Գլխավոր տեղեկություն
Համար
N 20-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (28.05.2021-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.05.17-2021.05.30 Պաշտոնական հրապարակման օրը 27.05.2021
Ընդունող մարմին
Արմավիր համայնքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
25.03.2021
Ստորագրող մարմին
Համայնքի ղեկավար
Ստորագրման ամսաթիվ
25.03.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.05.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՐՄԱՎԻՐ ՄԱՐԶԻ

 

ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 մարտի 2021 թվականի N 20-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի ԹԻՎ 101-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի առաջին մասի 1-ին կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով և հիմք ընդունելով ՀՀ Արդարադատության նախարարության պետական փորձագիտական եզրակացությունը՝

 

ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է

 

1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 25-ի «Արմավիր համայնքի 2021 թվականի բյուջեն հաստատելու մասին» թիվ 101-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ՝ համաձայն N 1, N 2, N 3, N 4, N 5, N 6 հավելվածների.

1) Արմավիր համայնքի 2021 թ. բյուջեի եկամուտները պակասեցնել 262,3 հազ. դրամով, այդ թվում

ա) Պետական բյուջեից տրամադրվող նպատակով հատկացումներ (սուբվենցիա) 1255 տողից պակասեցնել 262,3 հազար դրամ։

2) Արմավիր համայնքի 2021թ. բյուջեի ծախսերը ավելացնել 242568,0 հազար դրամով, այդ թվում՝

ա) 01 բաժնի 6 խմբի 1 դասի «Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ (այլ դասերին չպատկանող)» ծրագրի ծախսերին ավելացնել 800.0 հազար դրամ, որից «մասնագիտական ծառայություններ» 4241 հոդվածին 200,0 հազար դրամ՝ խորհրդատվական ծառայություն և «Այլ մեքենաներ և սարքավորումներ» 5129 հոդվածին 600,0 հազար դրամ՝ ազդանշանային սարքավորումներ ձեռք բերելու համար։ 04 բաժնի 5 խմբի 1 դասի «ճանապարհային տրանսպորտ» ծրագրի «Շենքերի և կառույցների կապիտալ վերանորոգում» 5113 հոդվածին ավելացնել 232789 3 հազար դրամ որից 177396,3 հազար դրամ՝ 2 բակային տարածքների բարեկարգման ասֆալտապատման և հիմնանորոգման, 55393 0 հազար դրամ Արարատյան փողոցի և Աբովյան փողոցի երթևեկելի մասի, Արարատյան- հանրապետության հատվածի երթևեկելի մասի հիմնանորոգման աշխատանքների սուբվենցիոն ծրագրի շրջանակներում համայնքի կողմից 70 տոկոս կատարվող աշխատանքների մաս։

գ) 05 բաժնի 1 խմբի 1 դասի «Աղբահանություն» ծրագրի «Բարեկարգում» տնօրինության ծախսերին ավելացնել 9441,0 հազար դրամ, որից «Տրանսպորտային և սարքավորումներ» 5121 հոդվածին 6500,0 հազար դրամ ջրցան 1 հատ, աղբատար ԶԻԼ 1 հատ և աղբատար ԿՕ 1 հատ և «Այլ մեքենաներ և սարքավորումներ» 5129 հոդվածին 2941,0 հազար դրամ՝ 25 հատ մեծ, 30 հատ փոքր աղբարկղեր և 1 հատ մայթերի ձյուն մաքրող սարքավորում ձեռք բերելու համար:

դ) «Գրադարան» 08 բաժնի 2 խմբի 1 դասի ծրագրի «Արմավիրի քաղաքապետարանի գրադարան» ՀՈԱԿ-ի ծախսերի «Սուբսիդիաներ ոչ-ֆինանսական պետական (համայնքային) կազմակերպություններին» 4511 հոդվածին ավելացնել 813.0 հազար դրամ՝ գրադարանային ֆոնդի համալրման համար՝ հոդված։

ե) «Արտադպրոցական դաստիարակություն» 09 բաժնի 5 խմբի 1 դասի ծրագրի «Արմավիր քաղաքապետարանի արվեստի դպրոց» ՀՈԱԿ-ի ծախսերի «Սուբսիդիաներ ոչ-ֆինանսական պետական (համայնքային) կազմակերպություններին» 4511 հոդվածին ավելացնել 184,9 հազար դրամ և «ընթացիկ դրամաշնորհ համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին» 4637 հոդվածից պակասեցնել 184,9 հազար դրամ:

զ) «Արտադպրոցական դաստիարակություն» 09 բաժնի 5 խմբի 1 դասի ծրագրի «Արմավիր քաղաքապետարանի երաժշտական դպրոց» ՀՈԱԿ-ի ծախսերի «Սուբսիդիաներ ֆինանսական պետական (համայնքային) կազմակերպություններին» 4511 հոդվածին ավելացնել 77,4 հազար դրամ և «ընթացիկ դրամաշնորհ համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին» 4637 հոդվածից պակասեցնել 77,4 հազար դրամ:

է) 11 բաժնի 1 խմբի 2 դասի «Հայաստանի Հանրապետության համայնքների պահուստային ֆոնդ» ծրագրի ծախսերի «պահուստային ֆոնդ» 4891 հոդվածից պակասեցնել 1275.3 հազար դրամ.

3) Արմավիր համայնքի 2021թ, բյուջեի տարեվերջի պակասուրդը (դեֆիցիտը) ավելացնել 242830,3 հազար դրամով

4) Արմավիր համայնքի 2021թ. բյուջեի պակասուրդի (դեֆիցիտի) ֆինանսավորման աղբյուրները ավելացնել 242830,3 հազար դրամով, այդ թվում՝

ա) Համայնքի բյուջեի միջոցների տարեսկզբի ազատ մնացորդը 8190 տողին ավելացնել 74607,5 հազար դրամ, այդ թվում`

- Համայնքի բյուջեի ֆոնդային մասի միջոցների տարեսկզբի ազատ մնացորդը 8194 տողին ավելացնել հազար դրամ 168222,5

Արմավիր համայնքի 2021թ. բյուջեում կատարել համապատասխան փոփոխություններ։

2. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրվանից։

 

Կողմ-9

 

ԱԲՐԱՀԱՄՅԱՆ ՍՈՒՐԵՆ

 

ԲԱՐՍԵՂՅԱՆ ՀԱՅԿ

 

ԳԱՍՊԱՐՅԱՆ ԱՐԱ

 

ԴՈԼԻՆՅԱՆ ՀԱՅԿ

 

ՀԱԿՈԲՅԱՆ ԱՐՄԵՆ

 

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԼԵՌՆԻԿ

 

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԽԱՉԻԿ

 

ՄԵԼՈՅԱՆ ԱՐՍԵՆ

 

ՇԻՐՎԱՆՅԱՆ ԱՐՄԵՆ

Դեմ-0

Ձեռնպահ-0

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`

 

2021 թ. մարտի 25

ք. Արմավիր

Դ. ԽՈՒԴԱԹՅԱՆ

 

 

 

 

ՀԱՎԵԼՎԱԾՆԵՐ N 1-5

Արմավիր համայնքի ավագանու

2021 թ. մարտի 25-ի

թիվ 20-Ն որոշման

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 մայիսի 2021 թվական: