ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2020 թվականի հունվարի 21-ին
«ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ
Հոդված 1. «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» 2013 թվականի դեկտեմբերի 12-ի ՀՕ-157-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 7-րդ հոդվածում՝
1) 3.1-ին մասն ուժը կորցրած ճանաչել.
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.2-րդ մասով.
«3.2. Տվյալ մարմնում (ծառայությունում) ամենացածր կոչման համար հավելավճարը սահմանվում է պաշտոնային դրույքաչափի երեք տոկոսի չափով, իսկ դրան հաջորդող յուրաքանչյուր հերթական ավելի բարձր կոչման համար հավելավճարի չափը աճում է մեկ տոկոսով:».
3) 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4. Կոչման համար հավելավճար տրվում է հարկադիր կատարողներին, հարկային, մաքսային ծառայողներին, Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչության քննիչներին: Ընդ որում, հարկային ծառայողներին կոչման համար հավելավճար տրվում է այն դեպքում, եթե համապատասխան ծառայողը դասային աստիճանի համար հավելավճար չի ստանում, կամ կոչման համար հաշվարկված հավելավճարի չափն ավելի բարձր է դասային աստիճանի համար հաշվարկված հավելավճարի չափից:».
4) 4.1-ին մասն ուժը կորցրած ճանաչել.
5) 5-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5. Քաղաքացիական ծառայողին հավելավճար տրվում է միայն տվյալ պաշտոնի ենթախմբին համապատասխանող դասային աստիճանից բարձր դասային աստիճան ունենալու դեպքում` նրա պաշտոնային դրույքաչափի հինգ տոկոսի չափով, ընդ որում մինչև 2018 թվականի հուլիսի 1-ը քաղաքացիական ծառայության բարձրագույն խմբի պաշտոն զբաղեցնող այն քաղաքացիական ծառայողներին, որոնց շնորհվել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության 1-ին դասի պետական խորհրդականի դասային աստիճան, տրվում է սույն մասով նախատեսված հավելավճար:
2018 թվականի հուլիսի 1-ից հետո պաշտոնի փոփոխության դեպքում քաղաքացիական ծառայողին դասային աստիճանի համար հավելավճարը այլևս չի տրվում:»:
Հոդված 2. Օրենքի 8-րդ հոդվածի 3.1-ին մասում «հատուկ քննչական ծառայության և քննչական կոմիտեի ծառայողներին» բառերը փոխարինել «հատուկ քննչական ծառայությունում և քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց» բառերով:
Հոդված 3. Օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Դատախազին վճարվում է հավելավճար դատախազի, դատախազության քննիչի, քննիչի պաշտոնում աշխատած, հատուկ քննչական ծառայությունում և (կամ) քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնելու (այդ թվում՝ այդ պաշտոնը որպես պետական հատուկ ծառայող զբաղեցնելու) յուրաքանչյուր տարվա համար երկու տոկոսի չափով:»:
Հոդված 4. Օրենքի 3-րդ գլուխը լրացնել հետևյալ բովանդակությամբ 14.1-14.3-րդ հոդվածներով.
«Հոդված 14.1. | Հատուկ քննչական ծառայությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց վարձատրությունը |
1. Հատուկ քննչական ծառայությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման գործակիցները սահմանվում են սույն օրենքի 1-ին հավելվածով։
2. Հատուկ քննչական ծառայությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձին վճարվում է հավելավճար՝ հատուկ քննչական ծառայությունում և (կամ) քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնելու (այդ թվում՝ այդ պաշտոնը որպես պետական հատուկ ծառայող զբաղեցնելու), դատախազի, դատախազության քննիչի կամ քննիչի պաշտոնում աշխատած յուրաքանչյուր տարվա համար երկու տոկոսի չափով:
3. Հատուկ քննչական ծառայությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձը դասային աստիճանի համար ստանում է հավելավճար։
4. Հատուկ քննչական ծառայությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձին վճարվող հավելավճարի ընդհանուր չափը չի կարող գերազանցել սույն օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված չափը:
Հոդված 14.2. | Քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց վարձատրությունը |
1. Քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման գործակիցները սահմանվում են սույն օրենքի 1-ին հավելվածով։
2. Քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձին վճարվում է հավելավճար՝ քննչական կոմիտեում և (կամ) հատուկ քննչական ծառայությունում ինքնավար պաշտոն զբաղեցնելու (այդ թվում՝ այդ պաշտոնը որպես պետական հատուկ ծառայող զբաղեցնելու), դատախազի, դատախազության քննիչի կամ քննիչի պաշտոնում աշխատած յուրաքանչյուր տարվա համար՝ երկու տոկոսի չափով:
3. Քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձը դասային աստիճանի համար ստանում է հավելավճար։
4. Քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձին վճարվող հավելավճարի ընդհանուր չափը չի կարող գերազանցել սույն օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված չափը:
5. Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց, ծառայության առանձնահատկություններով պայմանավորված, տրվում են հավելումներ, որոնց վճարման դեպքերը, չափերը և կարգը սահմանում է Կառավարությունը:
Հոդված 14.3. | Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչության քննիչների վարձատրությունը |
1. Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչության քննիչների հիմնական աշխատավարձի չափը որոշվում է սույն օրենքի 1-ին հավելվածով` տվյալ պաշտոնի համար սահմանված համապատասխան գործակցի և բազային աշխատավարձի արտադրյալով:
2. Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչության քննիչները կոչման համար ստանում են հավելավճար:
3. Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչության քննիչները հավելավճար են ստանում այդ վարչությունում քննիչի պաշտոնում աշխատած (այդ թվում` այդ պաշտոնում որպես պետական ծառայող աշխատած) յուրաքանչյուր տարվա համար՝ երկու տոկոսի չափով:
4. Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչության քննիչներին վճարվող հավելավճարի ընդհանուր չափը չի կարող գերազանցել սույն օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված չափը:»:
Հոդված 5. Օրենքի 4-րդ գլխի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆՈՂՆԵՐԻ, ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԵՎ ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅՈՒՆԸ»:
Հոդված 6. Օրենքի 15-րդ և 15.1-ին հոդվածները, 18-րդ հոդվածի 1.1-ին և 19-րդ հոդվածի 3.2-րդ և 4-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 7. Օրենքի 19-րդ հոդվածում՝
1) 3.1-ին մասից հանել «, բացառությամբ սույն հոդվածի 3.2-րդ մասով նախատեսված դեպքի» բառերը.
2) 7-րդ մասի «պաշտոնը քաղաքացիական հատուկ ծառայության կամ քաղաքացիական ծառայության պաշտոնի փոխվելու պարագայում տվյալ պաշտոնը զբաղեցնողին արտամրցութային կարգով քաղաքացիական հատուկ ծառայության կամ» բառերը փոխարինել «ծառայողին օրենքով սահմանված կարգով» բառերով:
Հոդված 8. Օրենքի 25-րդ հոդվածի 4-րդ մասի «ինքնավար ծառայողների» բառերը փոխարինել «քաղաքացիական ծառայողների» բառերով:
Հոդված 9. Օրենքի 32-րդ հոդվածի 2.2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով սահմանված կարգով պետական ծառայողին քաղաքացիական ծառայության պաշտոնի նշանակելու, ինչպես նաև պաշտոնների դասակարգման նոր համակարգին անցնելիս պաշտոնի վերանշանակելու դեպքերում համապատասխան ծառայողին դասային աստիճանի կամ կոչման համար հաշվարկվող հավելավճարը տրվում է տվյալ պաշտոնը զբաղեցնելու ժամանակահատվածում: Պաշտոնի փոփոխության դեպքում հավելավճար չի տրվում:»:
Հոդված 10. Օրենքի 1-ին հավելվածի աղյուսակը՝
1) «Ազգային ժողովի նախագահի ռեֆերենտ» տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով.
«Ազգային ժողովի նախագահի տեղակալի խորհրդական |
5.50». |
2) «Գլխավոր դատախազի տեղակալի օգնական» տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողերով.
«Դատական դեպարտամենտ |
|
Դատավորի (այդ թվում՝ Սահմանադրական դատարանի դատավորի) օգնական |
3.88». |
3) «Մարզային քննչական վարչության քննչական բաժնի քննիչ» տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողերով.
«Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչություն | |
Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչության պետ |
8.00 |
Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչության պետի տեղակալ, քննչական վարչության բաժնի պետ |
6.75 |
Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ |
6.50 |
Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչության ավագ քննիչ |
6.00 |
Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչության քննիչ |
5.50»: |
Հոդված 11. Օրենքի 4-րդ հավելվածի վերնագրից հանել «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ» բառերը, իսկ 5-րդ հավելվածի վերնագրից՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ» բառերը:
Հոդված 12. Օրենքի 9-րդ հավելվածից հանել «ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչություն, ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչության պետ 8.00, ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչության պետի տեղակալ, քննչական վարչության բաժնի պետ 6.75, ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ 6.50, ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչության ավագ քննիչ 6.00, ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչության քննիչ 5.50» տողերը:
Հոդված 13.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
2․ Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո դատավորի (այդ թվում՝ Սահմանադրական դատարանի դատավորի) օգնականի պետական հայեցողական պաշտոնի վերանշանակվելու դեպքում տվյալ պաշտոնն զբաղեցնող անձի հիմնական աշխատավարձը և (կամ) հավելավճարը պահպանվում են մինչև նրա համար օրենքով սահմանված հիմնական աշխատավարձի չափը հավասար կամ բարձր կլինի պահպանված աշխատավարձի (հիմնական աշխատավարձ և (կամ) հավելավճար) չափից:
Հանրապետության նախագահ |
Ա. Սարգսյան |
2020 թ. փետրվարի 7 Երևան ՀՕ-20-Ն |