Գլխավոր տեղեկություն
Համար
N 473
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (13.09.1998-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1998.09.03/19(52)
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
04.08.1998
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
04.08.1998
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.09.1998

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

4 օգոստոսի 1998 թվականի N 473

քաղ. Երևան

 

ՊԵՏԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետությունում պետական միասնական տեղեկատվական համակարգի ստեղծման և ներդրման սկզբունքների մշակման նպատակով`

1. Ստեղծել պետական տեղեկատվական համակարգի միջգերատեսչական հանձնաժողով հետևյալ կազմով`

ՀՀ փոստի և հեռահաղորդակցության նախարարի տեղակալ (հանձնաժողովի նախագահ)

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ

ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարի տեղակալ

ՀՀ ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարի տեղակալ

ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ

ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ

ՀՀ սոցիալական ապահովության նախարարի տեղակալ

ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ (համաձայնությամբ)

ՀՀ կառավարությանն առընթեր տեղեկատվության և գրահրատարակչության վարչության պետի
տեղակալ

ՀՀ հարկային տեսչության պետի տեղակալ

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի փոխպրեզիդենտ, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի ինֆորմատիկայի ինստիտուտի տնօրեն ԱՊՀ անդամ երկրների ինֆորմատիզացիայի հարցերով միջպետական կոորդինացիոն խորհրդում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության համակարգչային տեխնոլոգիաների գլխավոր վարչության պետ (հանձնաժողովի քարտուղար)

2. Հանձնաժողովին`

ա) ստեղծել պետական տեղեկատվական համակարգի միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքային խումբ.

բ) երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանը ներկայացնել Հայաստանի Հանրապետությունում պետական միասնական տեղեկատվական համակարգի ստեղծման և ներդրման սկզբունքները:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Դարբինյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան