Գլխավոր տեղեկություն
Համար
N 206
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (01.01.1996-01.01.2001)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
02.05.1994
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ
Ստորագրման ամսաթիվ
02.05.1994
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.05.1994
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2001

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

2 մայիսի 1994 թվականի N 206

քաղ. Երևան

 

ԱՊՀ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻ ՄԱՍԻՆ

 

ԱՊՀ անդամ պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատողների աշխատանքի վարձատրության կարգավորման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

1. Սահմանել Ուկրաինայում, Բելառուսում, Ղազախստանում, Թուրքմենստանում և Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանների (ժամանակավոր հավատարմատարների) պաշտոնային դրույքաչափերը` 250 ԱՄՆ-ի դոլարի համարժեքով:

(1-ին կետը խմբ. 04.12.95 N 325)

2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների մնացած աշխատողների պաշտոնային դրույքաչափերը սահմանվում են համապատասխան դեսպանների (ժամանակավոր հավատարմատարների) պաշտոնային դրույքաչափերի նկատմամբ տոկոսային հարաբերությամբ, համաձայն հավելվածի:

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը և առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հետ համատեղ հաստատել բանկային հիմնարկներից դրամական միջոցների ստացման և աշխատավարձի վճարման կարգը:

4. Սույն որոշումը կիրարկել 1994 թվականի մայիսի 1-ից:

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ

Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հավելված
ՀՀ կառավարության 1994 թ.
մայիսի 2-ի N 206 որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ` ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԴԵՍՊԱՆՆԵՐԻ (ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՀԱՎԱՏԱՐՄԱՏԱՐՆԵՐԻ) ՀԱՄԱՐ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՏՈԿՈՍԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնների անվանումը

Տոկոսները` դեսպանի
(ժամանակավոր
հավատարմատարի)
պաշտոնային դրույքաչափի
նկատմամբ

1

2

Դեսպանորդ-խորհրդական
Խորհրդական
1-ին քարտուղար
2-րդ քարտուղար
3-րդ քարտուղար
Կցորդ
Ռեֆերենտ
Թարգմանիչ
Հաշվապահ, գրասենյակի վարիչ, տնտեսական մասի վարիչ, մեխանիկ, վարորդ
Քարտուղար-մեքենագրուհի
Հավաքարար

85
75
75
70
65
60
55
50

50
45
30