Գլխավոր տեղեկություն
Համար
N 140-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (25.09.2005-11.08.2007)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2005.09.15/22(199) Հոդ.312
Ընդունող մարմին
Գյուղատնտեսության նախարար
Ընդունման ամսաթիվ
25.08.2005
Ստորագրող մարմին
Գյուղատնտեսության նախարար
Ստորագրման ամսաթիվ
25.08.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.09.2005
Ուժը կորցնելու ամսաթիվ
11.08.2007

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
31 օգոստոսի 2005 թ.
Պետական գրանցման թիվ 10605355

հայաստանի հանրապետության

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ 

25 օգոստոսի 2005 թ.
ք. Երևան

N 140-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 108 ԵՎ 109 ՀՈԴՎԱԾՆԵՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՀԱՄԱՐԱԿԱԼՎԱԾ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 238.1 հոդվածի և «Ագրարային պետական տեսչությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 5-ի N 1516-Ն որոշումը

Հրամայում եմ`

1. Հաստատել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 108 և 109 հոդվածներով նախատեսված խախտումների արձանագրության հատուկ համարակալված ձևը` համաձայն հավելվածի:

2. Աշխատակազմի բույսերի կարանտինի և երկրագործության պետական տեսչության պետ Մ. Ղազարյանին`

ա) յոթնօրյա ժամկետում «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն սույն հրամանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման.

բ) հսկողություն սահմանել սույն հրամանի 1-ին կետով հաստատված արձանագրության հատուկ համարակալված ձևի հաշվառման և կիրառման նկատմամբ:

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության 1997 թվականի հուլիսի 22-ի N 272 հրամանը:

4. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահել նախարարության աշխատակազմի ղեկավար Կ. Միքայելյանին:

Նախարար`

Դ. Լոքյան

Հավելված
ՀՀ գյուղատնտեսության նախարարի 2005 թվականի օգոստոսի 25-ի N 140-Ն հրամանի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆԱՆՇԱՆԻ ՊԱՏԿԵՐԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԲՈՒՅՍԵՐԻ ԿԱՐԱՆՏԻՆԻ ԵՎ ԵՐԿՐԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆ

N 000000

«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 108 ԵՎ 109 ՀՈԴՎԱԾՆԵՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն  N___

___ __________200 թ.

Ղեկավարվելով «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 108 և 109 հոդվածներով

Ես __________________________________________________________

(տեսուչի պաշտոնը, անունը, ազգանունը)

________________________________________________________________

(վայրը)

հայտնաբերել եմ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի ____ հոդվածով նախատեսված__________________________________________________________

___________________________________________________________________

___________________________________________________________________

____________________________________________________________խախտումը:

(նշել հոդվածի համարը և անվանումը)

Հայտնաբերված խախտման փաստի առթիվ կազմված է սույն արձանագրությունը հետևյալի մասին________________________________________________________________

____________________________________________________________________

(տեղեկություններ կատարված խախտման մասին)

Խախտումը կատարվել է ________________________________________________

__________________________________________________________________

__________________________________________________________________

(տեղեկություններ խախտում կատարած ֆիզիկական անձի մասին` անունը, ազգանունը, բնակության կամ հաշվառման վայրը,

պաշտոնական անձի անունը, ազգանունը, պաշտոնը, կազմակերպության անվանումը, կազմակերպական իրավական ձևը, գտնվելու վայրը)

Խախտում կատարած անձի բացատրությունը, կամ նշում բացատրությունից հրաժարվելու մասին__

___________________________________________________________________

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի _____հոդվածի համաձայն_________________________________________________

____________________________________________________________________

____________________________________________________________________

(տեղեկություններ խախտում կատարած անձի մասին)

նկատմամբ վերը նշված խախտման համար նշանակում եմ վարչական տույժ

____________________________________________________________________

(վարչական տույժի տեսակը)

____________________________________________________________________

Տուգանքը ենթակա է գանձման և մուծման բանկային բաժանմունք_________________

____________________________________________________________________

(հաշվի համարը)

Տուգանքը 15-օրյա ժամկետում չմուծելու դեպքում այն գանձվում է օրենքով սահմանված կարգով: Խախտումը վերացնելու համար տալիս եմ ցուցում __________________________

____________________________________________________________________

(ցուցումի բովանդակությունը և կատարման ժամկետը)

Ցուցումը նշված ժամկետում չկատարելու դեպքում, խախտում կատարած անձը սահմանված կարգով ենթարկվում է պատասխանատվության:

Արձանագրությունը ներկայացվում է

_____________
 (դատարանի անվանումը)

տուգանքի գանձումը հարկադիր կատարելու համար_______________________________

____________________________________________________________________

Արդյունքների մասին հայտնվում է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի բույսերի կարանտինի և երկրագործության պետական տեսչությանը:

Խախտում կատարած անձին բացատրվել են նրա իրավունքներն ու պարտականությունները:

Արձանագրությունը կազմված է երեք օրինակից, որի մեկ օրինակը հանձնվում է խախտում կատարող անձին, մեկ օրինակը ուղղվում է կատարման, մեկ օրինակը պահվում է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի բույսերի կարանտինի և երկրագործության պետական տեսչությունում:

____________________________________________________________________

(արձանագրությունը կազմող պետական տեսուչի ստորագրությունը, անունը, ազգանունը)

____________________________________________________________________

(խախտում կատարած անձի ստորագրությունը, անունը, ազգանունը)

Կ. Տ.

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
26.06.2007, N 139-Ն 11.08.2007, N 140-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան