Գլխավոր տեղեկություն
Համար
N 1421-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (25.08.2023-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.08.21-2023.09.03 Պաշտոնական հրապարակման օրը 24.08.2023
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
24.08.2023
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
24.08.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.08.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

24 օգոստոսի 2023 թվականի N 1421-Ն

 

ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՌԱՋՆԱՅՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՄ ԴՐԱՆՑ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՈԼՈՐՏԻ ԵՎ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՀԵՏ ՀԱՄԱՁԱՅՆԵՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 1544-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկի նպատակային օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել բնապահպանական ծրագրերով նախատեսված միջոցառումների իրականացման առաջնայնությունները կամ դրանց փոփոխությունները շրջակա միջավայրի ոլորտի և առողջապահության ոլորտի լիազոր մարմինների հետ համաձայնեցման կարգը՝ համաձայն հավելվածի։

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 26-ի «Տեղական ինքնակառավարման մարմինների կողմից առաջարկվող բնապահպանական ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացման առաջնայնությունները և դրանց ֆինանսավորման համամասնությունները ու «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկի նպատակային օգտագործման մասին» օրենքի 3-րդ հոդվածի համաձայն հաս տատված և առաջիկա տարվա պետական բյուջեով նախատեսված ծրագրում համայնքի ավագանու կողմից առաջարկվող փոփոխությունները Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության ու Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության հետ համաձայնեցնելու կարգերը հաստատելու մասին» N 1544-Ն որոշումը։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

24.08.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2023 թվականի

օգոստոսի 24-ի N 1421-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՌԱՋՆԱՅՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՄ ԴՐԱՆՑ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՈԼՈՐՏԻ ԵՎ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՀԵՏ ՀԱՄԱՁԱՅՆԵՑՄԱՆ

 

1. Սույն կարգով սահմանվում են «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկի նպատակային օգտագործման մասին» օրենքի 3-րդ հոդվածով սահմանված բնապահպանական ծրագրով (այսուհետ՝ ծրագիր) նախատեսվող միջոցառումների իրականացման առաջնայնությունների կամ դրանց փոփոխությունների՝ շրջակա միջավայրի ոլորտի և առողջապահության ոլորտի լիազոր մարմինների (այսուհետ՝ լիազոր մարմիններ) հետ համաձայնեցման հարաբերությունները։

2. Համայնքի ղեկավարը միջոցառումների իրականացման առաջնայնությունները մինչև ծրագրի իրականացման տարվան նախորդող տարվա հունիսի 1-ը, իսկ դրանց փոփոխությունները՝ մինչև ծրագրի իրականացման տարվա հոկտեմբերի 31-ը ներկայացնում է լիազոր մարմիններին՝ համաձայնեցման։ Նշված ժամկետներից հետո լիազոր մարմինների համաձայնեցմանը ներկայացված միջոցառումների իրականացման առաջնայնությունները կամ դրանց փոփոխությունները լիազոր մարմինների կողմից չեն դիտարկվում և վերադարձվում են համայնքի ղեկավարին։

3. Լիազոր մարմինները միջոցառումների իրականացման առաջնայնությունները կամ դրանց փոփոխությունները ստանալուց հետո 15-օրյա ժամկետում՝

1) տալիս են համաձայնություն (Ձև N 1 կամ Ձև N 2 ձևաչափերին համապատասխան).

2) միջոցառումների իրականացման առաջնայնությունների կամ դրանց փոփոխությունների վերաբերյալ ներկայացնում են տվյալ մարզի կամ համայնքի զարգացման կամ շրջակա միջավայրի պահպանության տեղական գործողությունների ծրագրերից կամ այլ ծրագրային կամ ռազմավարական նշանակության փաստաթղթերից կամ շրջակա միջավայրի կամ առողջապահության ոլորտներում համայնքի առաջնահերթություններից բխող առաջարկություններ.

3) «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկի նպատակային օգտագործման մասին» օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքերում համայնքի ղեկավարին են վերադարձնում միջոցառումների իրականացման առաջնայնությունները կամ դրանց փոփոխությունները։

4. Լիազոր մարմնի կողմից միջոցառումների իրականացման առաջնայնությունների կամ դրանց փոփոխությունների վերաբերյալ սույն կարգի 3-րդ և 5-րդ կետերով սահմանված ժամկետներում համաձայնություն չտալու, 3-րդ կետով սահմանված ժամկետում առաջարկություններ չներկայացնելու կամ առաջնայնությունները կամ դրանց փոփոխությունները չվերադարձնելու դեպքում դրանք համարվում են լիազոր մարմնի կողմից համաձայնեցված։

5. Համայնքի ղեկավարը սույն կարգի 3-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված դեպքում ներկայացված առաջարկություններն ստանալուց հետո, դրանք ամբողջությամբ կամ մասնակի ընդունելու դեպքում, 10-օրյա ժամկետում լրամշակում և լիազոր մարմինների համաձայնեցմանն է ներկայացնում միջոցառումների իրականացման առաջնայնությունների կամ դրանց փոփոխությունների լրամշակված տարբերակը։ Առաջարկությունները չընդունելու դեպքում համայնքի ղեկավարը 3-օրյա ժամկետում միջոցառումների իրականացման առաջնայնությունները կամ դրանց փոփոխությունները կրկին ներկայացնում է առաջարկություն ներկայացրած լիազոր մարմնի համաձայնեցմանը՝ կցելով պարզաբանում առաջարկությունները չընդունելու վերաբերյալ, կամ ձեռնպահ է մնում միջոցառումների իրականացման առաջնայնություններ կամ դրանց փոփոխություններ ներկայացնելու նախաձեռնությունից։

6. Համայնքի ղեկավարը սույն կարգի 3-րդ կետի 3-րդ ենթակետով նախատեսված դեպքում լիազոր մարմինների համաձայնեցմանն է ներկայացնում նոր միջոցառումների իրականացման առաջնայնություններ կամ դրանց փոփոխություններ, կամ ձեռնպահ է մնում դրանց ներկայացման նախաձեռնությունից։ Նոր առաջնայնությունների կամ դրանց փոփոխությունների համաձայնեցումն իրականացվում է սույն կարգին համապատասխան։

 

Ձև 1

 

Համաձայնեցված է

_____________________________ նախարար

(լիազոր մարմնի անվանումը)

_______________ ________________________

(ստորագրությունը, անունը, ազգանունը)

_______ ______________  20_____թ.

Հավելված

_______________________________  համայնքի

 

20______ թվականի

 

 բնապահպանական ծրագրի

 

____________ ՀԱՄԱՅՆՔԻ 20___ԹՎԱԿԱՆԻ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԾՐԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՌԱՋՆԱՅՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

NN

ը/կ

ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ԱՆՎԱՆՈՒՄԸ

ԳՈՒՄԱՐԸ

(հազ. դրամ)

1.

ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ

 

1.1.

   

1.2.

   

......

   

2.

ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ

 

2.1.

   

2.2.

   

.....

   

ԸՆԴԱՄԵՆԸ`

 

 

Ձև 2

 

Համաձայնեցված է

_____________________________ նախարար

(լիազոր մարմնի անվանումը)

_______________ ________________________

(ստորագրությունը, անունը, ազգանունը)

_______ ______________  20_____թ.

Փոփոխություն N

_______________________________  համայնքի

 

20______ թվականի

 

 բնապահպանական ծրագրի

 

___________ ՀԱՄԱՅՆՔԻ 20_____ԹՎԱԿԱՆԻ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԾՐԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՌԱՋՆԱՅՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

NN

ը/կ

ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ԱՆՎԱՆՈՒՄԸ

ԳՈՒՄԱՐԸ

(հազ. դրամ)

1.

ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ

 

1.1.

   

1.2.

   

......

   

2.

ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ

 

2.1.

   

2.2.

   

.....

   

ԸՆԴԱՄԵՆԸ`

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար

Ա. Հարությունյան

 

24.08.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 24 օգոստոսի 2023 թվական: