Գլխավոր տեղեկություն
Համար
N 843-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (28.11.2023-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
27.11.2023
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
27.11.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.11.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 843-Ա

 

«ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՐՄԻՐ ԽԱՉԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԳՅՈՒՄՐՈՒ ՇՈՒՐՋՕՐՅԱ ԽՆԱՄՔԻ ԿԵՆՏՐՈՆԻ ՄԱՍՆԱԿԻ ՀԻՄՆԱՆՈՐՈԳՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել «Հայկական կարմիր խաչի ընկերություն» հասարակական կազմակերպության կողմից իրականացվող՝ 22,000,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Գյումրու շուրջօրյա խնամքի կենտրոնի մասնակի հիմնանորոգում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ «Հայկական կարմիր խաչի ընկերություն» հասարակական կազմակերպությանը կողմից (ՀՎՀՀ` 00006023) «Սոֆմինել» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 00896136) 2023 թվականի նոյեմբերի 2-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է կենտրոնի մեկուսարանի և երրորդ մասնաշենքի մասնակի հիմնանորոգման աշխատանքների իրականացում՝ 21,836,756 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:

3. «Հայկական կարմիր խաչի ընկերություն» հասարակական կազմա- կերպությանը՝ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

Երևան

 

 

27.11.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 843-Ա որոշման

 

Ծ Ր Ա Գ Ի Ր

 

«ԳՅՈՒՄՐՈՒ ՇՈՒՐՋՕՐՅԱ ԽՆԱՄՔԻ ԿԵՆՏՐՈՆԻ ՄԱՍՆԱԿԻ ՀԻՄՆԱՆՈՐՈԳՈՒՄ»

 

1.

Ծրագրի նպատակը

Հայկական Կարմիր խաչի ընկերության Գյումրու շուրջօրյա խնամքի կենտրոնի մեկուսարանի և երրորդ մասնաշենքի մասնակի հիմնանորոգում՝ խնամքի և սոցիալ-հոգեբանական ծառայությունների մատուցման միջավայրի բարելավման նպատակով։

2.

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

Օրենքով սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով օրենքով նախատեսված արտոնություններից:

3.

Բարեգործը

«Հայկական կարմիր խաչի ընկերություն» հասարակական կազմակերպություն (Հայաստանի Հանրապետություն, քաղ․ Երևան, Պարոնյան 21/1, ՀՎՀՀ` 00006023)

4.

Ծրագիրը կատարողը

«Հայկական կարմիր խաչի ընկերություն» հասարակական կազմակերպություն (Հայաստանի Հանրապետություն, քաղ․ Երևան, Պարոնյան 21/1, ՀՎՀՀ` 00006023)

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

Հայաստանի Հանրապետություն, քաղաք Գյումրի, Երևանյան խճուղի, 45/1 շենք, բնագավառը՝ սոցիալական

6.

Ծրագրի բյուջեն

22,000,000 դրամ

7.

Բարեգործությունն ստացողը

Գյումրու շուրջօրյա խնամքի կենտրոնի շահառուները՝ տարեց և 18 տարին լրացած հաշմանդամություն ունեցող անձինք

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

2023 թվականի դեկտեմբերի 8-ից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

Գյումրու շուրջօրյա խնամքի կենտրոնի մեկուսարանի և երրորդ մասնաշենքի մասնակի հիմնանորոգում՝ 22,000,000 դրամի չափով, նախատեսվում է 2023 թվականի դեկտեմբերի 8-ից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատ-

վածում։

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը,

ծավալները և նախատեսվող գինը

Գյումրու շուրջօրյա խնամքի կենտրոնի մեկուսարանի և երրորդ մասնաշենքի մասնակի հիմնանորոգման աշխատանքների իրականացում՝ 22,000,000 դրամի չափով։

11.

Ծրագրի իրականացման հետ կապված

կազմակերպչական ծախսերը

Չեն նախատեսվում։

12.

Համագործակցությունը պետական

կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ

Ծրագրի իրականացման ընթացքում նախատեսվում է համագործակցություն Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի

նախարարության հետ։

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

Աշխատանքների ընթացքը ենթարկվելու է մշտական հսկողության ՀԿԽԸ-ի և Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից։

Նախագիծը ենթարկվելու է փորձաքննության, իրականացվելու է շինարարական աշխատանքների որակի տեխնիկական վերահսկողություն, ինչպես նաև հեղինակային հսկողություն։

Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16 N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ

լիազորված մարմնին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

Երևան

 

 

27.11.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ