգնում» ծրագրերի շրջանակներում շինվերանորոգման աշխատանքներ իրականացնելու գծով Հայաստանի Հանրապետության` ի դեմս Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության հետ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կապալի պայմանագրեր կնքած կազմակերպություններին այդ պայմանագրերով սահմանված արժեքների 8.5 տոկոսի չափով պետական աջակցություն տրամադրելու նպատակով Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը հատկացնել մինչև 75,868.9 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ընթացիկ դրամաշնորհներ» հոդվածով):».
2) որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետը «N 2 հավելվածում» և «N 1 հավելվածում» բառերից հետո ավելացնել « և 11-ին կետում» բառերով, իսկ «1-ին կետում» բառերը փոխարինել «1-ին և 11-ին կետերում» բառերով:
2. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին` երկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացնել տեղեկատվություն` ըստ օբյեկտների և կապալառու կազմակերպությունների, սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրերի շրջանակներում շինվերանորոգման աշխատանքներ իրականացնելու գծով Հայաստանի Հանրապետության` ի դեմս Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության հետ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կնքված կապալի պայմանագրերով սահմանված արժեքների և դրա դիմաց սույն որոշման 1-ին կետին համապատասխան հաշվարկված պետական աջակցության գումարների մասին:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2008 թ. նոյեմբերի 25 Երևան |