ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 նոյեմբերի 2007 թվականի N 1361-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 1851-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում՝ համաձայն NN 1 և 2 հավելվածների, և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1851-Ն որոշման N 5 հավելվածում կատարել փոփոխություններ` համաձայն NN 1 և 3 հավելվածների:
2. Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ ներքին տրանսֆերտներ» հոդվածով) Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը հատկացնել 66,800.0 հազ. դրամ, որից`
1) 55,930.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Ներքին Ծաղկավան գյուղի սողանքային գոտուց առաջնահերթ վերաբնակեցման ենթակա 10 բնակելի տների բնակիչների բնակարանային խնդիրները լուծելու համար, համաձայն N 4 հավելվածի.
2) 7,230.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Աչաջուր գյուղի սողանքային գոտուց առաջնահերթ վերաբնակեցման ենթակա Արփենիկ Աթաբեկյանի բնակելի տան բնակիչների բնակարանային խնդիրը լուծելու համար.
3) 3,640.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ գյուղում գարնանային հեղեղումների հետևանքով քանդված` Վարդան Բոզոյանի բնակելի տան բնակիչների բնակարանային խնդիրը լուծելու համար.
3. Սահմանել, որ`
1) սույն որոշման 2-րդ կետում նշված անձանց (այսուհետ` աջակցություն ստանալու հավակնող) բնակարանային խնդիրները լուծվում են շուկայից բնակելի տուն (բնակարան) ձեռք բերելու համար բնակարանի գնման վկայագրի (այսուհետ` վկայագիր) միջոցով անհատույց պետական ֆինանսական աջակցության (այսուհետ` աջակցություն) տրամադրման միջոցով.
2) վկայագրի միջոցով աջակցությունը տրամադրվում է սողանքային գոտիներում գտնվող բնակելի տների քանդման պարտադիր պայմանով.
3) սողանքային գոտիներում բնակեցումից ազատված բնակելի տները ենթակա են քանդման` սեփականատերերի միջոցներով և ուժերով` աջակցության տրամադրման միջոցով բնակելի տան (բնակարանի) ձեռքբերումից ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում.
4) սույն որոշման 2-րդ կետում նշված անձանց բնակելի տների քանդումից և սահմանված կարգով գույքային իրավունքների պետական գրանցումից հետո դրանց զբաղեցրած հողամասի նպատակային նշանակությունը համարվում է փոփոխված` գյուղատնտեսականի, և քաղաքացիներն այդ հողամասի նկատմամբ պահպանում են բոլոր գույքային իրավունքները:
4. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին` սույն որոշման 2-րդ կետով նախատեսված անձանց վկայագրերի և դրանց միջոցով աջակցության տրամադրման գործընթացն իրականացնել Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 24-ի «Հայաստանի Հանրապետության տարեկան պետական բյուջեներով նախատեսված հատկացումների հաշվին բնակարանների գնման վկայագրերի տրամադրման միջոցով բնակարանային ապահովման ծրագրի մասին» N 309-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգով սահմանված ընթացակարգին համապատասխան` առանց Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի հետ վկայագրի միջոցով աջակցություն ստանալու հավակնող անձանց սեփականության իրավունքով պատկանող բնակելի տան առկայության մասին տեղեկատվության ճշտման: Ընդ որում, վկայագրի միջոցով ձեռք բերվող բնակելի տան (բնակարանի) արժեքը փոխանցվում է վաճառողի կողմից ընտրված բանկում բացված ցպահանջ ավանդային հաշվին` կնքված առուվաճառքի պայմանագրի հիման վրա` 60 տոկոսի և 40 տոկոսի համամասնությամբ, վաճառված բնակարանի արժեքի 40 տոկոսին համապատասխանող գումարը փոխանցելով վաճառողի կողմից վաճառված բնակելի տան (բնակարանի)` սահմանված կարգով ստորագրված հանձնման-ընդունման ակտն ստանալուց և վկայագրի միջոցով աջակցություն ստացողի կողմից` սողանքային գոտում գտնվող բնակելի տունը քանդելու մասին համայնքի ղեկավարի կողմից տրված տեղեկանքը ներկայացվելուց հետո:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
|
Հավելված N 1 |
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 1851-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
(հազ. դրամ)
Խումբը | Ենթա- խումբը |
Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման խմբերի և ենթախմբերի, տնտեսագիտական դասակարգման հոդվածների, ֆինանսավորվող ծրագրերի և դրանք իրականացնող մարմինների անվանումները | Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները` փակագծերում) |
տարի | |||
ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ | - | ||
այդ թվում` | |||
06 | ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅՈՒՆ | (66,800.0) | |
այդ թվում` |
|||
05 | Այլ սոցիալական ծրագրեր | (66,800.0) | |
այդ թվում` |
|||
13. Բնակարանային ապահովում` բնակարանների գնման վկայագրերի տրամադրման միջոցով | (66,800.0) | ||
ՀՀ քաղաքաշինության նախարարություն | (66,800.0) | ||
այդ թվում` |
|||
Կապիտալ ներքին տրանսֆերտներ | (66,800.0) | ||
14 | ՀԻՄՆԱԿԱՆ ԽՄԲԻՆ ՉԴԱՍՎՈՂ ԾԱԽՍԵՐ | 66,800.0 | |
այդ թվում` |
|||
06 | Այլ ծրագրեր | 66,800.0 | |
այդ թվում` |
|||
01. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ | 66,800.0 | ||
ՀՀ կառավարություն | 66,800.0 |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 2 |
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 16 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ
(հազ. դրամ)
Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման | Ծրագրերի և կատարողների անվանումները | Կապիտալ ծախսերի ընդհանուր ծավալը | Ցուցանիշների փոփոխությունը (նվազեցումները նշված են փակագծերում) | ||||
այդ թվում` ըստ ծախսատեսակների | |||||||
խումբը | ենթա- խումբը |
կապիտալ շինարա- րություն |
կապիտալ նորոգում | նախագծա- հետազոտական, երկրաբանա- հետախու- զական և գեոդեզիաքար- տեզագրական աշխատանքներ |
այլ կապիտալ ծախսեր | ||
ԸՆԴԱՄԵՆԸ | (66,800.0) | (66,800.0) | |||||
ՀՀ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ |
(66,800.0) | (66,800.0) | |||||
06 | 05 | 13. Բնակարանային ապահովում` բնակարանների գնման վկայագրերի տրամադրման միջոցով այդ թվում` |
(66,800.0) | (66,800.0) | |||
Փախստական ընտանիքներին վկայագրերի տրամադրում | (66,800.0) | (66,800.0) |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 3 |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 1851-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 15 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
(հազ. դրամ)
Խումբը | Ենթա- խումբը |
Ծրագրերի և կատարողների անվանումները | Ցուցանիշների փոփոխությունը (նվազեցումները նշված են փակագծերում) |
տարի | |||
ԸՆԴԱՄԵՆԸ | (66,800.0) | ||
ՀՀ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ այդ թվում` |
(66,800.0) | ||
06 | 05 | 13. Բնակարանային ապահովում` բնակարանների գնման վկայագրերի տրամադրման միջոցով այդ թվում` |
(66,800.0) |
Փախստական ընտանիքներին վկայագրերի տրամադրում | (66,800.0) |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 4 |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ՆԵՐՔԻՆ ԾԱՂԿԱՎԱՆ ԳՅՈՒՂԻ ՍՈՂԱՆՔԱՅԻՆ ԳՈՏՈՒՑ ԱՌԱՋՆԱՀԵՐԹ ՎԵՐԱԲՆԱԿԵՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԲՆԱԿԵԼԻ ՏՆԵՐԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԻ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ՀԱՄԱՐ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
NN ը/կ |
Ազգանունը, անունը, հայրանունը | Տրամադրվող աջակցության չափը (հազ. դրամ) |
Ը Ն Դ Ա Մ Ե Ն Ը | 55,930.0 | |
այդ թվում` | ||
1. | Մխիթարյան Ելենա Արշակի | 4,340.0 |
2. | Մեհրաբյան Զինա Սարգսի | 7,230.0 |
3. | Հարությունյան Մերուժան Էլիզբարի | 6,270.0 |
4. | Ռևազյան Սիրամարգ Վահանի | 4,340.0 |
5. | Գալստյան Արտուշ Աշոտի | 6,270.0 |
6. | Հարությունյան Մամիկոն Էլիզբարի | 6,270.0 |
7. | Ռևազյան Սիրանուշ Ալեքսանի | 4,340.0 |
8. | Մեհրաբյան Ռաֆիկ Իսկանդարի | 7,230.0 |
9. | Մելքումյան Էլիզբար Մարտիրոսի | 5,300.0 |
10. | Ղազարյան Համլետ Արամայիսի | 4,340.0 |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|