ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
23 հունիսի 2005 թվականի N 599-Ա
ք. Երևան
Հ Ր Ա Մ Ա Ն
«Մելջուլսան» ՍՊԸ-ի լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 20, 21 հոդվածները և 37 հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Ուժը կորցրած ճանաչել «Մելջուլսան» ՍՊԸ-ին՝ 2004 թվականի ապրիլի 13-ին տրված դեղատնային գործունեության (դեղատնային կրպակ) թիվ Կ-XX-000441 լիցենզիան:
2. ՀՀ ԱՆ լիցենզավորման բաժնի գլխավոր մասնագետ Մ. Կարապետյանին.
2.1. Ապահովել լիցենզիայի դադարեցման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում.
2.2. Եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն.
2.3. «Մելջուլսան» ՍՊԸ-ի լիցենզիայի բնօրինակը կցել ընկերության անձնական գործին:
3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Ա. Ղուկասյանին:
Նախարար` |
Ն. Դավիդյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|