Գլխավոր տեղեկություն
Համար
N 824-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (26.11.2024-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
25.11.2024
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
25.11.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.11.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 824-Ա

 

«ԷՐԵԲՈՒՆԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել Հայկական միջազգային բժշկական հիմնադրամի (Armenian international medical fund) կողմից անապահով ընտանիքների լսողական խնդիրներ ունեցող երեխաների իմպլանտացիայի համար «Էրեբունի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության հասցեով ուղարկված կոխլեար իմպլանտ համակարգերի հավաքածուների (9 հատ, 144,022.48 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ ընդհանուր արժողությամբ՝ ներառյալ փոխադրման ծախսերը, մաքսային ձևակերպումները կատարվելու են Էլեկտրոնային առևտրի և օդային տրանսպորտով իրականացվող փոխադրումների վարչությունում) ներմուծման ծրագիրը:

2. «Էրեբունի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը` նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

Երևան

 

25.11.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ