«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
9 հուլիսի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 հունիսի 2005 թվականի N 896-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԻՆՏԵՐՆԵՏԱՅԻՆ ԿԱՊԻ, ԿՈՄՈՒՆԱԼ ԾԱԽՍԵՐԻ ՆՈՐՄԱՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը խմբ. 20.07.23 N 1203-Ա)
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 1.1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
(նախաբանը խմբ. 20.07.23 N 1203-Ա)
1. (կետն ուժը կորցրել է 20.07.23 N 1203-Ա)
2. (կետն ուժը կորցրել է 20.07.23 N 1203-Ա)
3. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության համար ինտերնետային կապի ծառայությունների ձեռքբերման ծախսերի չափը որոշվում է ըստ կնքված պայմանագրերի:
(3-րդ կետը խմբ. 20.07.23 N 1203-Ա)
4. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կենտրոնական և տարածքային մարմինների կոմունալ ծախսերը կատարվում են՝ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի սեպտեմբերի 23-ի N 1536-Ն և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի ապրիլի 28-ի N 629-Ն որոշումներով սահմանված նորմաները:
(4-րդ կետը խմբ. 20.07.23 N 1203-Ա)
5. Քրեակատարողական հիմնարկների համար սահմանել ծախսերի հետևյալ սահմանաչափերը` մեկ օր` մեկ դատապարտյալին կամ կալանավորվածին պահելու համար՝
1) խմելու ջուր, ջրահեռացում՝ 180 լիտր.
2) էլեկտրաէներգիա (առանց ջեռուցման և տաք ջրամատակարարման համար ծախսվող էլեկտրաէներգիայի)՝ 5 կվտ/ժ.
3) էլեկտրաէներգիա՝ ջեռուցման և տաք ջրամատակարարման համար` 8 կվտ/ժ.
4)բնական գազ` ջեռուցման և տաք ջրամատակարարման համար՝ մեկ խոր. մետր:
(5-րդ կետը փոփ. 10.03.22 N 287-Ա)
5.1. Քրեակատարողական հիմնարկների աշխատակազմերի համար սահմանել ծախսերի հետևյալ սահմանաչափերը` մեկ օր՝ մեկ աշխատողի հաշվարկով.
1) խմելու ջուր, ջրահեռացում՝ 120 լիտր.
2) էլեկտրաէներգիա (առանց ջեռուցման և տաք ջրամատակարարման համար ծախսվող էլեկտրաէներգիայի)՝ 2,5 կվտ/ժ.
3) էլեկտրաէներգիա՝ ջեռուցման և տաք ջրամատակարարման համար` 4 կվտ/ժ.
4) բնական գազ` ջեռուցման և տաք ջրամատակարարման համար՝ 0,5 խոր. մետր:
(5.1-ին կետը լրաց. 10.03.22 N 287-Ա)
6. Սույն որոշմամբ հաստատված նորմաները տարածվում են 2006 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան | |
2005 թ. հուլիսի 2 |
||
Հավելված |
Ն Ո Ր Մ Ա Ն Ե Ր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՊԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԻ, ՔԱՆԱԿԻ ԵՎ ԿԱՊԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ
(հավելվածն ուժը կորցրել է 20.07.23 N 1203-Ա)