ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2020 թվականի հունվարի 21-ին
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» 1997 թվականի հունիսի 24-ի ՀՕ-137 օրենքի 1.2-րդ հոդվածի 1-ին և 12-րդ մասերը «համապատասխանաբար պետական» բառերից հետո լրացնել «մարմնի» բառով, իսկ 16-րդ մասի «գ» կետից հանել «դատական ակտերի» բառերը:
Հոդված 2. Օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասում «անշարժ գույքի պետական միասնական կադաստրի համակարգի» բառերը փոխարինել «Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի» բառերով:
Հոդված 3. Օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասում և 25-րդ հոդվածի 5-րդ մասում «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կանոնակարգ» բառերը փոխարինել «Ազգային ժողովի կանոնակարգ» բառերով, իսկ «Հայաստանի Հանրապետության օրենքով» բառերը՝ «սահմանադրական օրենքով» բառերով:
Հոդված 4. Օրենքի 41.2-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետում «պետական կառավարչական հիմնարկի» բառերը փոխարինել «պետական մարմնի» բառերով:
Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հանրապետության նախագահ |
Ա. Սարգսյան |
2020 թ. փետրվարի 7 Երևան ՀՕ-40-Ն |