ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 սեպտեմբերի 2007 թվականի N 1079-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 9-Ի N 351-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մարտի 9-ի «Պահպանության ժամկետների նշումով արխիվային փաստաթղթերի օրինակելի ցանկը հաստատելու մասին» N 351-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ լրացումները`
1) 6.5. Քրեակատարողական գործունեության վերաբերյալ փաստաթղթեր
2) 308.1. |
Քրեակատարողական ծառայության գործունեության վերաբերյալ հաշվառման և գրանցման մատյաններ |
մ.ա.կ.1 |
1. Պետական արխիվ չեն հանձնվում: |
3) 308.2. |
Պատժից ազատված դատապարտյալների և կալանավորվածների արխիվային անձնական գործեր |
2 տ.1 |
|
4) 308.3. |
Քրեակատարողական հիմնարկներում մահացած դատապարտյալների և կալանավորված անձանց արխիվային անձնական գործեր |
75 տ.1 |
|
5) 308.4. |
Արխիվային քարտադարան |
մշտ.1 |
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
|