Գլխավոր տեղեկություն
Համար
N 42-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.08.2002-11.12.2005)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2002.08.15/19(105) Հոդ.127
Ընդունող մարմին
Էներգետիկայի կարգավորող հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
20.06.2002
Ստորագրող մարմին
Էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
20.06.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.08.2002
Ուժը կորցնելու ամսաթիվ
11.12.2005

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
2 օգոստոսի 2002 թ.
Պետական գրանցման թիվ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

20 հունիսի 2002 թ.
ք. Երևան

N 42-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀՀ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 30-Ի N 4 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածի 3-րդ կետը և 26-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2002 թվականի հունվարի 30-ի «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառում գործունեության լիցենզավորման կարգը հաստատելու մասին» N 4 որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառում արտադրական հզորությունների կառուցման կամ վերականգնման լիցենզիա ստանալու համար անհրաժեշտ ֆինանսական երաշխիքների ներկայացման կարգ» N 10´ հավելվածը (հավելված)։

2. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2002 թվականի հունվարի 30-ի «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառում գործունեության լիցենզավորման կարգը հաստատելու մասին» N 4 որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառում գործունեության լիցենզավորման կարգի» ամբողջ տեքստում «N 10 հավելված» բառերը փոխարինել «N 10´ հավելված» բառերով։

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2002 թվականի հունվարի 30-ի «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառում գործունեության լիցենզավորման կարգը հաստատելու մասին» N 4 որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառում արտադրական հզորությունների կառուցման կամ վերականգնման գործունեության լիցենզիա ստանալու համար անհրաժեշտ ֆինանսական երաշխիքների ներկայացման կարգ» N 10 հավելվածը։

4. Արտադրական հզորությունների կառուցման կամ վերականգնման լիցենզիա ստացած և լիցենզիայի գործողության ժամկետը չլրացած լիցենզավորված անձինք, սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2002 թվականի հունվարի 30-ի N 4 որոշմամբ ներկայացված ֆինանսական երաշխիքները կարող են համապատասխանեցնել սույն որոշման 1-ին կետով հաստատված կարգի պահանջներին։

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

 

ՀՀ էներգետիկայի կարգավորող
հանձնաժողովի նախագահ՝

Վ. Մովսեսյան

 

 

Հավելված

Հաստատված է
ՀՀ էներգետիկայի կարգավորող
հանձնաժողովի 2002 թվականի հունիսի
20-ի N 42-Ն որոշմամբ

 

Հավելված N 10´
ՀՀ էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2002 թվականի հունվարի 30-ի N 4 որոշման

 

Կ Ա Ր Գ

 

Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառում արտադրական հզորությունների կառուցման կամ վերականգնման լիցենզիա ստանալու համար անհրաժեշտ ֆինանսական երաշխիքների ներկայացման

 

Սույն կարգով սահմանվում են «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26-րդ հոդվածով սահմանված՝ Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառում արտադրական հզորությունների կառուցման կամ վերականգնման լիցենզիա ստանալու համար տնտեսավարող սուբյեկտների կողմից Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողով (այսուհետև՝ հանձնաժողով) ֆինանսական երաշխիքների ներկայացման ընթացակարգը և ձևը:

1. Ֆինանսական երաշխիք է համարվում սույն կարգին համապատասխան հաշվարկված և ձևակերպված որոշակի գումարը, որը ներկայացվում է էներգետիկայի բնագավառում արտադրական հզորությունների կառուցման կամ վերականգնման լիցենզիա ստանալու հայտով հանձնաժողով դիմած անձի կողմից՝ ի վկայություն լիցենզիայի պայմանների պահպանման պատրաստականության և վճարունակության:

2. Լիցենզավորվող անձանց համար ֆինանսական երաշխիքի հաշվարկման բազա է սահմանվում «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված բազային տուրքի չափը:

3. Ֆինանսական երաշխիքի մեծությունը սահմանվում է կառուցվող կամ վերականգնվող արտադրական հզորությունների դրվածքային հզորության համապատասխան՝ ըստ ստորև բերված սանդղակի.

 

N

Կառուցվող կամ վերականգնվող արտադրական հզորության մեծությունը

Ներկայացվող ֆինանսական երաշխիքի չափը

1

1-500 կվտ

բազային տուրքի
հինգ հարյուրապատիկը

2

501-1000 կվտ

բազային տուրքի
հազարապատիկը

3

1001-2500 կվտ

բազային տուրքի
երկու հազարապատիկը

4

2501-5000 կվտ

բազային տուրքի
երեք հազարապատիկը

5

5001-10000 կվտ

բազային տուրքի
չորս հազարապատիկը

6

10001 կվտ-ից ավելի

բազային տուրքի
հինգ հազարապատիկը

 

4. Լիցենզավորված անձը սույն կարգի 3-րդ կետով սահմանված սանդղակի համաձայն հաշվարկված ֆինանսական երաշխիքի չափով գումարը կանխիկ կամ ոչ կանխիկ մուտքագրում է որևէ հեղինակավոր բանկի (հանձնաժողովի հետ համաձայնեցված) դեպոզիտային հատուկ հաշվին և հանձնաժողով ներկայացնում դեպոզիտային պայմանագիրը և բանկի կողմից տրված երաշխիքը։

5. Բանկի երաշխիքային նամակում պարտադիր նշվում են.

ա) բանկի և լիցենզավորված անձի պարտավորությունները՝ առանց հանձնաժողովի որոշման և (կամ) գրավոր թույլտվության նշված դեպոզիտային հաշվեհամարի գումարը չնվազեցնելու վերաբերյալ.

բ) բանկի պարտավորությունը՝ լիցենզավորված անձի կողմից լիցենզիայի պայմանները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, լիցենզիայի գործողության ընթացքում լիցենզավորված գործունեություն չծավալելու դեպքում, լիցենզիայի գործողության ժամկետը լրանալուց հետո հանձնաժողովի որոշման և (կամ) գրավոր թույլտվության հիման վրա և նրանում նշված ժամկետում ֆինանսական երաշխիքը Հայաստանի Հանրապետության պետական բյուջե փոխանցելու մասին.

գ) դեպոզիտի ժամկետը, որը պետք է համընկնի գործունեության լիցենզիայի ժամկետի հետ.

դ) դեպոզիտային պայմանագիրն ուժի մեջ է մտնում հանձնաժողովի կողմից լիցենզիա տրամադրելու պահից և գործում է մինչև լիցենզիայի գործողության ժամկետի ավարտը։

6. Դեպոզիտային պայմանագիրը և երաշխիքային նամակը լիցենզիա ստանալու հայտի հետ միասին ներկայացվում են հանձնաժողով։

7. Լիցենզավորված անձը կարող է ազատ տնօրինել դեպոզիտային հաշվում պահվող գումարի տոկոսներից առաջացող գումարը:

8. Լիցենզիայի պայմանները լիովին և սահմանված ժամկետներում կամ վաղաժամկետ կատարելու դեպքում հանձնաժողովը, լիցենզավորվող անձի դիմումի համաձայն, կայացնում է որոշում կամ տալիս է գրավոր թույլտվություն՝ ֆինանսական երաշխիքը կազմող գումարը լիցենզավորվող անձին վերադարձնելու մասին:

9. Այն դեպքերում, երբ օբյեկտիվ պատճառներով (Ֆինանսական միջոցների սղության և այլն) լիցենզիայի պայմանները սահմանված ժամկետներում չեն կատարվում, հանձնաժողովը, լիցենզավորված անձի դիմումի համաձայն, որպես բացառիկ միջոց, նախահաշվով նախատեսված աշխատանքների ծավալի առնվազն 60,0 տոկոսի կատարման դեպքում, լիցենզավորված գործունեությունն իրականացնելու նպատակով կարող է ընդունել ֆինանսական երաշխիքը վաղաժամկետ վերադարձնելու մասին որոշում՝ պայմանով, որ այն կօգտագործվի բացառապես կառուցման (վերականգնման) աշխատանքների համար:

10. Սույն կարգով սահմանված ֆինանսական երաշխիքը չի պահանջվում, եթե գործունեության լիցենզիա ստանալու համար լիցենզավորվող անձը հանձնաժողով է ներկայացրել Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից տրված բյուջետային երաշխիք:

11. Գործունեության լիցենզիա ստանալու համար որպես ֆինանսական երաշխիք կարող է համարվել որևէ հեղինակավոր ֆինանսական կամ այլ կազմակերպության, ներդրումային հիմնադրամի կողմից տրված երաշխավորագիրը, որով անձը կամ երաշխավորողը պարտավորվում է իր կամ լիցենզավորվող անձի կողմից լիցենզիայի պայմանները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում սույն կարգով սահմանված գումարը, հանձնաժողովի որոշման հիման վրա, փոխանցել Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:

12. Եթե հանձնաժողով դիմած անձը նախկինում հանձնաժողովից ստացել է էլեկտրական և (կամ) ջերմային էներգիայի արտադրության (այդ թվում նաև՝ համակցված) լիցենզիա, ապա ֆինանսական երաշխիք կարող է համարվել նաև այդ անձի սեփականությունը հանդիսացող և էլեկտրական ու (կամ) ջերմային էներգիայի (այդ թվում նաև՝ համակցված) արտադրության համար անհրաժեշտ գույքը՝ լիցենզավորված անձի գրավոր խնդրանքի հիման վրա։ Նման դեպքում արտադրական հզորությունների կառուցման կամ վերականգնման լիցենզիա ստանալու համար անձը ներկայացնում է պարտավորագիր, որով պարտավորվում է լիցենզիայի պայմանները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում սույն կարգով սահմանված գումարը, հանձնաժողովի որոշման հիման վրա, փոխանցել Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
01.11.2013, N 374-Ն 02.01.2014, N 42-Ն
08.11.2005, N 168-Ն 11.12.2005, N 42-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան