Գլխավոր տեղեկություն
Համար
N 107-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Incorporation (14.08.2020-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՆԻԱԺ 2020.03.31/1(66) Հոդ.72
Ընդունող մարմին
Կապան համայնքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
05.12.2019
Ստորագրող մարմին
Համայնքի ղեկավար
Ստորագրման ամսաթիվ
05.12.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶ

  

ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

5 դեկտեմբերի 2019 թ. N 107-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐՆ ՈՒ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 18)-րդ և 19)-րդ կետերով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ և 4-րդ գլուխների պահանջներով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածով, «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ, 6-րդ և 14-րդ հոդվածներով և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, համայնքի ավագանին որոշում է.

1. 2020 թվականի համար Կապան համայնքի վարչական տարածքում սահմանել տեղական տուրքերի հետևյալ տեսակներն ու դրույքաչափերը`

1) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված ճարտարապետաշինարարական նախագծին համապատասխան՝ համայնքի վարչական տարածքում նոր շենքերի, շինությունների և ոչ հիմնական շինությունների շինարարության (տեղադրման) (բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված շինարարության թույլտվություն չպահանջող դեպքերի) թույլտվության համար.

ա. հիմնական շենքերի և շինությունների համար՝

մինչև 300 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող անհատական բնակելի, այդ թվում՝ այգեգործական (ամառանոցային) տների, ինչպես նաև մինչև 200 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հասարակական և արտադրական նշանակության շենքերի և շինությունների համար` 15000 դրամ,

բ. սույն կետի «ա» ենթակետով չնախատեսված շենքերի և շինությունների համար՝

- 200-ից մինչև 500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար՝ 30000 դրամ։

- 500-ից մինչև 1000 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար` 50000 դրամ։

- 1000-ից մինչև 3000 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար՝ 50000 դրամ։

3000-ից և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար՝ 100000 դրամ։

գ. ոչ հիմնական շենքերի և շինությունների համար՝

- մինչև 20 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար՝ 3000 դրամ։

- 20 և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար՝ 5000 դրամ։

2) համայնքի վարչական տարածքում գոյություն ունեցող շենքերի և շինությունների վերակառուցման, վերականգնման, ուժեղացման, արդիականացման և բարեկարգման աշխատանքների (բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված շինարարության թույլտվություն չպահանջվող դեպքերի) թույլտվության համար, եթե սահմանված կարգով հաստատված ճարտարապետաշինարարական նախագծով`

ա. չի նախատեսվում կցակառույցների, վերնակառույցների, շենքի գաբարիտային չափերն ընդլայնող այլ կառույցների (այդ թվում՝ ստորգետնյա) հետևանքով օբյեկտի ընդհանուր մակերեսի ավելացում կամ շենքերի գործառական նշանակության փոփոխություն 3000 դրամ,

բ. բացի շենքերի և շինությունների վերակառուցման, ուժեղացման, վերականգնման կամ արդիականացման աշխատանքներից, նախատեսվում է նաև կցակառույցների, վերնակառույցների, շենքի տրամաչափային չափերն ընդլայնող այլ կառույցների (այդ թվում՝ ստորգետնյա) հետևանքով օբյեկտի ընդհանուր մակերեսի ավելացում կամ շենքերի գործառական նշանակության փոփոխություն, և բացի սույն ենթակետի «ա» պարբերությամբ սահմանված դրույքաչափից, կիրառվում են նաև նոր շինարարության համար սույն կետի 1-ին ենթակետով սահմանված դրույքաչափերը՝ շենքերի և շինությունների ընդհանուր մակերեսի ավելացման կամ շենքերի գործառական նշանակության փոփոխության մասով,

գ. նախատեսվում է միայն կցակառույցների, վերնակառույցների, շենքի գաբարիտային չափերն ընդլայնող այլ կառույցների (այդ թվում՝ ստորգետնյա) շինարարություն կամ շենքերի գործառական նշանակության փոփոխություն, ապա, սույն որոշման իմաստով, այն համարվում է նոր շինարարություն, որի նկատմամբ կիրառվում են նոր շինարարության համար սույն կետի 1-ին ենթակետով սահմանված նորմերը և դրույքաչափերը.

3) համայնքի վարչական տարածքում շենքերի, շինությունների և քաղաքաշինական այլ օբյեկտների քանդման (բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված քանդման թույլտվություն չպահանջվող դեպքերի) թույլտվության համար՝ 5000 դրամ.

4) համայնքի վարչական տարածքում հեղուկ վառելիքի. սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի վաճառքի թույլտվության համար` օրացուցային տարվա համար՝ 200000 դրամ.

5) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանված ցանկում ընդգրկված սահմանամերձ և բարձրլեռնային համայնքների վարչական տարածքում. բացառությամբ միջպետական և հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների կողեզրում՝ հեղուկ վառելիքի. սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի վաճառքի թույլտվության համար՝ օրացուցային տարվա համար՝ 100000 դրամ.

6) համայնքի վարչական տարածքում գտնվող խանութներում և կրպակներում հեղուկ վառելիքի. սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի. մանրածախ առևտրի կետերում կամ ավտոմեքենաների տեխնիկական սպասարկման և նորոգման ծառայության օբյեկտներում տեխնիկական հեղուկների վաճառքի թույլտվության համար՝ օրացուցային տարվա համար` 60000 դրամ.

7) համայնքի վարչական տարածքում թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի որոշակի վայրում մանրածախ առք ու վաճառք իրականացնելու թույլտվության համար՝ օրացուցային տարվա համար՝ 50000 դրամ.

8) համայնքի վարչական տարածքում ոգելից և ալկոհոլային խմիչքների և (կամ) ծխախոտի արտադրանքի վաճառքի թույլտվության համար՝

ա. ոգելից և ալկոհոլային խմիչքի վաճառքի թույլտվության համար` յուրաքանչյուր եռամսյակի համար՝

- մինչև 26 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ 10000 դրամ։

- 26-ից մինչև 50 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում 12000 դրամ։

- 50-ից մինչև 100 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում` 18000 դրամ։

- 100-ից մինչև 200 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում` 25000 դրամ։

- 200-ից մինչև 500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում` 40000 դրամ։

- 500 և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում` 100000 դրամ։

 բ. ծխախոտի արտադրանքի վաճառքի թույլտվության համար՝ յուրաքանչյուր եռամսյակի համար՝

- մինչև 26 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում` 8000 դրամ:

- 26-ից մինչև 50 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում` 11000 դրամ։

- 50-ից մինչև 100 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում` 14000 դրամ։

- 100-ից մինչև 200 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ 21000 դրամ: 

- 200-ից մինչև 500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ 26000 դրամ։

- 500 և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՛ 46000 դրամ։

9) իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին համայնքի վարչական տարածքում «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված՝ բացօթյա առևտրի կազմակերպման թույլտվության համար՝ յուրաքանչյուր օրվա համար` մեկ քառակուսի մետրի համար՝ 350 դրամ

10) համայնքի վարչական տարածքում առևտրի, հանրային սննդի, զվարճանքի, շահումով խաղերի և վիճակախաղերի կազմակերպման օբյեկտներին, խաղատներին և բաղնիքներին (սաունաներին) ժամը 24.00-ից հետո աշխատելու թույլտվության համար՝ օրացուցային տարվա համար՝

ա. առևտրի օբյեկտների համար՝ 25000 դրամ,

բ. հանրային սննդի և զվարճանքի օբյեկտների համար՝ 100000 դրամ,

գ. բաղնիքների (սաունաների) համար՝ 200000 դրամ,

դ. խաղատների համար` 500000 դրամ,

ե. շահումով խաղերի համար՝ 500000 դրամ,

զ. վիճակախաղերի համար՝ 100000 դրամ.

II) համայնքի վարչական տարածքում հանրային սննդի կազմակերպման և իրացման թույլտվության համար տեղական տուրքը յուրաքանչյուր եռամսյակի համար սահմանվում է`

ա. հիմնական շինությունների ներսում՝

- մինչև 26 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար՝ 5000 դրամ։

- 26-ից մինչև 50 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար՝ 8000 դրամ։

- 50-ից մինչև 100 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար` 14000 դրամ։

- 100-ից մինչև 200 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար` 20000 դրամ։

- 200-ից մինչև 500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար՝ 30000 դրամ։

- 500 և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար՝ 50000 դրամ։

բ. ոչ հիմնական շինությունների ներսում՝

- մինչև 26 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար` 1000 դրամ։

- 26-ից մինչև 50 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար՝ 2000 դրամ։

- 50-ից մինչև 100 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար՝ 4000 դրամ։

- 100-ից մինչև 200 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար՝ 6000 դրամ։

- 200-ից մինչև 500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանքային սննդի օբյեկտի համար՝ 10000 դրամ։

- 500 և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար՝ 16000 դրամ։

12) ավագանու սահմանած կարգին ու պայմաններին համապատասխան` համայնքի վարչական տարածքում արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության համար, բացառությամբ միջպետական և հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների օտարման շերտերում և պաշտպանական գոտիներում տեղադրվող գովազդների թույլտվությունների, յուրաքանչյուր ամիս մեկ քառակուսի մետրի համար՝

ա. ալկոհոլային սպիրտի պարունակությունը մինչև 20 ծավալային տոկոս արտադրանք գովազդող արտաքին գովազդի համար` 2000 դրամ,

բ. թունդ ալկոհոլային (սպիրտի պարունակությունը 20 և ավելի ծավալային տոկոս) արտադրանք գովազդող արտաքին գովազդի համար` 3500 դրամ,

գ. սոցիալական գովազդի համար՝ 0 դրամ,

դ. այլ արտաքին գովազդի համար` 1500 դրամ,

ե. դատարկ գովազդային վահանակների համար՝ համայնքի վարչական տարածքում այլ արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության համար սահմանված տուրքի 25%-ի չափով - 375 դրամ,

զ. եթե արտաքին գովազդ տարածող գովազդակիրը տեղաբաշխել և տարածել է իր կազմակերպության գովազդը՝ համայնքի վարչական տարածքում այլ արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության համար սահմանված տուրքի 10%-ի չափով - 150 դրամ։

13) Կապան համայնքի խորհրդանիշերը (զինանշան, անվանում և այլն), որպես օրենքով գրանցված ապրանքային նշան, ապրանքների արտադրության, աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման գործընթացներում օգտագործելու թույլտվության համար՝ օրացուցային տարվա համար՝ 100000 դրամ.

14) համայնքի վարչական տարածքում մարդատար-տաքսու (բացառությամբ երթուղային տաքսիների՝ միկրոավտոբուսների) ծառայություն իրականացնելու թույլտվության համար՝ օրացուցային տարում յուրաքանչյուր մեքենայի համար` 10000 դրամ.

15) համայնքի վարչական տարածքում քաղաքացիական հոգեհանգստի (հրաժեշտի) ծիսակատարության ծառայությունների իրականացման և (կամ) մատուցման թույլտվության համար՝ օրացուցային տարվա համար` 500000 դրամ

16) համայնքի վարչական տարածքում մասնավոր գերեզմանատան կազմակերպման և շահագործման թույլտվության համար՝ օրացուցային տարվա համար՝

ա. 3 հա-ից մինչև 5 հա մակերես ունեցող գերեզմանատների համար՝ 2500000 դրամ,

բ. 5 հա-ից մինչև 7 հա մակերես ունեցող գերեզմանատների համար՝ 5000000 դրամ,

գ. 7 հա-ից մինչև 10 հա մակերես ունեցող գերեզմանատների համար՝ 7000000 դրամ,

դ. 10 հա-ից ավել մակերես ունեցող գերեզմանատների համար՝ 10000000 դրամ.

17) համայնքի վարչական տարածքում տեխնիկական և հատուկ նշանակության հրավառություն իրականացնելու թույլտվության համար՝ օրացուցային տարվա համար՝ 50000 դրամ,

18) համայնքի տարածքում սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտի գործունեության թույլտվության համար՝

ա. կարաոկեի, դիսկոտեկի, բաղնիքի, սաունայի և շոգեբաղնիքի համար՝ օրացուցային տարվա համար՝ համայնքի վարչական տարածքում` 20000 դրամ,

բ. հեստապարային ակումբի համար՝ օրացուցային տարվա համար՝ համայնքի վարչական տարածքում՝ 300000 դրամ։

2. Որոշման 1-ին կետի 1-ին ենթակետի «ա» և «բ» պարբերությունների համար տուրքի դրույքաչափի համար կիրառել «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված 2,0 գործակիցը, բացառությամբ Կապան համայնքում ընդգրկված գյուղական բնակավայրերի համար։

3. Որոշման 1-ին կետի 1-ին ենթակետի «գ» պարբերության և 2-րդ ենթակետի «ա» պարբերության համար տուրքի դրույքաչափի համար կիրառել «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված 3,0 գործակիցը։

4. Որոշման 1-ին կետի 6-րդ ենթակետի համար տուրքի դրույքաչափի համար կիրառել «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հալվածի 2-րդ մասով նախատեսված 0,75 գործակիցը։

5. Որոշման 1-ին կետի 7-րդ ենթակետի, 10-րդ ենթակետի, 11-րդ ենթակետի «ա» պարբերության 5-րդ և 6-րդ նախադասությունների, 18-րդ ենթակետի «ա» պարբերության համար տուրքի դրույքաչափի համար կիրառել «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված 1,5 գործակիցը։

6. Որոշման 1-ին կետի 8-րդ ենթակետի համար գյուղական բնակավայրերում տուրքի դրույքաչափի համար կիրառել «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված 0,3 գործակիցը, Կապան քաղաքի Վաչագան, Բաղաբուրջ, Բարաբաթում, Բեխ, Կավարտ, Արփիկ, Լենհանքեր, Աշոտավան, Շղարշիկ թաղամասերում տուրքի դրույքաչափի համար կիրառել «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված 0,5 գործակիցը /բացառությամբ Մ-2 մայրուղու եզրագծին հարող վաճառքի կետերի/:

7. Որոշման 1-ին կետի 15-րդ ենթակետի համար տուրքի դրույքաչափի համար կիրառել «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված 0,5 գործակիցը։

8. Որոշման 1 -ին կետի 16-րդ ենթակետի համար տուրքի դրույքաչափի համար կիրառել «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված 0,3 գործակիցը։

9. Կապան համայնքի վարչական տարածքում սահմանել տեղական վճարների հետևյալ տեսակներն ու դրույքաչափերը՝

1) ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերով նախատեսված շինարարության թույլտվություն պահանջող, բոլոր շինարարական աշխատանքներն իրականացնելուց հետո շենքերի և շինությունների (այդ թվում՝ դրանց վերակառուցումը, վերականգնումը, ուժեղացումը, արդիականացումը, ընդլայնումն ու բարեկարգումը) կառուցման ավարտը ավարտական ակտով փաստագրման համար՝ համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար. 7000 դրամ,

2) համայնքի տնօրինության և օգտագործման ներքո գտնվող հողերը հատկացնելու, հետ վերցնելու և վարձակալության տրամադրելու դեպքերում փաստաթղթերի (փաթեթի) նախապատրաստման համար՝ համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար. 5000 դրամ

3) ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերով նախատեսված աշխատանքներն ավարտելուց հետո շահագործման թույլտվության ձևակերպման համար՝ համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար` 3000 դրամ

4) համայնքի կողմից կազմակերպվող մրցույթների և աճուրդների մասնակցության համար՝ համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար.

յուրաքանչյուր մասնակցից` 5000 դրամ

յուրաքանչյուր դիտորդից՝ 500 դրամ

5) Համայնքի կողմից աղբահանության վճար վճարողների համար աղբահանության աշխատանքները կազմակերպելու համար աղբահանության վճարի չափը, շինարարական և խոշոր եզրաչափի աղբի հավաքման և փոխադրման համար վճարի չափը, ինչպես նաև աղբահանության վճար վճարողներին շինարարական և խոշոր եզրաչափի աղբի ինքնուրույն հավաքման և փոխադրման թույլտվության համար աղբահանության վճարի չափը և դրանց արտոնությունների տրամադրման պայմանները սահմանվում են «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և դրույքաչափերի սահմաններում՝ համաձայն թիվ 1 հավելվածի։

6) համայնքային ենթակայության մանկապարտեզների (նախադպրոցական ուսումնական հաստատությունների) և արտադպրոցական դաստիարակության հաստատությունների (երաժշտական, նկարչական և արվեստի դպրոցներ և այլն) ծառայություններից օգտվողների համար համայնքի կողմից մատուցված ծառայությունների դիմաց փոխհատուցման վճարները և դրանց հավաքագրման կարգը սահմանվում են համաձայն թիվ 2 հավելվածի։

7) համայնքային ենթակայության կազմակերպությունների կողմից բնակչությանը մատուցվող ծառայությունների դիմաց փոխհատուցման վճարները և դրանց հավաքագրման կարգը սահմանվում են համաձայն թիվ 3 հավելվածի։

8) համայնքի արխիվից փաստաթղթերի պատճեններ և կրկնօրինակներ տրամադրելու համար՝ մեկ փաստաթղթի համար՝ 1000 դրամ

9) Համայնքի տարածքում տեղակայված անշարժ գույքի հասցեավորման համար մատուցված ծառայության դիմաց՝

ա. Կապան քաղաքի համար /բացառությամբ Վաչագան, Բաղաբուրջ, Բարաբաթում, Բեխ, Կավարտ, Արփիկ, Լենհանքեր, Աշոտավան, Շղարշիկ թաղամասեր/ 5000 դրամ

բ. Կապան համայնքում ընդգրկված գյուղերի և Կապան քաղաքի Վաչագան, Բաղաբուրջ, Բարաբաթում, Բեխ, Կավարտ, Արփիկ, Լենհանքեր, Աշոտավան, Շղարշիկ թաղամասերի համար՝ 2000 դրամ,

10) Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնի աշխատավայրից դուրս քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցումները կատարելու դեպքում տեղական վճար՝ 30000 դրամ,

11) համայնքի վարչական տարածքում, սակայն բնակավայրերից դուրս գտնվող՝ ավագանու որոշմամբ հանրային հանգստի վայր սահմանված և համայնքի կողմից կամ համայնքի պատվերով որպես հանրային հանգստի վայր կահավորված տարածքում ընտանեկան կամ գործնական միջոցառումների անցկացնելու համար՝

ա. մեծ տաղավարների համար 5000 դրամ,

բ. փոքր տաղավարների համար 3000 դրամ։

9.1. Սահմանել, որ տեղական տուրք և (կամ) վճար վճարողների գրանցամատյանները վարվում են էլեկտրոնային ձևով (համակարգչային ծրագրի կամ ինտերնետային կայքի տեսքով)։

(9.1-ին կետը լրաց. 14.07.20 N 85-Ն)

10. 2020 թվականի հունվարի 1-ից ուժը կորցրած ճանաչել համայնքի ավագանու 2018 թվականի դեկտեմբերի 27-ի «Կապան համայնքում տեղական տուրքերի և վճարների դրույքաչափեր սահմանելու մասին» թիվ 143-Ն որոշումը։

11. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2020 թվականի հունվարի 1-ից։

 

Համայնքի ղեկավար`

Գ. Փարսյան

 

 

Հավելված 1-3

 Կապան համայնքի ավագանու

2019 թվականի դեկտեմբերի 05-ի
թիվ 107-Ն որոշման

(հավելվածը լրաց. 22.01.20 N 3-Ն, 26.12.19 N 140-Ն)