ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 մայիսի 2022 թվականի |
թիվ 72 |
քաղ. Մոսկվա |
ՊԱՂՊԱՂԱԿԻ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀՈՍՔԱԳԻԾԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԴԱՍԱԿԱՐԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 22-րդ հոդվածի 1-ին կետի առաջին պարբերությանը համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց․
1. Պաղպաղակի արտադրության տեխնոլոգիական գործողությունների լրիվ պարբերաշրջանի համատեղ կատարման համար նախատեսված առանձին մեքենաներից կազմված, կաթնային հումքը պաստերացնելու և պաղեցնելու, չոր բաղադրանյութերը խառնելու, պաղպաղակի համար խառնուրդ պատրաստելու, պաղպաղակը համասեռացնելու, հասունացնելու, ֆրիզերացնելու, պաղեցնելու, արտամղելու և (կամ) դոզավորելու, զանգվածներում օշարակներ, ջեմեր և տարբեր լցանյութեր ներմուծելու, սառեցնելու, ջնարակապատելու և պատրաստի պաղպաղակը փաթեթավորելու գործառույթները կոնկրետ հաջորդականությամբ կատարող պաղպաղակի արդյունաբերական արտադրության հոսքագիծը՝ Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի մեկնաբանման 1-ին հիմնական կանոնին, Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի XVI բաժնի 4-րդ ծանոթագրությանը համապատասխան, դասակարգվում է Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի 8438 ապրանքային դիրքում։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Մ. Մյասնիկովիչ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 4 մայիսի 2023 թվական: