Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 2
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (11.02.2023-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.10.02-2023.10.15 Պաշտոնական հրապարակման օրը 11.10.2023
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
10.01.2023
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
10.01.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.02.2023

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

10 հունվարի 2023 թվականի

թիվ 2

քաղ. Մոսկվա

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ՈՐՈՇ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Տրանսպորտային միջոցի անձնագրի (տրանսպորտային միջոցի հենասարքի անձնագրի) և ինքնագնաց մեքենայի ու տեխնիկայի այլ տեսակների անձնագրի միասնական ձևերի սահմանման և էլեկտրոնային անձնագրերի համակարգերի կազմակերպման մասին» 2014 թվականի օգոստոսի 15-ի համաձայնագրի 3-րդ հոդվածի առաջին պարբերությանը և 4-րդ հոդվածի երկրորդ պարբերությանը համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի սեպտեմբերի 1-ի թիվ 112 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների լիազորված մարմինների (կազմակերպությունների) և տրանսպորտային միջոցների (տրանսպորտային միջոցների հենասարքերի), ինքնագնաց մեքենաների և այլ տեսակի տեխնիկայի անձնագրերի (էլեկտրոնային անձնագրերի) ձևակերպում իրականացնող՝ տրանսպորտային միջոցներ (տրանսպորտային միջոցների հենասարքեր), ինքնագնաց մեքենաներ և այլ տեսակի տեխնիկա արտադրող կազմակերպությունների միասնական ռեեստրի ձևավորման և վարման կարգի 12-րդ կետը «ադմինիստրատորին» բառից հետո լրացնել «և ազգային օպերատորին» բառերով.

2. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի սեպտեմբերի 22-ի թիվ 122 որոշմամբ հաստատված՝ Տրանսպորտային միջոցների էլեկտրոնային անձնագրերի (տրանսպորտային միջոցների հենասարքերի էլեկտրոնային անձնագրերի) և ինքնագնաց մեքենաների ու տեխնիկայի այլ տեսակների էլեկտրոնային անձնագրերի համակարգերի աշխատանքի կարգում կատարել հետևյալ փոփոխությունները.

4-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ա1» ենթակետով.

«ա1) Էլեկտրոնային անձնագրերի համակարգերի ազգային օպերատոր.».

12-րդ կետի «գ» ենթակետի «անդամ պետությունների իշխանությունները» բառերից հետո լրացնել «և ազգային օպերատորին» բառերը»։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Մ. Մյասնիկովիչ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 11 հոկտեմբերի 2023 թվական: