Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 32-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (15.10.2023-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2017.03.03/8(577) Հոդ.115
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
03.02.2017
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
09.02.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.03.2017

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

27 փետրվարի 2017 թ.

Պետական գրանցման թիվ 05017109

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

3 փետրվարի 2017 թ.

թիվ 32-Ն


Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՐԱՎԱՏՆԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ» ԵՎ «ԳՐԱՎԱՏՆԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎԸ» ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի ԹԻՎ 738-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Նպատակ ունենալով հստակեցնել գրավատնային գործունեության լիցենզավորման ընթացակարգերը,

հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ մասը, «Գրավատների և գրավատնային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածը,

ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով և 72-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հաստատել

1.1 «Հայաստանի Հանրապետությունում գրավատնային գործունեության լիցենզավորման կարգը»՝ համաձայն Հավելված 1-ի (կցվում է),

1.2 «Գրավատնային գործունեության լիցենզիայի ձևը»՝ համաձայն Հավելված 2-ի (կցվում է):

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

3. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2006 թվականի դեկտեմբերի 19-ի ««Հայաստանի Հանրապետությունում գրավատնային գործունեության լիցենզավորման կարգը» և «Գրավատնային գործունեության իրականացման լիցենզիայի ձևը» հաստատելու մասին» թիվ 738-Ն որոշումը:

 

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ

Ա. Ջավադյան

 

2017 թ. փետրվարի 9

Երևան

 

 

Հավելված 1

Հաստատված է

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի

2017 թվականի փետրվարի 3-ի
թիվ 32-Ն որոշմամբ

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՐԱՎԱՏՆԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ

 

ԳԼՈՒԽ 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն Կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության տարածքում գրավատնային գործունեության լիցենզավորման կարգը:

1.1 Սույն Կարգը սահմանում է 10 և ավելի տոկոս ձայնի իրավունք տվող մասնակցություն ունեցող մասնակիցների և ղեկավարի (տնօրենի) դատվածության վերաբերյալ տեղեկության ներկայացման պահանջներ:

(1.1-ին կետը լրաց. 22.09.23 թիվ 166-Ն)

 

ԳԼՈՒԽ 2. ԳՐԱՎԱՏՆԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՒՄԸ

 

2. Հայտատուն գրավատնային գործունեության լիցենզիա (այսուհետ՝ լիցենզիա) ստանալու համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ (այսուհետ՝ Կենտրոնական բանկ) է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը.

1) Հայտ՝ համաձայն սույն Կարգի Հավելված 1-ի,

2) Հայտատուի վերաբերյալ տեղեկատվություն՝ համաձայն սույն Կարգի Հավելված 2-ի,

3) Գրավատան տարածքի (առկայության դեպքում նաև՝ մեծածավալ իրեր հանդիսացող գրավադրված (ի պահ հանձնված) գույքի պահպանման տարածքի) սեփականության, վարձակալության (ենթավարձակալության) կամ անհատույց օգտագործման իրավունքի վկայականի պատճենը: Տարածքի (առկայության դեպքում նաև մեծածավալ իրերի պահպանման տարածքի) վարձակալության (ենթավարձակալության) կամ անհատույց օգտագործման դեպքում անհրաժեշտ է ներկայացնել նաև վարձակալության (ենթավարձակալության) կամ անհատույց օգտագործման պայմանագրի պատճենը, ընդ որում, ենթավարձակալության դեպքում՝ նաև հիմնական վարձակալության պայմանագրի պատճենը,

4) Հայտատուի կառավարման իրավասու մարմնի կողմից հաստատված վարկավորման ընդհանուր պայմանները (2 օրինակից),

5) Փոքրածավալ իրեր հանդիսացող, գրավադրված (ի պահ հանձնված) գույքը պահպանելու համար գրավատան տարածքում գտնվող երկաթբետոնյա պատերով (ծածկով) առանձնացված սենյակում չհրկիզվող պահարան (պահարաններ) ունենալու մասին հայտարարագիրը՝ համաձայն սույն Կարգի Հավելված 3-ի, կամ նշված գույքը Հայաստանի Հանրապետության տարածքում գործող որևէ բանկում պահպանելու մասին նշված բանկի և հայտատուի միջև կնքված պայմանագրի պատճենը,

6) Գրավատան տարածքի (առկայության դեպքում նաև մեծածավալ իրերի պահպանման տարածքի) պաշտպանությունը պահպանիչ (անվտանգության) ահազանգման համակարգով ապահովելու մասին հայտատուի և համապատասխան կազմակերպության միջև կնքված պայմանագրի պատճենը,

7) Գրավատան տարածքը սեփական ուժերով պաշտպանելու նպատակով աշխատանքային ժամերին պահպանության ծառայություն իրականացնող և իր (իրենց) համազգեստով նկատելիորեն տարբերվող գրավատան աշխատակցի (աշխատակիցների) առկայության վերաբերյալ հայտարարագիրը՝ համաձայն սույն Կարգի Հավելված 4-ի, կամ գրավատան տարածքում անվտանգությունն ապահովելու մասին ոստիկանության կամ արտոնագրված պահակախմբի ծառայության հետ կնքված պայմանագրի պատճենը: Այն դեպքում, երբ հայտատուն նախատեսում է գրավատնային գործունեություն իրականացնել նաև գիշերային ժամերին (ժամը 22:00-ից մինչև 06:00-ը), ներկայացնում է գիշերային ժամերին գրավատան տարածքում անվտանգությունն ապահովելու մասին ոստիկանության կամ արտոնագրված պահակախմբի ծառայության հետ կնքված պայմանագրի պատճենը, համաձայն որի՝ գիշերային ժամերին գրավատան տարածքը հսկվելու է ոստիկանի կամ պահնորդի կողմից: Եթե գրավատունը նախատեսում է գիշերային ժամերին իրականացնել գրավատնային գործունեություն Կենտրոնական բանկի կողմից գրավատնային գործունեության լիցենզիա տրամադրելուց հետո, ապա գրավատան տարածքում գիշերային ժամերին անվտանգությունն ապահովելու մասին ոստիկանության կամ արտոնագրված պահակախմբի ծառայության հետ կնքված պայմանագրի պատճենը Կենտրոնական բանկ է ներկայացնում գիշերային ժամերին գրավատնային գործունեություն իրականացնելուց 10 աշխատանքային օր առաջ,

8) Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման կենտրոնի «911» ծառայության հետ կնքված պայմանագրի պատճենն առ այն, որ գրավատան հրդեհի ազդարարման ինքնաշխատ համակարգը միացված է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման կենտրոնի «911» ծառայությանը (նշված ծառայությունը տվյալ տարածքում հասանելի լինելու դեպքում): Նշված ծառայությունը տվյալ տարածքում հասանելի չլինելու դեպքում, տարածքում պետք է առկա լինի հրդեհի ազդարարման ինքնաշխատ շուրջօրյա գործուն համակարգ,

9) Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ապահովագրական ընկերության հետ կնքված` գրավ և ի պահ ընդունված գույքը բնական աղետներից, հրդեհից, կողոպուտից, գողությունից և ավազակային հարձակումից ապահովագրելու վերաբերյալ պայմանագրի պատճենը, ինչպես նաև ապահովագրավճարի վճարման փաստը հավաստող փաստաթուղթը,

10) Տեղեկանք՝ վերջին հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ հարկային և օրենքով սահմանված այլ պարտադիր վճարների ժամկետանց պարտավորությունների բացակայության վերաբերյալ,

11) Հաշվետվություն` 10 և ավելի տոկոս ձայնի իրավունք տվող մասնակցություն ունեցող մասնակիցների և ղեկավարի (տնօրենի) վերաբերյալ` համաձայն սույն կարգի Հավելված 7-ի։

(2-րդ կետը փոփ., լրաց. 26.12.17 թիվ 300-Ն, լրաց. 22.09.23 թիվ 166-Ն)

3. Սույն Կարգի 2-րդ կետում նշված բոլոր փաստաթղթերը Կենտրոնական բանկ են ներկայացվում էլեկտրոնային կրիչով, պատվիրված նամակով կամ առձեռն Կենտրոնական բանկ մուտքագրելու միջոցով:

4. Սույն Կարգի 2-րդ կետում նշված բոլոր փաստաթղթերը ստանալու պահից 30-օրյա ժամկետում Կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է կայացնում լիցենզիան տրամադրելու մասին կամ մերժում է ներկայացված հայտը: Կենտրոնական բանկը լիցենզիա տրամադրելու կամ մերժելու մասին Կենտրոնական բանկի խորհրդի որոշման կայացման պահից եռօրյա ժամկետում որոշման օրինակը տրամադրում է հայտատուին առձեռն կամ ուղարկում է փոստով: Լիցենզիա ստանալու հայտը բավարարելու որոշում ընդունելու դեպքում լիցենզիան հայտատուին է տրամադրվում «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պետական տուրքի առաջին տարեկան վճարումը կատարելուց և վճարումը հավաստող փաստաթուղթը ներկայացնելուց հետո` մեկամսյա ժամկետում: Լիցենզիան համարվում է տրված պետական տուրքի առաջին վճարումը հավաստող փաստաթուղթը Կենտրոնական բանկ ներկայացնելու օրը: Կենտրոնական բանկը լիցենզավորված անձին տալիս է լիցենզիա` համաձայն Կենտրոնական բանկի խորհրդի կողմից հաստատված ձևի:

5. Եթե հայտը քննելու ընթացքում հայտում և (կամ) դրան կից փաստաթղթերում ներկայացված տեղեկություններում տեղի են ունեցել փոփոխություններ, ապա հայտատուն ներկայացնում է նաև փոփոխված տեղեկությունները՝ մինչև Կենտրոնական բանկի կողմից հայտը բավարարելու կամ մերժելու վերաբերյալ որոշման կայացումը: Եթե ներկայացված հայտը կամ դրան կից փաստաթղթերը թերի են, ապա հայտատուն իրավունք ունի մինչև Կենտրոնական բանկի կողմից հայտը բավարարելու կամ մերժելու վերաբերյալ որոշման կայացումը ներկայացնել պահանջվող փաստաթղթերը: Սույն կետում նշված դեպքերում հայտը Կենտրոնական բանկ ներկայացված է համարվում փոփոխված տեղեկությունները և (կամ) պահանջվող փաստաթղթերը կենտրոնական բանկ ներկայացնելու օրը:

6. Կենտրոնական բանկի խորհուրդը մերժում է ներկայացված հայտը «Գրավատների և գրավատնային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (այսուհետ՝ Օրենք) սահմանված հիմքերով: Հայտը մերժելու դեպքում Կենտրոնական բանկի խորհրդի որոշման մեջ նշվում են հայտի մերժման հիմքերը:

7. Հայտի մերժման կամ բավարարման դեպքում Կենտրոնական բանկ ներկայացված փաստաթղթերը չեն վերադարձվում:

8. Կենտրոնական բանկի կողմից տրամադրված լիցենզիան ստանալուց հետո գրավատունը գործունեությունը փաստացի սկսելու դեպքում նախօրոք Կենտրոնական բանկ պետք է ներկայացնի հայտարարություն՝ գրավատան գործունեությունը սկսելու մասին՝ համաձայն սույն Կարգի Հավելված 5-ի:

9. Լիցենզիայի հայտը մերժելու դեպքում լիցենզավորվող անձն իրավունք ունի լիցենզիա ստանալու նոր հայտ ներկայացնել սույն գլխով սահմանված կարգով:

9.1. Գրավատունը Հավելված 7-ով սահմանված տեղեկության փոփոխության դեպքում Կենտրոնական բանկ է ներկայացնում համապատասխան փոփոխության մասին տեղեկանալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում:

(9.1-ին կետը լրաց. 22.09.23 թիվ 166-Ն)

10. Գրավատնային գործունեության լիցենզիայում նշված վայրից այլ վայրում գրավատնային գործունեություն իրականացնելու համար անհրաժեշտ է ստանալ առանձին լիցենզիա՝ սույն կարգին համապատասխան:

 

ԳԼՈՒԽ 3. ԳՐԱՎԱՏՆԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊՈՒՄԸ

 

11. Գրավատան անվանման, գործունեության վայրի (այդ թվում՝ մեծածավալ իրերի պահպանման վայրի՝ առկայության դեպքում), ինչպես նաև իրավաբանական անձի գտնվելու վայրի (անհատ ձեռնակատիրոջ դեպքում՝ հաշվառման վայրի) փոփոխման դեպքում, գրավատունը պարտավոր է Կենտրոնական բանկ ներկայացնել լիցենզիայի վերաձևակերպման հայտ` համաձայն սույն Կարգի Հավելված 1-ի:

12. Գրավատան անվանման կամ իրավաբանական անձի գտնվելու վայրի (անհատ ձեռնակատիրոջ դեպքում՝ հաշվառման վայրի) փոփոխության դեպքում վերաձևակերպման հայտի հետ միասին Կենտրոնական բանկ են ներկայացվում հետևյալ փաստաթղթերը.

1) Սույն Կարգի 2-րդ կետի 2-րդ ենթակետով պահանջվող փաստաթղթերում ներկայացված տեղեկատվության փոփոխված տարբերակները,

2) Վարկավորման պայմանները՝ փոփոխության դեպքում,

3) Պետական տուրքի վճարման անդորրագիրը,

4) Լիցենզիայի բնօրինակը:

13. Գրավատան գործունեության վայրի (այդ թվում՝ մեծածավալ իրերի պահպանման վայրի՝ առկայության դեպքում) փոփոխման դեպքում վերաձևակերպման հայտի հետ միասին Կենտրոնական բանկ են ներկայացվում.

1) Սույն Կարգի 2-րդ կետի 2-րդ, 3-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ և 9-րդ ենթակետերով պահանջվող փաստաթղթերը,

2) Վարկավորման պայմանները՝ փոփոխության դեպքում,

3) Պետական տուրքի վճարման անդորրագիրը,

4) Լիցենզիայի բնօրինակը:

14. Սույն գլխում նշված համապատասխան փաստաթղթերը ստանալու պահից 30-օրյա ժամկետում Կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է կայացնում լիցենզիան վերաձևակերպելու մասին կամ մերժում է ներկայացված հայտը: Կենտրոնական բանկը լիցենզիայի վերաձևակերպման հայտը բավարարելու կամ մերժելու մասին Կենտրոնական բանկի խորհրդի որոշման կայացման պահից եռօրյա ժամկետում որոշման օրինակը և լիցենզիայի նոր օրինակը տրամադրում է հայտատուին առձեռն կամ ուղարկում է փոստով:

15. Գրավատնային գործունեության լիցենզիայի վերաձևակերպման հայտը մերժելու դեպքում Կենտրոնական բանկի խորհրդի որոշման մեջ նշվում են հայտի մերժման հիմքերը:

 

ԳԼՈՒԽ 4. ԳՐԱՎԱՏՆԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԿՐԿՆՕՐԻՆԱԿԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ

 

16. Գրավատնային գործունեության լիցենզիան օգտագործման համար ոչ պիտանի դառնալու (վնասվելու, պատռվելու, անընթեռնելի դառնալու և այլն), ոչնչանալու կամ կորելու դեպքում գրավատունը դիմում է ներկայացնում Կենտրոնական բանկ՝ դրա կրկնօրինակը ստանալու և կորստի մասին Կենտրոնական բանկի կայքում հրապարակելու համար: Դիմումի մեջ նշվում է լիցենզիայի կրկնօրինակ ստանալու պատճառը: Դիմումին կցվում է լիցենզիայի բնօրինակը (օգտագործման համար ոչ պիտանի դառնալու դեպքում), ինչպես նաև լիցենզիայի կրկնօրինակը ստանալու համար պետական տուրքի վճարման անդորրագիրը:

17. Կենտրոնական բանկը կորած կամ օգտագործման համար ոչ պիտանի դարձած կամ ոչնչացած լիցենզիայի կրկնօրինակը գրավատանն է հանձնում սույն Կարգի 16-րդ կետով սահմանված բոլոր փաստաթղթերը Կենտրոնական բանկ ներկայացնելու օրվան հաջորդող 10 աշխատանքային օրվա ընթացքում:

18. Լիցենզիայի կրկնօրինակի վերին աջ անկյունում կատարվում է «Կրկնօրինակ» նշագրումը:

19. Կորած լիցենզիան գտնելու դեպքում գրավատունը գտնված լիցենզիան վերադարձնում է Կենտրոնական բանկ:

 

ԳԼՈՒԽ 5. ԳՐԱՎԱՏՆԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՈՒՄԸ ԵՎ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ

 

20. Գրավատնային գործունեության լիցենզիայի գործողությունը կասեցվում կամ դադարեցվում է Օրենքով սահմանված հիմքերով:

21. Լիցենզավորված անձի դիմումի հիման վրա գրավատնային գործունեության լիցենզիայի գործողությունը կասեցնելու կամ դադարեցնելու համար գրավատունը Կենտրոնական բանկ է ներկայացնում դիմում՝ համաձայն սույն Կարգի Հավելված 6-ի:

22. Սույն Կարգի 21-րդ կետով սահմանված դիմումը ստանալու պահից 30-օրյա ժամկետում Կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է կայացնում լիցենզիայի գործողությունը կասեցնելու կամ դադարեցնելու մասին կամ մերժում է ներկայացված դիմումը: Կենտրոնական բանկը դիմումը բավարարելու կամ մերժելու մասին Կենտրոնական բանկի խորհրդի որոշման կայացման պահից եռօրյա ժամկետում որոշման օրինակը տրամադրում է դիմումատուին առձեռն կամ ուղարկում է փոստով:

23. Սույն Կարգի 21-րդ կետով սահմանված դիմումը մերժելու դեպքում Կենտրոնական բանկի խորհրդի որոշման մեջ նշվում են դիմումի մերժման հիմքերը:

24. Գրավատնային գործունեության լիցենզիայի գործողությունը դադարելու դեպքում լիցենզիայի բնօրինակը վերադարձվում է Կենտրոնական բանկ:

 

ԳԼՈՒԽ 6. ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

(գլուխը լրաց. 22.09.23 թիվ 166-Ն)

 

25. Մինչև 2023թ․-ի դեկտեմբերի 31-ը գրավատները պարտավոր են 10 և ավելի տոկոս ձայնի իրավունք տվող մասնակցություն ունեցող մասնակիցների և ղեկավարի (տնօրենի) դատվածություն ունենալու կամ չունենալու վերաբերյալ Կենտրոնական բանկ ներկայացնել հաշվետվություն` համաձայն սույն կանոնակարգի հավելված 7-ի։ Ընդ որում, դատվածությունը պետք է առաջացած լինի 2019 թվականի հուլիսի 27-ից հետո ընկած ժամանակահատվածում։

 

Հավելված 1
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2017 թվականի փետրվարի 3-ի թիվ 32-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետությունում գրավատնային գործունեության լիցենզավորման կարգի»

 

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահ՝

____________________________

 

Հ Ա Յ Տ

 

Հարգելի _________________________________,

 

Խնդրում եմ

 տրամադրել գրավատնային գործունեության լիցենզիա,

 վերաձևակերպել գրավատնային գործունեության լիցենզիան՝ կապված,

գրավատան անվանափոխության հետ

(________________________),

(գրանցման ամսաթիվ)

 գրավատան գործունեության վայրի (այդ թվում՝ մեծածավալ իրերի պահպանման վայրի՝ առկայության դեպքում) փոփոխության հետ,

 իրավաբանական անձի գտնվելու վայրի/անհատ ձեռնարկատիրոջ հաշվառման վայրի փոփոխության հետ

(________________________):

(գրանցման ամսաթիվ)

 

Հավաստիացնում եմ, որ ներկայացվող փաստաթղթերում պարունակվող տեղեկատվությունը արժանահավատ է և ամբողջական: Գիտակցում եմ, որ որևէ փաստի սխալ ներկայացումը կամ բացթողումը կարող է հանգեցնել օրենքով սահմանված քրեական կամ վարչական պատասխանատվության:

 

Լիցենզավորվող անձի կառավարման մարմնի իրավասու անձի անունը, ազգանունը

_____________________________________________

 

Ստորագրություն _______________________

___________________

օր/ամիս/տարի

 

Հավելված 2
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2017 թվականի փետրվարի 3-ի թիվ 32-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետությունում գրավատնային գործունեության լիցենզավորման կարգի»

 

Հայտատուի վերաբերյալ տեղեկատվություն

1. Հայտատուի անվանումը (անուն-ազգանունը՝ ԱՁ-ի դեպքում)՝

2. Հարկ վճարողի հաշվառման համարը՝

3. Պետական գրանցման/հաշվառման համարը և ամսաթիվը՝

4. Հայտատուի գտնվելու վայրը՝

5. Հայտատուի գտնվելու վայրի հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի, պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեն` առկայության դեպքում՝

6. Հայտատուի գործունեության վայրը՝

7. Հայտատուի գործունեության վայրի հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն՝

8. Տնօրենի անունը, ազգանունը, հայրանունը՝ (լրացվում է իրավաբանական անձի համար)

9. Տնօրենի անձնագրի սերիան և համարը, իսկ անձնագրի բացակայության դեպքում անձը հաստատող այլ փաստաթղթի տվյալներ՝ (լրացվում է իրավաբանական անձի համար)

10. Տնօրենի հանրային ծառայությունների համարանիշը (սոցիալական քարտի համարը) կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքի համարը՝ (լրացվում է իրավաբանական անձի համար)

11. Այլ տեղեկատվություն

Հավաստիացնում եմ, որ սույն փաստաթղթում պարունակվող տեղեկատվությունը արժանահավատ է և ամբողջական: Գիտակցում եմ, որ որևէ փաստաթղթի կամ տեղեկատվության կեղծ ներկայացումը հանգեցնում է օրենքով սահմանված քրեական և վարչական պատասխանատվության:

Համաձայն եմ իմ կողմից ներկայացված վերոնշյալ տեղեկատվության որևիցե փոփոխության դեպքում տեղեկացնել Կենտրոնական բանկին:

 

Լիցենզավորվող անձի կառավարման մարմնի իրավասու անձի անունը, ազգանունը

_____________________________________________

 

Ստորագրություն _______________________

___________________

օր/ամիս/տարի

 

Հավելված 3
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2017 թվականի փետրվարի 3-ի թիվ 32-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետությունում գրավատնային գործունեության լիցենզավորման կարգի»

 

Հ ա յ տ ա ր ա ր ա գ ի ր

 

Փոքրածավալ իրեր հանդիսացող, գրավադրված (ի պահ հանձնված) գույքը պահպանելու համար գրավատան տարածքում գտնվող երկաթբետոնյա պատերով (ծածկով) առանձնացված սենյակում չհրկիզվող պահարան (պահարաններ) ունենալու վերաբերյալ

 

Սույնով հայտարարում ենք, որ

-----------------------------------------------------------------------------

(գրավատան անվանումը, կազմակերպաիրավական ձևը)

գրավատունը փոքրածավալ իրեր հանդիսացող, գրավադրված (ի պահ հանձնված) գույքը պահպանելու համար ունի գրավատան տարածքում գտնվող երկաթբետոնյա պատերով (ծածկով) առանձնացված սենյակ ու չհրկիզվող պահարան (պահարաններ):

 

Լիցենզավորվող անձի կառավարման մարմնի իրավասու անձի անունը, ազգանունը

_____________________________________________

 

Ստորագրություն _______________________

___________________

օր/ամիս/տարի

 

Հավելված 4
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2017 թվականի փետրվարի 3-ի թիվ 32-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետությունում գրավատնային գործունեության լիցենզավորման կարգի»

 

Հ ա յ տ ա ր ա  ր ա գ ի ր

(Պահպանության ծառայություն իրականացնող գրավատան աշխատակցի (աշխատակիցների) առկայության վերաբերյալ)

 

Սույնով հայտարարում ենք, որ

-----------------------------------------------------------------------------

(գրավատան անվանումը, կազմակերպաիրավական ձևը)

գրավատունը աշխատանքային ժամերին ապահովելու է գրավատան տարածքի անվտանգությունը իր (իրենց) համազգեստով նկատելիորեն տարբերվող գրավատան աշխատակցի (աշխատակիցների) միջոցով:

 

Լիցենզավորվող անձի կառավարման մարմնի իրավասու անձի անունը, ազգանունը

_____________________________________________

 

Ստորագրություն _______________________

___________________

օր/ամիս/տարի

 

Հավելված 5
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2017 թվականի փետրվարի 3-ի թիվ 32-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետությունում գրավատնային գործունեության լիցենզավորման կարգի»

 

« ______» գրավատուն

Լիցենզիա թիվ` _____________________

Հասցե` _____________________________

Փոստային հասցե __________________

Հեռախոսի համար __________________

 

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

Տեղեկացնում ենք Ձեզ, որ գրավատունը

______/

(օր)

______/

(ամիս)

______/

(տարի)

_____ -ից

(ժամ)

սկսում է իր գործունեությունը:

 

Լիցենզավորվող անձի կառավարման մարմնի իրավասու անձի անունը, ազգանունը

__________________________________________

 

Ստորագրություն _______________________

___________________

օր/ամիս/տարի

 

Հավելված 6
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2017 թվականի փետրվարի 3-ի թիվ 32-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետությունում գրավատնային գործունեության լիցենզավորման կարգի»

 

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահ՝

___________________________

 

Դ Ի Մ ՈՒ Մ

 

 

Հարգելի ______________________________,

 

Խնդրում եմ

 կասեցնել գրավատնային գործունեության լիցենզիայի գործողությունը:

____________________________________________________________________________

(Նշել լիցենզիայի գործողության կասեցման պատճառը, վարկային պորտֆելի մեծությունը դիմումի ներկայացման օրվա

դրությամբ, առաջարկվող կասեցման ժամկետը)

___________________________________________________________________________

___________________________________________________________________________

___________________________________________________________________________

___________________________________________________________________________:

 դադարեցնել գրավատնային գործունեության լիցենզիայի գործողությունը:

___________________________________________________________________________

(Նշել լիցենզիայի գործողության դադարեցման պատճառը, վարկային պորտֆելի մեծությունը դիմումի ներկայացման օրվա դրությամբ)

___________________________________________________________________________

___________________________________________________________________________

___________________________________________________________________________

___________________________________________________________________________:

 

Հավաստիացնում եմ, որ ներկայացվող փաստաթղթերում պարունակվող տեղեկատվությունը արժանահավատ է և ամբողջական: Գիտակցում եմ, որ որևէ փաստի սխալ ներկայացումը կամ բացթողումը կարող է հանգեցնել օրենքով սահմանված քրեական կամ վարչական պատասխանատվության:

 

Լիցենզավորվող անձի կառավարման մարմնի իրավասու անձի անունը, ազգանունը

_____________________________________________

 

Ստորագրություն _______________________

___________________

օր/ամիս/տարի

 

Հավելված 7

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի խորհրդի 2017 թվականի

փետրվարի 3-ի թիվ 32-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետությունում գրավատնային գործունեության լիցենզավորման կարգի»

 

Հայտատուի/գրավատան անվանումը ___________________

 

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

ԳՐԱՎԱՏԱՆ 10 ԵՎ ԱՎԵԼԻ ՏՈԿՈՍ ՁԱՅՆԻ ԻՐԱՎՈՒՆՔ ՏՎՈՂ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ԵՎ ՂԵԿԱՎԱՐԻ (ՏՆՕՐԵՆԻ) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

1. 10 և ավելի տոկոս ձայնի իրավունք ունեցող անձինք

Անվանումը (Անուն, ազգանուն)

ՀՎՀՀ (անձնագրի տվյալներ)

ՀԾՀ

Գործունեության վայրը (բնակության վայրը)

Մասնակցու

թյան չափը

Արդյո՞ք անձն ունի դատվածություն դիտավորությամբ կատարված հանցագործությունների համար, եթե «այո»՝ ներկայացնել մանրամասներ, այդ թվում դատվածությունը օրենքով սահմանված կարգով հանված կամ մարված լինելու վերաբերյալ)

           
           

2. Գրավատան ղեկավարի (տնօրենի) վերաբերյալ տեղեկություն

Անուն ազգանուն

Անձնագրի տվյալներ

ՀԾՀ

Բնակության վայրը

 

Արդյո՞ք անձն ունի դատվածություն դիտավորությամբ կատարված հանցագործությունների համար, եթե «այո»՝ ներկայացնել մանրամասներ, այդ թվում դատվածությունը օրենքով սահմանված կարգով հանված կամ մարված լինելու վերաբերյալ)

           
           

Հավաստիացնում ենք, որ սույն փաստաթղթում ներկայացված տեղեկությունն արժանահավատ է և ամբողջական:

Տեղեկացված ենք և տեղեկացրել ենք սույն հաշվետվությունում ներկայացված անձանց առ այն, տեղեկության կեղծ ներկայացումը հանգեցնում է օրենքով սահմանված պատասխանատվության:

Տեղեկացնում ենք, որ ստացել ենք սույն հաշվետվությունում ներկայացված անձանց համաձայնությունն առ այն, որ՝

ա. սույն տեղեկանքով ներկայացված տեղեկատվության իսկությունը ստուգելու նպատակով Կենտրոնական բանկը կարող է դիմել համապատասխան իրավասու մարմիններին՝ պահպանելով տեղեկատվության գաղտնիությունը,

բ. սույն տեղեկանքով ներկայացված տեղեկատվության փոփոխության դեպքում գրավատունը կտեղեկացվի այն տեղի ունենալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում:

Պարտավորվում ենք սույն հաշվետվությամբ ներկայացված տեղեկության փոփոխության դեպքում այդ մասին հայտնի դառնալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնել Կենտրոնական բանկին։

 

 Գրավատան ղեկավարի

(տնօրենի) անունը, ազգանունը

___________________

   

 Ամսաթիվ`

  __________________

օր/ամիս/տարի

 Ստորագրություն`

  ______________

(հավելվածը լրաց. 22.09.23 թիվ 166-Ն)

(կարգը փոփ., լրաց. 26.12.17 թիվ 300-Ն, լրաց. 22.09.23 թիվ 166-Ն)

 

Հավելված 2

Հաստատված է

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի

2017 թվականի փետրվարի 3-ի
թիվ 32-Ն որոշմամբ

 

Տրված է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի

խորհրդի _________ թիվ _____ Ա որոշմամբ

________________________________

(լիցենզիայի սերիան և համարը)

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ

 

ԼԻՑԵՆԶԻԱ

 

ԳՐԱՎԱՏՆԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ

 

Տրված է __________________________________

       (լիցենզիա տալու ամսաթիվը, տարեթիվը)

________________________________________________________ գրանցված

(իրավաբանական անձի գտնվելու վայրը/անհատ ձեռնարկատիրոջ հաշվառման վայրը)

_________________________________________________________________

(իրավաբանական անձի անվանումը/անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը,

գրավատան գործունեության իրականացման վայրը)

 

գտնվող տարածքում գրավատան կազմակերպման համար:

 

Լիցենզիան տրվում է անժամկետ:

 

Հայաստանի Հանրապետության
Կենտրոնական բանկի նախագահ

__________________________________

(ստորագրությունը)    (անունը, ազգանունը)

 

Կ.Տ.