Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 45
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (04.05.2023-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.10.02-2023.10.15 Պաշտոնական հրապարակման օրը 10.10.2023
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
21.04.2023
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
21.04.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.05.2023

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

21 ապրիլի  2023 թվականի

թիվ 45

քաղ. Մոսկվա

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 23-Ի ԹԻՎ 105 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2020 թվականի նոյեմբերի 23-ի «Պետական (մունիցիպալ) գնումների նպատակներով ապրանքների առանձին տեսակների ծագման երկիրը որոշելու կանոնները հաստատելու մասին» թիվ 105 որոշման մեջ կատարել փոփոխություններ՝ հավելվածի համաձայն։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից՝

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից՝

Ռուսաստանի Դաշնությունից՝

         

Մ. Գրիգորյան

Ի. Պետրիշենկո

Ս. Ժումանգարին

Ա. Կասիմալիև

Ա. Օվերչուկ

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի

խորհրդի 2023 թվականի ապրիլ 21-ի

թիվ 45 որոշման

 

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2020 թվականի նոյեմբերի 23-ի թիվ 105 որոշման մեջ կատարվող

 

1. 4-րդ կետի երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Կանոնների թիվ I1 հավելվածի 1-8-րդ կետերը գործում են մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ, 9-276–րդ կետերը գործում են մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ:»։

2. Նշված որոշմամբ հաստատված՝ Պետական (մունիցիպալ) գնումների նպատակներով ապրանքների առանձին տեսակների ծագման երկիրը որոշելու կանոնների թիվ I1 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 103-276-րդ կետերով.

«103. Լուսադիոդային մոդուլներ (LED) (բացառությամբ chip-on-board տեխնոլոգիայով լուսադիոդային մոդուլների և լուսարձակող կիսահաղորդչային բյուրեղների հավաքակազմերի այլ մոդիֆիկացիաների)

104. Աերոնավիգացիայի կամ տիեզերական նավիգացիայի համար սարքեր և գործիքներ (բացի կողմնացույցներից)

105. Այլ մակարդակաչափներ

106. Գեոդեզիական կամ տեղագրական (այդ թվում՝ լուսանկարաչափական), ջրագրական (հիդրոգրաֆիական), օվկիանոսագրական, ջրաբանական (հիդրոլոգիական), օդերևութաբանական կամ երկրաֆիզիկական գործիքների և սարքերի մասեր և պարագաներ՝ բացի կողմնացույցներից. հեռաչափների մասեր և պարագաներ

107. Սեղաններ գծագրական՝ ավտոմատ կամ ոչ ավտոմատ

108. Ջերմաչափներ և հրաչափներ՝ այլ սարքերի հետ չմիացված՝ հեղուկային, ուղղակի ընթերցման

109. Այլ սարքեր և ապարատուրա՝ ֆիզիկական կամ քիմիական անալիզի համար. այլ սարքեր և ապարատուրա՝ մածուցիկության, ծակոտկենության, ընդարձակման, մակերեսային ձգունության չափման կամ հսկման համար կամ նույնանման սարքեր ու ապարատուրա. սարքեր և ապարատուրա՝ ջերմության, ձայնի կամ լույսի չափման կամ քանակի հսկման համար (ներառյալ էքսպոնոմետրները)

110. Ֆիզիկական կամ քիմիական վերլուծության համար սարքերի և ապարատուրայի (օրինակ՝ բևեռաչափների, բեկումաչափների, սպեկտրաչափների, գազա- կամ ծխաանալիզատորների) մասեր և պարագաներ. մածուցիկության, ծակոտկենության, ընդարձակման, մակերեսային ձգունության չափման կամ հսկման համար սարքերի և ապարատուրայի կամ նույնանման սարքերի ու ապարատուրայի մասեր և պարագաներ. ջերմության, ձայնի կամ լույսի չափման կամ քանակի հսկման համար սարքերի և ապարատուրայի (այդ թվում՝ էքսպոնոմետրների) մասեր և պարագաներ. մանրահատիչներ (միկրոտոմներ), դրանց մասերը և պարագաները

111. Հաշվիչներ՝ պտույտների թվի, արտադրանքի քանակի որոշման համար, սակահաշվիչներ (տաքսոմետրներ), անցած հեռավորությունը մղոններով չափող հաշվիչներ, քայլաչափներ և նույնանման սարքեր. արագաչափներ և պտուտաչափներ (տախոմետրներ)՝ բացի ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 9014 կամ 9015 ապրանքային դիրքերում նշված սարքերից և գործիքներից. ստրոբոսկոպներ

112. Ավտոմատ կարգավորման կամ կառավարման համար սարքերի և սարքվածքների մասեր և պարագաներ

113. Սպեկտրաանալիզատորներ, այլ սարքեր և ապարատուրա` էլեկտրական մեծությունների չափման կամ հսկման համար՝ բացի ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 9028 ապրանքային դիրքում նշված չափիչ սարքերից. սարքեր և ապարատուրա՝ ալֆա, բետա, գամմա, ռենտգենյան, տիեզերական կամ այլ իոնացնող ճառագայթումների հայտնաբերման կամ չափման համար

114. Կողմնացույցներ՝ ուղղությունը որոշելու համար

115. Չափիչ կամ հսկիչ սարքեր, սարքվածքներ և մեքենաներ

116. Սարքեր և ապարատուրա՝ հեղուկների ծախսի կամ մակարդակի չափման կամ հսկման համար (օրինակ՝ ծախսաչափներ, մակարդակի ցուցիչներ)՝ բացի ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ–ի 9014, 9015, 9028 կամ 9032 ապրանքային դիրքերում նշված սարքերից և ապարատուրայից

117. Լուսատուներ և լուսավորման սարքվածքներ՝ այլ

118. Բեռնման և բեռնաթափման մանիպուլյատորներ

119. Սարքավորումներ՝ ամբարձիչ-տրանսպորտային և բեռնման բեռնաթափման՝ այլ

120. Ցցահարներ և ցցահար սարքավորումներ՝ ցցաշեն աշխատանքների համար

121. Երկաթուղային լոկոմոտիվների կամ տրամվայի շարժիչավոր վագոնների կամ այլ շարժակազմի մասեր, ուղեգծային սարքավորումներ և սարքվածքներ ու դրանց մասերը, մեխանիկական սարքավորումներ՝ երթևեկության կառավարման համար

122. Ուղղաթիռներ

123. Այլ թռչող ապարատներ՝ 2000 կգ-ից ոչ ավելի հանդերձված դատարկ ապարատի զանգվածով

124. Ինքնաթիռներ և այլ թռչող ապարատներ՝ 15 000 կգ-ից ավելի հանդերձված դատարկ ապարատի զանգվածով

125. Ապարատներ՝ շնչառական, ինքնավար

126. Էլեկտրոնային լամպերի ու խողովակների և այլ էլեկտրոնային բաղադրիչների մասեր

127. Կապի միջոցներ, որոնք կատարում են կոմուտացման համակարգերի գործառույթը

128. Կապի միջոցներ, որոնք կատարում են թվային տրանսպորտային համակարգերի գործառույթը

129. Կապի միջոցներ, որոնք կատարում են կառավարման և մոնիթորինգի համակարգերի գործառույթը

130. Կապի միջոցներ՝ ռադիոէլեկտրոնային

131. Ապարատուրա՝ հաղորդակցման, հաղորդման՝ ընդունող սարքվածքներով՝ այլ

132. Այլ հեռախոսային ապարատներ, սարքվածքներ և ապարատուրա՝ խոսքի, պատկերների կամ այլ տվյալների հաղորդման և ընդունման համար, ներառյալ՝ կապի հաղորդալարային կամ առանց հաղորդալարի ցանցերում (օրինակ՝ լոկալ և գլոբալ ցանցերում) աշխատանքի համար հաղորդակցման սարքավորումները

133. Հաղորդակցման սարքավորումների մասեր և լրակազմողներ

134. Ալեհավաքներ և ալեհավաքային անդրադարձիչներ՝ ամեն տեսակի, և դրանց մասերը

135. Սարքվածքներ՝ ընդունիչ-հսկիչ, պահպանական և պահպանական-հրդեհային

136. Սարքեր՝ կառավարման, ընդունիչ-հսկիչ, և ազդարարներ՝ պահպանական և պահպանական-հրդեհային

137. Պահպանական կամ հրդեհային ազդանշանման սարքվածքների և նույնանման ապարատուրայի մասեր

138. Ձայնագրման համար ապարատուրա՝ այլ

139. Ձայնային ու տեսասարքավորումների մասեր

140. Սարքեր և ապարատուրա՝ էլեկտրական մեծությունների չափման կամ հսկման համար

141. Ջրաչափներ, ջերմաչափներ, հրաչափներ, ճնշաչափներ, խոնավաչափներ և խոնավաջերմաչափներ

142. Սարքեր ունիվերսալ՝ գազերի, հեղուկների և պինդ նյութերի կազմը և ֆիզիկաքիմիական հատկությունները որոշելու համար (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 9022 19 000 0 ծածկագրի մասով, ինչպես նաև ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 9027 ծածկագրից)

143. Հաշվիչներ՝ գազի, հեղուկի կամ էլեկտրաէներգիայի սպառման կամ արտադրության

144. Չափման կամ հսկման համար գործիքներ, սարքեր և մեքենաներ՝ այլ

145. Ռադիոլոկացիոն, ռադիոնավիգացիոն ապարատուրայի և հեռակառավարման ռադիոապարատուրայի մասեր և պարագաներ (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8529 ծածկագրից, ինչպես նաև ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 9620 00 000 ծածկագրի մասով)

146. Հեռաչափների, թեոդոլիտների և տախիմետրների (տախեոմետրների), գեոդեզիական, ջրագրական (հիդրոգրաֆիական), օվկիանոսագրական, ջրաբանական (հիդրոլոգիական), օդերևութաբանական կամ երկրաֆիզիկական գործիքների և այլ սարքերի լրակազմողներ (պահեստամասեր)

147. Ստուգիչ-չափիչ սարքերի, սարքվածքների և մեքենաների լրակազմողներ (պահեստամասեր)

148. Էնդոսկոպիկ համալիրներ (էնդոսկոպիայի համար տեսադիսփլեյ, էնդոսկոպի համար տեսապատկերների մշակման բլոկ, էնդոսկոպների չորացման և պահման համար պահարան, էնդոսկոպի համար լուսավորման աղբյուր՝ մարտկոցից սնուցմամբ, էնդոսկոպիկ տեսանելիացման համակարգ, էնդոսկոպիկ վիրաբուժական էլեկտրամեխանիկական համակարգ, էնդոսկոպի տեսախցիկ, էնդոսկոպի համար լուսավորման աղբյուր՝ ցանցից սնուցմամբ, դիաթերմիկ էլեկտրավիրաբուժության էնդոսկոպիկ համակարգ)

149. Միաֆոտոն էմիսիոն համակարգչային տոմոգրաֆիայի համակարգեր (գամմա-խցիկներ) (անշարժ գամմա-խցիկ, շարժական գամմա-խցիկ, ՄՖԷՀՏ համակարգ՝ օղակաձև դետեկտորով)

150. Ապարատներ էլեկտրաախտորոշիչ՝ այլ

151. Ականջաքթադիտակներ (ականջաքթակոկորդաբանական վիրաբուժական մանրադիտակ, ախտորոշիչ ակնաբուժական/ ականջաբանական հավաքածու)

152. Ներակնային ճնշումը չափելու ճնշումաչափներ (ակնաբուժական ճնշումաչափ՝ մարտկոցից սնուցմամբ, ակնաբուժական ճնշումաչափ՝ ցանցից սնուցմամբ)

153. Էլեկտրաուղեղագրիչ, էլեկտրամկանագրիչ, շնչագրիչ (սարքվածք՝ գլխուղեղի ֆունկցիաների վիճակի մոնիթորինգի համար, շնչագրիչ՝ ախտորոշիչ, մասնագիտական, մկանագրիչ, էլեկտրաուղեղագրիչ, էլեկտրաուղեղագրության մոնիթորինգի համակարգ՝ դյուրակիր, էլեկտրաուղեղագրության մոնիթորինգի համակարգ՝ անշարժ, էլեկտրամկանագրիչ)

154. Զանգվածի, ուժի, էներգիայի, գծային և անկյունային մեծությունների, ջերմության չափումների միջոցներ

155. Սարքեր՝ մարդու օրգաններում ձայնային տատանումները հետազոտելու համար

156. Ճառագայթիչներ՝ լուսաթերապևտիկ, նորածնային (վերին դիրքի ճառագայթիչ՝ նորածինների լուսաթերապիայի համար, նորածինների լուսաթերապիայի ապարատ՝ լուսարձակող ծածկոցով, ճառագայթիչ լուսաթերապիայի համար՝ բազմասպեկտրալ, վակուումային սարքվածք՝ էրեկտիլ ֆունկցիայի վերականգնման համար, ճառագայթիչ՝ կապույտ լույսով ուղիղ լուսաթերապիայի համար, բազմամոդալ ֆիզիոթերապիայի համակարգ, ճառագայթիչ՝ կարմիր լույսով լուսաթերապիայի համար)

157. Ապարատներ լուսաբուժության

158. Դեֆիբրիլյատորներ (արտաքին դեֆիբրիլյատոր՝ ձեռքով կառավարվող, կիսաավտոմատ արտաքին դեֆիբրիլյատոր՝ պատրաստում չանցած անձանց կողմից օգտագործվելու համար՝ կուտակչային մարտկոցից սնուցմամբ, ավտոմատ արտաքին դեֆիբրիլյատոր՝ պատրաստում չանցած անձանց կողմից օգտագործվելու համար՝ կուտակչային մարտկոցից սնուցմամբ, ավտոմատ արտաքին դեֆիբրիլյատոր՝ մասնագիտական օգտագործման համար՝ կուտակչային մարտկոցից սնուցմամբ, կարդիովերտեր-դեֆիբրիլյատոր՝ իմպլանտացվող, միախուց, կարդիովերտեր-դեֆիբրիլյատոր՝ իմպլանտացվող, եռախուց (բիվենտրիկուլյար), կիսաավտոմատ արտաքին դեֆիբրիլյատոր՝ ոչ մասնագետների կողմից օգտագործվելու համար՝ չվերալիցքավորվող մարտկոցից սնուցմամբ, ավտոմատ արտաքին դեֆիբրիլյատոր՝ ոչ մասնագետների կողմից օգտագործվելու համար՝ չվերալիցքավորվող մարտկոցից սնուցմամբ, կիսաավտոմատ արտաքին դեֆիբրիլյատոր՝ մասնագիտական օգտագործման համար՝ չվերալիցքավորվող մարտկոցից սնուցմամբ, կարդիովերտեր-դեֆիբրիլյատոր՝ իմպլանտացվող, միախուց (ՄՌՏ համատեղելի), կարդիովերտեր-դեֆիբրիլյատոր՝ իմպլանտացվող, երկխուց (ՄՌՏ համատեղելի), կարդիովերտեր-դեֆիբրիլյատոր՝ իմպլանտացվող, եռախուց (բիվենտրիկուլյար, ՄՌՏ համատեղելի). տաքացուցիչներ՝ մանկական, նորածնային (մահճակալ՝ ֆլոտացիայի համակարգով, նորածնային). սեղաններ նորածնային՝ նորածինների տաքացման ջերմաստիճանի ավտոմատ պահպանմամբ

159. Այլ օպտիկական սարքեր և դրանց մասերը

160. Այլ էլեկտրական սարքավորումների լրակազմողներ (պահեստամասեր)

161. Այլ էլեկտրական սարքավորումներ

162. Հաշվիչ սարքվածքներ պարունակող մեքենաներ՝ այլ

163. Օֆիսային մեքենաներ՝ այլ

164. Տախոգրաֆներ, լիցքավորման կայաններ՝ էլեկտրամոբիլների համար, վարորդին օգնություն ցուցաբերելու համակարգեր (ADAS)՝ տարբեր նշանակության ավտոտրանսպորտի համար, շարժիչի կառավարման էլեկտրոնային բլոկ, թափքի էլեկտրոնիկայի կառավարման էլեկտրոնային բլոկ, սարքերի համակցության կառավարման բլոկ, հեռատեղեկատվական (հեռահաղորդակցման և տեղեկատվության) համակարգերի բաղադրամասեր, վարորդին օգնություն ցուցաբերելու համակարգեր, էլեկտրոնային փոխարկիչներ, կախոցի կառավարման սարքեր, լուսավորման կառավարման սարքեր, էլեկտրասնուցման կառավարման սարքեր, կլիմայի կառավարման սարքեր, տեսադիտման կառավարման սարքեր, հարմարավետության ֆունկցիաների կառավարման սարքեր, առանց բանալու մուտքի և հակաառևանգման սարքեր, ԿԷԲ ֆունկցիոնալի ընդլայնման սարքեր, ավտոմեքենայի համակարգերի կառավարման սարքեր

165. Սարքավորումներ և ապարատուրա, որոնք բացառապես կամ հիմնականում օգտագործվում են կիսահաղորդչային ձուլվածքների կամ թիթեղների, կիսահաղորդչային սարքվածքների, էլեկտրոնային ինտեգրալային միկրոսխեմաների կամ հարթ պանելային ցուցասարքերի (դիսփլեյների) արտադրության համար

166. Ապարատներ էլեկտրավիրաբուժական (դիաթերմիկ էլեկտրավիրաբուժության ատամնաբուժական համակարգ, էլեկտրավիրաբուժական դիաթերմիայի ապարատի էլեկտրոդային երկբևեռ համակարգ՝ պլանարային ռեզեկցիայի համար, էլեկտրավիրաբուժական համակարգի գեներատոր՝ ուլտրաձայնային հսկողության ներքո ներարգանդային միջամտությունների համար, դիաթերմիկ էլեկտրավիրաբուժական ակնաբուժական համակարգ՝ ցանցից սնուցմամբ, արգոնով ուժեղացված էլեկտրավիրաբուժական համակարգ, գազի մատակարարման բլոկ՝ արգոնով ուժեղացված էլեկտրավիրաբուժական համակարգի համար, արգոնով ուժեղացված էլեկտրավիրաբուժական համակարգի գեներատոր, էլեկտրավիրաբուժական համակարգ, շեյվերային/էլեկտրավիրաբուժական համակարգ, գեներատոր՝ դիաթերմիկ էլեկտրավիրաբուժության էնդոսկոպիկ համակարգի համար, դիաթերմիկ էլեկտրավիրաբուժության էնդոսկոպիկ համակարգ)

167. Շնչառական այլ սարքավորումներ

168. Ինկուբատորներ՝ նորածինների համար

169. Հեղուկների վերլուծիչներ

170. Աերոզոլների, պինդ և սորուն նյութերի վերլուծիչներ

171. Էլեկտրոնային և էլեկտրական լարեր ու մալուխներ՝ այլ

172. Հատուկ նշանակության սարքավորումներ՝ այլ

173. Տակդիրներ և խանձարուրներ մանկական՝ թղթե զանգվածից, թղթից, ցելյուլոզային բամբակից և ցելյուլոզային մանրաթելերի քաթանից

174. Բլոկնոտներ, գրառումների տետրեր և կոշտ կազմով նոթատետրեր

175. Ալբոմներ և թղթապանակներ՝ թղթով (ներառյալ բլոկները)

176. Թղթապանակներ և կազմեր՝ թղթից կամ ստվարաթղթից

177. Տետրեր՝ դպրոցական, աշակերտական

178. Տարբեր նշանակության տետրեր

179. Այլ գրասենյակային պարագաներ՝ թղթից կամ ստվարաթղթից

180. Մետաղների օքսիդներ, պերօքսիդներ և հիդրօքսիդներ

181. Ներկանյութեր՝ օրգանական, սինթետիկ, և բաղադրություններ՝ դրանց հիմքով. մթերքներ՝ սինթետիկ, օրգանական, որոնք օգտագործվում են որպես ֆլուորեսցենտ սպիտակեցնող պատրաստուկներ կամ լյումինաֆորներ. լաքեր գունավոր (գունանյութային) և դրանց հիմքով պատրաստուկներ

182. Նյութեր՝ դաբաղող, սինթետիկ, օրգանական. նյութեր՝ դաբաղող, անօրգանական. բաղադրություններ՝ դաբաղող. ֆերմենտային պատրաստուկներ՝ նախնական դաբաղման համար

183. Գունանյութեր և ներկանյութեր. անօրգանական նյութեր, որոնք կիրառվում են որպես լյումինաֆորներ

184. Քիմիական տարրեր. անօրգանական թթուներ և միացություններ

185. Մետաղների հալոգենիդներ. հիպոքլորիտներ, քլորատներ և պերքլորատներ

186. Սուլֆիդներ, սուլֆատներ. նիտրատներ, ֆոսֆատներ և կարբոնատներ

187. Այլ մետաղների աղեր

188. Ցիանիդներ, ցիանիդօքսիդներ և կոմպլեքսային ցիանիդներ. ֆուլմինատներ, ցիանատներ և թիոցիանատներ. սիլիկատներ. բորատներ. պերբորատներ. անօրգանական թթուների կամ պերօքսիթթուների այլ աղեր

189. Ջրածնի պերօքսիդ

190. Ֆոսֆիդներ, կարբիդներ, հիդրիդներ, նիտրիդներ, ազիդներ, սիլիցիդներ և բորիդներ

191. Ացիկլիկ ածխաջրածինների ածանցյալներ՝ քլորացված

192. Ածխաջրածինների ածանցյալներ՝ սուլֆացված, նիտրացված կամ նիտրոզացված, հալոգենացված և չհալոգենացված

193. Ածխաջրածինների ածանցյալներ՝ այլ

194. Սպիրտներ, ֆենոլներ, ֆենոլասպիրտներ և դրանց հալոգենացված, սուլֆացված, նիտրացված կամ նիտրոզացված ածանցյալները. սպիրտներ՝ ճարպային, արդյունաբերական

195. Թթուներ՝ արդյունաբերական, մոնոկարբոնային, ճարպային, կարբոնաթթուներ և դրանց ածանցյալները

196. Օրգանական միացություններ՝ ազոտակիր ֆունկցիոնալ խմբերով

197. Ծծմբօրգանական միացություններ և այլ տարրաօրգանական միացություններ. հետերոցիկլային միացություններ

198. Պարզ եթերներ, օրգանական պերօքսիդներ, էպօքսիդներ, ացետալներ և կիսաացետալներ. այլ օրգանական միացություններ

199. Ազոտաթթու. սուլֆաազոտական թթուներ. ամոնիակ

200. Ամոնիումի քլորիդ. նիտրիտներ

201. Պոլիացետալներ՝ սկզբնական ձևերով

202. Պոլիեթերներ՝ սկզբնական ձևերով

203. Ալիլային սպիրտի բարդ եթերների պոլիմերներ՝ սկզբնական ձևերով

204. Այլ պոլիեթերներ՝ սկզբնական ձևերով

205. Պոլիակրիլատներ՝ սկզբնական ձևերով

206. Պոլիամիդներ՝ սկզբնական ձևերով

207. Խեժեր՝ կարբամիդաֆորմալդեհիդային, թիոկարբամիդաֆորմալդեհիդային և մելամինաֆորմալդեհիդային խեժեր՝ սկզբնական ձևերով

208. Ամինաալդեհիդային խեժեր, ֆենոլաալդեհիդային խեժեր և այլ պոլիուրեթանային խեժեր ՝ սկզբնական ձևերով

209. Սիլիցիումօրգանական պոլիմերներ (սիլիկոններ)՝ սկզբնական ձևերով

210. Ակրիլաթթվի պոլիմերներ՝ սկզբնական ձևերով

211. Խեժեր իոնափոխանակիչ՝ սինթետիկ կամ բնական պոլիմերների հիմքով՝ սկզբնական ձևերով

212. Օճառ ձեռքի՝ «Դետսկոյե» մակնիշի

213. Միջոցներ՝ լվացող, մաքրող և լվացքի

214. Տալկ և այլ ցանափոշիներ՝ երեխաների համար

215. Մանկական կրեմներ

216. Թանաք՝ գրելու կամ նկարելու համար, և այլ թանաքներ

217. Հակասառցապատիչներ

218. Քիմիական ռեակտիվներ՝ ընդհանուր լաբորատոր նշանակության

219. Բաղադրություններ՝ մետաղական մակերեւույթները խածատելու համար. օքսիդալուծիչներ. կաուչուկի ռետինացման արագարարներ՝ պատրաստի, պլաստիկարարներ բաղադրյալ և կայունարարներ՝ ռետինի և պլաստմասսայի համար. կատալիզատորներ. ալկիլբենզոլներ խառնած և ալկիլնավթալիններ խառնած

220. Տարբեր քիմիական մթերքներ

221. Անվադողեր և ծածկադողեր՝ օդաճնշական, ռետինե, վերականգնված

222. Մանկական սննդի համար նախատեսված ապակե շշեր՝ մխված ապակուց

223. Ցեմենտ

224. Հանքային արտադրանք՝ ոչ մետաղական

225. Ձողեր, գլոցուկ և պրոֆիլներ՝ ալյումինից կամ ալյումինե համաձուլվածքներից

226. Ալյումինե սալեր, թերթեր, շերտեր և ժապավեններ՝ 0,2 մմ-ից ավելի հաստությամբ

227. Ալյումինե նրբաթիթեղ՝ 0,2 մմ-ից ոչ ավելի հաստությամբ

228. Խողովակներ և փողակներ, կցամասեր՝ խողովակների և փողակների համար՝ ալյումինե

229. Ալյումինե կառուցվածքներ և կառուցվածքների դետալներ՝ այլ

230. Դռներ, պատուհաններ և դրանց շրջանակներ ու դռան շեմքեր՝ մետաղներից

231. Կենտրոնական ջեռուցման ռադիատորներ և դրանց հատվածամասերը՝ թուջից

232. Կենտրոնական ջեռուցման ռադիատորներ և դրանց հատվածամասերը՝ պողպատից

233. Կենտրոնական ջեռուցման ռադիատորներ և դրանց հատվածամասերը՝ այլ մետաղներից

234. Ջերմափոխանցիչներ ջեռուցման՝ պողպատից

235. Ջերմափոխանցիչներ ջեռուցման՝ այլ մետաղներից

236. Զենք սպորտային-հրազենային՝ ակոսավոր փողով

237. Փամփուշտներ և այլ զինամթերք և դրանց մասերը

238. Դանակներ (բացի մեքենաների համար դանակներից) և մկրատներ, դրանց համար սայրեր

239. Գդալներ, պատառաքաղներ, շերեփներ, քափքաշներ, փոքրիկ թիակներ՝ տորթերի համար, դանակներ՝ ձկան համար, դանակներ՝ կարագի համար, աքցաններ՝ շաքարի համար, և խոհանոցային նույնանման պարագաներ և ճաշի նույնանման սպասք

240. Ծխնիներ, ամրակման արմատուրա, ֆուրնիտուրա և նույնանման արտադրատեսակներ՝ դռների և պատուհանների համար՝ ոչ թանկարժեք մետաղներից

241. Տակառներ, թմբուկներ, բանկաներ, արկղեր և ալյումինե նույնանման տարողություններ՝ ցանկացած նյութի համար (բացի գազերից)՝ 300 լիտրից ոչ ավելի տարողությամբ

242. Ճաշի, խոհանոցային և կենցաղային արտադրատեսակներ և դրանց դետալները՝ չժանգոտող պողպատից

243. Հեղուկների զտման կամ մաքրման սարքավորումներ և սարքվածքներ

244. Սարքավորումներ կշռող՝ արդյունաբերական

245. Սարքվածքներ պահող՝ երեխաների համար

246. Մանկական սայլակներ և դրանց մասերը

247. Գործիքներ՝ էլեկտրաերաժշտական, ադապտացված, լեզվակավոր

248. Գործիքներ՝ երաժշտական, հարվածային

249. Դահուկներ

250. Դահուկային հանդերձանք՝ բացի կոշիկից

251. Չմուշկներ՝ սառույցի վրա սահելու համար, ներառյալ՝ ճտքակոշիկներով չմուշկները

252. Դահուկային ճտքակոշիկներ

253. Գույք ու սարքավորումներ՝ ֆիզկուլտուրայով, մարմնամարզությամբ և ատլետիկայով զբաղվելու համար

254. Սարքավորումներ՝ ֆիզկուլտուրայով, մարմնամարզությամբ և ատլետիկայով զբաղվելու համար, մարզասրահներում, ֆիթնես-կենտրոններում պարապելու համար

255. Գույք՝ տափօղակով և գնդակով հոկեյ խաղալու համար

256. Խաղեր և խաղալիքներ

257. Պրոթեզներ արտաքին

258. Վերին վերջույթների տուտորներ

259. Ստորին վերջույթների տուտորներ

260. Սեղմիրաններ, ռեկլինատորներ, օբտուրատորներ

261. Կալանդներ և արտադրատեսակներ՝ պրոթեզաօրթոպեդիկ արտադրանքի համար

262. Հարմարանքներ օրթոպեդիկ՝ այլ

263. Ներդրվող շտկող տարրեր՝ օրթոպեդիկ կոշիկների համար (այդ թվում՝ միջատակներ, կիսամիջատակներ)

264. Կահույք բժշկական, ներառյալ՝ վիրաբուժական, ատամնաբուժական կամ անասնաբուժական կահույքը, և դրա մասերը (բացի բժշկական ֆունկցիոնալ մահճակալներից)

265. Վրձիններ նկարչական, գրելու համար վրձնիկներ

266. Անհատական պաշտպանության միջոցներ՝ այլ

267. Կավիճներ՝ գրելու կամ նկարելու համար, կավիճներ՝ դերձակների համար

268. Տախտակներ գրիֆելային

269. Մարզահրապարակներ՝ բացօթյա սպորտային խաղերի համար

270. Էլեկտրավառարաններ և խուցեր՝ արդյունաբերական կամ լաբորատոր՝ այլ

271. Բազմաճախարակներ էլեկտրական՝ ճոպանային

272. Ամբարձիչներ

273. Ձյունաճահճագնացներ

274. Ամենագնացներ

275. Զբոսանավեր և սպորտային նավեր

276. Վակուումային փորձասրվակներ՝ արյան նմուշներ վերցնելու համար (IVD)»։

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 հոկտեմբերի 2023 թվական: