ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 788-Ա
ԹՎԱՅՆԱՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԵՎ ՀԱՄԱԿԱՐԳՆ ՍՊԱՍԱՐԿՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ ԴԵՐԱԲԱՇԽՄԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ԹՎԱՅՆԱՑՄԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 152-րդ հոդվածի 2-րդ մասով, «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասով և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի մայիսի 25-ի N 565-Լ որոշման hավելվածի 3-րդ կետի 18-րդ ենթակետով՝ պետական հատվածում թվայնացման բարեփոխումների արդյունավետ կառավարման ու գործընթացների ներդաշնակեցման նպատակով՝
1. Սահմանել թվայնացման գործընթացում պետական կառավարման համակարգի մարմինների և համակարգն սպասարկող կազմակերպությունների միջև դերաբաշխման մոտեցումները՝ համաձայն hավելվածի:
2. Ընդունել ի գիտություն, որ մինչև Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի մայիսի 13-ի N 691-Լ որոշմամբ հաստատված՝ Հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարությամբ ամրագրված՝ հանրային ծառայության ոլորտում բարեփոխումների ավարտը պետական կառավարման համակարգի մարմինների և համակարգն սպասարկող կազմակերպությունների կողմից թվայնացման գործընթացներում, ըստ անհրաժեշտության, կարող են ներգրավվել համարժեք մասնագիտական կարողություններ (օրինակ՝ թվային ճարտարապետ (digital architect), ծառայությունների պատասխանատու (product owner)՝ հետևյալ հնարավոր տարբերակներով՝
1) որպես հիմնական տարբերակ՝ պետական կառավարման համակարգի մարմինները և համակարգն սպասարկող կազմակերպություններն իրականացնում են ծառայության գնում իրենց հասանելի ֆինանսական ռեսուրսներով, և «Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալություն» հիմնադրամը (այսուհետ՝ գործակալություն) տրամադրում է խորհրդատվական աջակցություն աշխատանքի նկարագրերի մշակման և թեկնածուների ընտրության գործընթացի տարբեր փուլերում մասնակցության միջոցով՝ ելնելով մարմնի կողմից ներկայացված կարիքից.
2) որպես միջանկյալ տարբերակ՝ կենտրոնացված գնման ընթացակարգով ապահովվում է տեղական և միջազգային կազմակերպություններից մասնագիտական ծառայությունների գնում՝ որոշակի ժամանակով համապատասխան կարողությունները պետական կառավարման համակարգի մարմինների և համակարգն սպասարկող կազմակերպությունների համար հասանելի դարձնելու համար։ Շրջանակային պայմանագրի ֆինանսավորումն ապահովելու համար կարող են դիտարկվել Համաշխարհային բանկի «Պետական հատվածի արդիականացման 4-րդ ծրագրի» միջոցները.
3) որպես կարճաժամկետ տարբերակ՝ գործակալության կողմից իրեն հասանելի ֆինանսավորման շրջանակներում, ըստ պետական կառավարման համակարգի մարմինների և համակարգն սպասարկող կազմակերպությունների կողմից գործակալությանը գրավոր ներկայացված հիմնավորված կարիքի (նշելով նախաձեռնությունը կամ ծրագիրը՝ համառոտ նկարագրությամբ, ժամկետները և անհրաժեշտ մասնագետներին), ներգրավվում են համապատասխան մասնագետներ և ժամանակավոր գործուղվում մարմիններ։
3. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման 2-րդ կետով սահմանված մոտեցումներն ու ըստ այդմ՝ հասանելի ֆինանսական ռեսուրսներն առաջնահերթության սկզբունքով տեղաբաշխվելու են Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի մայիսի 13-ի N 691-Լ որոշմամբ հաստատված՝ Հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարության 2023-2025 թվականների ճանապարհային քարտեզով ամրագրված՝ կյանքի փորձառությունների թվայնացման համար։
Հայաստանի Հանրապետության |
Մ. ԳրիգորՅԱՆ |
Երևան |
10.11.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված ՀՀ փոխվարչապետի N 788-Ա որոշման |
ԹՎԱՅՆԱՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԵՎ ՀԱՄԱԿԱՐԳՆ ՍՊԱՍԱՐԿՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ ԴԵՐԱԲԱՇԽՄԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐԸ
Թվայնացման գործընթացի փուլը |
Իրականացնողը | ||||
Պետական կառավարման համակարգի մարմին և համակարգն սպասարկող կազմակերպություն |
«Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալություն» հիմնադրամ |
Տեղեկատվական համակարգերի կառավարման խորհուրդ | |||
ներքին կարողություններով |
արտապատվիրման միջոցով | ||||
1. |
Նախաձեռնության ձևավորում (նպատակի սահմանում) |
V |
V |
||
2. |
Նպատակին հասնելու գործողությունների բովանդակային նախագծում (բիզնես մոդել) և հաստատում |
V |
V |
V | |
3. |
Բիզնես մոդելի փոխակերպում տեխնիկական առաջադրանքի |
V |
V |
ըստ գերատեսչության ներկայացրած պահանջի | |
4. |
Տեխնիկական առաջադրանքի համապատաս-խանության գնահատում բիզնես մոդելին ու առկա ստանդարտներին |
V |
V |
ըստ գերատեսչության ներկայացրած պահանջի |
|
5. |
Տեխնիկական առաջադրանքով իրականացված մրցույթի արդյունքների համապատաս-խանության գնահատում |
V |
V |
ըստ գերատեսչության ներկայացրած պահանջի |
|
6. |
Գնման առարկայի ընդունման համապատաս-խանության գնահատում և թեստավորում |
V |
V |
ըստ գերատեսչության ներկայացրած պահանջի |
|
7. |
Գնման առարկայի ներդրում (գործարկում) |
V |
V |
V |
|
8. |
Արդյունքի հասանելիություն շահառուներին |
V |
V |
||
9. |
Թվային միասնական ենթակառուցվածքների ապահովում (նույնականացում, փոխգործելիություն, ծառայությունների թվային հարթակ, ամպային լուծումներ) |
ամպային լուծումների մասով |
V |
V | |
10. |
Կիբերանվտանգության ստանդարտների մշակում և հաստատում (և) կամ տեղայնացում |
V |
V | ||
11. |
Կիբերանվտանգության ստանդարտների կիրարկում (տեղեկատվական համակարգերի ռիսկերի գնահատում, կիբերմիջադեպերի մոնիթորինգ և արձագանքում` ներառյալ «Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալություն» հիմնադրամի կողմից Համակարգչային միջադեպերի արձագանքման կենտրոնի (CERT/CSIRT), Կիբերանվտանգության օպերացիոն կենտրոնի (SOC) կողմից)1 |
տեղեկատվական ենթակառուցվածքների առկայության դեպքում |
V |
||
12. |
Ծառայությունների նախագծման ստանդարտների մշակում և հաստատում |
V |
V | ||
13. |
Ծառայությունների նախագծման ստանդարտների գործարկում |
V |
V |
||
14. |
Լուծումների որակի գնահատում, ներառյալ՝ մշտադիտարկումը |
V |
V |
V |
___________________
1 Ենթակա է կարգավորման մշակվող «Կիբերանվտանգության մասին» ՀՀ օրենքի շրջանակներում:
Հայաստանի Հանրապետության |
Մ. ԳրիգորՅԱՆ |
10.11.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |