Գլխավոր տեղեկություն
Համար
N 913-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (23.12.2023-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
22.12.2023
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
22.12.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.12.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 913-Ա

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՆՈՒԿՆԵՐ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻՑ ՏԵՂԱՀԱՆՎԱԾ ԱՆՁԱՆՑ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝

1. Բարեգործական որակել «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող` 129,840,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Աջակցություն Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց» ծրագիրը` համաձայն հավելվածի:

2. «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամին` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

Երևան

 

 

22.12.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 913-Ա որոշման

 

ԾՐԱԳԻՐ

 

«ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻՑ ՏԵՂԱՀԱՆՎԱԾ ԱՆՁԱՆՑ»

 

1.

Ծրագրի նպատակը

«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի (այսուհետ՝ «ՔՈԱՖ») «Աջակցություն Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց» ծրագրի (այսուհետ՝ «Ծրագիր») նպատակն է ՔՈԱՖ-ի համակողմանի ծրագրային մոդելի ներդրման միջոցով 2020 թվականի 44-օրյա պատերազմի, ինչպես նաև 2023 թվականի սեպտեմբերի 19-ի Ադրբեջանի ռազմական հարձակման հետևանքով տեղահանված անձանց տրամադրել կացության կարիքների ապահովմանն ուղղված, ինչպես նաև կրթական, սոցիալ-հոգեբանական, առողջապահական աջակցություն։

Կացության կարիքների ապահովմանն ուղղված միջոցառումների նպատակը ՀՀ կառավարության հետ համագործակցության միջոցով շահառու անձանց բնակարանային հարցերի հրատապ լուծումն է։ Մասնավորապես, նախատեսվում է նշված միջոցառման շրջանակում կառուցել, վերանորոգել, բարեկարգել, ներքին հարդարման ենթարկել բնակելի տարածքներ, որտեղ կարող են բնակվել տեղահանված անձինք կամ կառուցել, վերանորոգել կամ բարեկարգել բնակելի տարածքների համար անհրաժեշտ ենթակառուցվածքները։

Կրթական միջոցառումների նպատակն է շահառու երեխաների կրթության իրավունքի իրացումն ապահովելու համար անհրաժեշտ պայմանների ստեղծումը, 3-6 տարեկան երեխաներին վաղ մանկության զարգացման, իսկ 6-18 տարեկաններին՝ ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնի ոչ ֆորմալ ծրագրերում ներգրավելը, շահառու ուսանողներին կրթության և կարիերայի հնարավորություններ տրամադրելը՝ ՔՈԱՖ-ի

կրթաթոշակային և կարիերայի զարգացման ծրագրի շրջանակներում, երեխաների հետ աշխատող մասնագետների վերապատրաստումը, կարողությունների զարգացումը, համապատասխան աշխատանքով ապահովելը։

Սոցիալ-հոգեբանական և առողջապահական միջոցառումների նպատակն է շահառու անձանց մատուցել հոգեբանական և առողջապահական ծառայություններ։

2․

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

Նախատեսվում է ծրագրի շրջանակներում օրենքով սահմանված կարգով օգտվել ՀՀ հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով՝ օրենքով սահմանված արտոնություններից։

3․

Բարեգործը

«Չիլդրեն Օֆ Արմենիա ֆանդ Ինք.», Նյու Յորք, ԱՄՆ, 149 5-րդ ավենյու, սենյակ 500 (Children of Armenia Fund Inc. 149 5th Ave., Suite 500, New York 10010, USA.) և դոկտոր Գարօ Հ. Արմեն

4․

Ծրագիրը կատարողը

«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամ (ՀՀ, քաղ. Երևան 0010, Մելիք Ադամյան 2/2, ՀՎՀՀ՝ 02569972)

5․

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

ՀՀ Արմավիրի մարզ՝ Բաղրամյան, Արմավիր և Մեծամոր համայնքները ՀՀ Արագածոտնի մարզ՝ Արտենի, Արագածավան բնակավայրերը

ՀՀ Լոռու մարզ՝ Թումանյան, Փամբակ, Ալավերդի և Վանաձոր համայնքները

ՀՀ Տավուշի մարզ՝ Իջևան և Նոյեմբերյան, Դիլիջան համայնքները

ՀՀ Շիրակի մարզ՝ Արթիկ, Անի և Ախուրյան համայնքները

Բնագավառը՝ սոցիալական

6․

Ծրագրի բյուջեն

129,840,000 դրամ

7․

Բարեգործությունն ստացողը

Ադրբեջանի կողմից 2023 թվականի սեպտեմբերի 19-ին իրականացված ռազմական հարձակման, ինչպես նաև 2020 թվականի 44-օրյա պատերազմի հետևանքով Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայ բնակչություն

8․

Ծրագրի իրականացման տևողությունը

2023 թվականի դեկտեմբերի 22-ից մինչև 2024 թվականի դեկտեմբերի 30-ը

9․

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

1. Կացության կարիքների ապահովման միջոցառումներ՝ ընդամենը 40,000,000 դրամ, իրականացվելու է 2023 թվականի դեկտեմբերի 22-ից մինչև 2024 թվականի դեկտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում՝

1) բնակարանների, բնակելի տների կառուցում, վերակառուցում, վերանորոգում` 16,000,000 դրամ.

2) կահույքի, խոհանոցային պարագաների և այլ անհրաժեշտ նյութերի, պարագաների և գույքի ձեռքբերման, ներմուծման աշխատանքների իրականացում՝ 10,000,000 դրամ.

3) արտաքին բարեկարգման աշխատանքներ՝ 4,000,000 դրամ.

4) ներքին հարդարման աշխատանքներ՝ 4,000,000 դրամ.

5) ջեռուցման, էլեկտրաէներգիայի մատակարարման, գազամատակարարման, օդորակման, կոմունալ կարիքների բավարարմանն ուղղված այլ համակարգերի նախագծում, տեղադրում և մոնտաժում՝ 6,000,000 դրամ:

2․ Կրթական միջոցառումներ՝ ընդամենը 29,500,000 դրամ, իրականացվելու է 2023 թվականի դեկտեմբերի 22-ից մինչև 2024 թվականի դեկտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում՝

1) վաղ մանկության զարգացման, արտադասարանական խմբակների աշխատանքի կազմակերպման, դպրոցական միջոցառումների համար նախատեսված նյութերի և պարագաների ձեռքբերում՝ 3,000,000 դրամ.

2) տպագրական և հրատարակչական ծառայությունների ձեռքբերում՝ 1,500,000 դրամ.

3) երիտասարդների հզորացման միջոցառումների համար տրանսպորտային ծառայության ձեռքբերում՝ 3,000,000 դրամ.

4) դպրոցահասակ երեխաների, երիտասարդների, կրթաթոշակառուների վերապատրաստումների և կրթական այլ միջոցառումների իրականացում (տարածքի վարձակալություն, սննդի մատուցում, տրանսպորտային ծառայություն և այլն)՝ 10,000,000 դրամ.

5) ծնողների, ուսուցիչների, բժշկական անձնակազմի, երեխաների հետ աշխատող մասնագետների վերապատրաստում, մանկավարժական և այլ կարողությունների զարգացում՝ 3,000,000 դրամ.

6) կրթական միջոցառումների համար գույքի, այլ պարագաների ձեռքբերում` 5,000,000 դրամ.

7) սննդի կազմակերպում՝ 4,000,000 դրամ:

3. Առողջապահական միջոցառումներ՝ ընդամենը 23,500,000 դրամ, իրականացվելու է 2023 թվականի դեկտեմբերի 22-ից մինչև 2024 թվականի դեկտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում՝

1) բժշկական սարքավորումների, բժշկական գործիքների և բժշկական պարագաների ձեռքբերում, սպասարկում և նորոգում՝ 10,000,000 դրամ.

2) ոչ բժշկական պարագաների ձեռքբերում՝ 5,000,000 դրամ.

3) բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների ձեռքբերում՝ 4,500,000 դրամ.

4) տրանսպորտային ծառայությունների ձեռքբերում՝ 2,000,000 դրամ.

5) գույքի, այլ պարագաների ձեռքբերում՝ 2,000,000 դրամ:

4. Սոցիալ-հոգեբանական աջակցության միջոցառումներ՝ ընդամենը 15,000,000 դրամ, իրականացվելու է 2023 թվականի դեկտեմբերի 22-ից մինչև 2024 թվականի դեկտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում՝

1) երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոնների, հոգեբանների և լոգոպեդների շրջիկ խմբերի գործունեության համար նյութերի, պարագաների, կահույքի, այլ գույքի ձեռքբերում՝ 4,500,000 դրամ.

2) երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոնների, հոգեբանների և լոգոպեդների շրջիկ խմբերի համար տպագրական նյութերի ձեռքբերում՝ 3,000,000 դրամ.

3) երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոնների մասնագետների վերապատրաստումների իրականացում՝ 2,500,000 դրամ.

4) հոգեբուժական ծառայությունների ձեռքբերում՝ 3,000,000 դրամ.

5) տրանսպորտային ծառայությունների ձեռքբերում՝ 2,000,000 դրամ։

5․ Կազմակերպական ծախսեր՝ ընդամենը 21,840,000 դրամ, իրականացվելու է 2023 թվականի դեկտեմբերի 22-ից մինչև 2024 թվականի դեկտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում՝

10․

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

1. ՀՀ տարածքում նախատեսվում է ձեռք բերել՝ 73,020,000 դրամին համարժեք շինանյութ և կառուցապատման համար անհրաժեշտ այլ պարագաներ (ամրան, ցեմենտ, քար, թիթեղ, խողովակ, ապակի, պատուհան, դուռ, երկաթ, մեխ, շինարարական հատուկ հագուստ, ցանկապատ, ցանց և այլն), ջեռուցման, էլեկտրաէներգիայի մատակարարման, գազամատակարարման, օդորակման, կոմունալ կարիքների բավարարմանն ուղղված ապրանքներ, վառելիք, այլ գույք, տնտեսական ապրանքներ, կահույք, խոհանոցային, կենցաղային պարագաներ, տպագրական և փաթեթավորման նյութեր, բժշկական սարքավորումներ, գործիքներ, բժշկական պարագաներ, գրենական պիտույքներ, կրթական ծրագրերի համար անհրաժեշտ այլ պարագաներ և նյութեր, գրքեր, խաղեր, քարտեզներ, հագուստ, կրթական ծրագրային ապահովումներ, համակարգիչներ, հեռախոսներ, ինտերնետային մոդեմ, վառելիք և այլ անհրաժեշտ գույք։ Իրականացվելու է 2023 թվականի դեկտեմբերի 22-ից մինչև 2024 թվականի դեկտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում։

2. Նախատեսվում է կնքել՝ 48,680,000 դրամին համարժեք կապալի` շինարարական, աշխատանքների կատարման պայմանագրեր, գույքի ձեռքբերման, ապրանքների մատակարարման, վարձակալության, խորհրդատվության տրամադրման, կրթական, առողջապահական, տպագրական և հրատարակչական, տրանսպորտային ծառայությունների, ինչպես նաև ծառայությունների այլ տեսակների մատուցման պայմանագրեր։ Իրականացվելու է 2023 թվականի դեկտեմբերի 22-ից մինչև 2024 թվականի դեկտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում։

11․

Ծրագրի իրականացման

հետ կապված կազմակերպական ծախսերը

1. Կազմակերպական ծախսեր՝ ընդամենը 21,840,000 դրամ՝

1) վառելիք՝ 5,000,000 դրամ.

2) կոմունալ ծախսեր՝ ընդամենը 4,800,000 դրամ.

3) այլ ծախսեր՝ ընդամենը 1,500,000 դրամ.

4) անձնակազմի տրանսպորտային ծախսեր՝ ընդամենը 2,400,000 դրամ.

5) աշխատավարձ՝ ընդամենը 8,140,000 դրամ։

12․

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ

Նախատեսվում է համագործակցել ՀՀ Լոռու, Արմավիրի, Արագածոտնի, Շիրակի և Տավուշի մարզպետների աշխատակազմերի և նշված մարզերի համայնքապետարանների հետ, ՀՀ վարչապետի աշխատակազմի,

Առողջապահության նախարարության, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, Էկոնոմիկայի նախարարության, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ։

13․

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ:

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

 

22.12.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան