ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 հուլիսի 2023 թվականի N 1271-Ն
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 2111-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 2147-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1-Ի N 1854-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 13-Ի N 1602-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 2043-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասին, «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ մասին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 29-ի N 2111-Ն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության հանրակրթական դպրոցներում կապիտալ ծախսեր իրականացնելու նպատակով՝ «Հանրակրթության ծրագիր» ծրագրի շրջանակներում դպրոցներին հատկացված սուբսիդիայից չօգտագործված գումարներից վերջիններիս գանձապետական հաշիվների մնացորդները՝ 38,706.7 հազ. դրամի չափով փոխանցել Հայաստանի Հանրապետության պետական բյուջե՝ որպես «Նախորդ տարիների՝ ՀՀ պետական բյուջեից ծախսերի ֆինանսավորման նպատակով հատկացված գումարների (բացառությամբ փոխառու միջոցների) վերադարձից մուտքեր»՝ գանձապետարանում բացված 900005280640 հաշվեհամարին:
2. «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» 2-րդ և 6-րդ հոդվածների աղյուսակներում կատարել փոփոխություններ, N 1 հավելվածի N 2 աղյուսակում կատարել լրացումներ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2111-Ն որոշման NN 2, 3, 4, 5, 6, 8, 9 և 9.1 հավելվածներում կատարել լրացումներ` համաձայն NN 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8 և 9 հավելվածների:
3. «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը վերապահված՝ 1183. «Ապահով դպրոց» ծրագրի «32001. Կրթական օբյեկտների շենքային պայմանների բարելավում» միջոցառման իրականացման իրավունքը փոխանցել Երևանի քաղաքապետարանին:
4. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին՝
1) 23,129.2 հազ. դրամ գումարը դրամաշնորհային պայմանագրի հիման վրա հատկացնել «Աբովյանի կրթահամալիր» ՊՈԱԿ-ին` դպրոցին ամրացված շենքի ճաշարանի հիմնանորոգման աշխատանքների և հարակից ծառայությունների ձեռքբերման համար.
2) 829.5 հազ. դրամ գումարը դրամաշնորհային պայմանագրի հիման վրա հատկացնել «Ալ. Քեմուրջյանի անվան Երևանի հ. 170 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ին` դպրոցին անհրաժեշտ պրոյեկտորների և էկրանների ձեռքբերման համար.
3) 820.0 հազ. դրամ գումարը դրամաշնորհային պայմանագրի հիման վրա հատկացնել «Երևանի Ս. Խանզադյանի անվ. թիվ 184 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ին` դպրոցին անհրաժեշտ դյուրակիր համակարգիչների, պրոյեկտորների և էկրանների ձեռքբերման համար.
4) 999.3 հազ. դրամ գումարը դրամաշնորհային պայմանագրի հիման վրա հատկացնել «Աբովյանի թիվ 4 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ին` դպրոցին անհրաժեշտ տեսահսկողության համակարգի ձեռքբերման համար.
5) 946.2 հազ. դրամ գումարը դրամաշնորհային պայմանագրի հիման վրա հատկացնել «Գորիսի Ա. Բակունցի անվան հ. 1 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ին` դպրոցին անհրաժեշտ խոհանոցային սպասքի, գույքի և սարքավորումների ձեռքբերման համար:
5. Առաջարկել Երևանի քաղաքապետին՝ 11,982.5 հազ. դրամ գումարը դրամաշնորհային պայմանագրի հիման վրա հատկացնել «Երևանի Արմեն Հովհաննիսյանի անվան հ.194 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ին՝ դպրոցին ամրացված շենքի տանիքում արևային ֆոտովոլտային համակարգի կառուցման աշխատանքների և հարակից ծառայությունների ձեռքբերման համար:
6. Թույլատրել սույն որոշման 4-րդ և 5-րդ կետերում նշված կազմակերպություններին անհրաժեշտության դեպքում սույն որոշմամբ հատկացված գումարների շրջանակներում կնքված պայմանագրերով տնտեսված գումարներն ուղղել անհրաժեշտ գույքի և ծառայությունների ձեռքբերմանը` ձեռք բերվող գույքի և ծառայությունների ցանկը համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հետ:
7. Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 30-ի N 2215-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 2147-Ն որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 2.1-ին կետով՝
«2.1. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին՝ սույն որոշման 2-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերում նշված միջոցառումների հաշվետվություններն ընդունել համապատասխանաբար՝ ըստ «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ի և «Հնագիտության և ազգագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ի կողմից ներկայացված փաստացի կատարված ծախսերի:»:
8. Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 1-ի «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 23-ի N 2121-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու, ինչպես նաև մի շարք գնման պայմանագրերում փոփոխություն կատարելու թույլտվություն տալու մասին» N 1854-Ն որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 6.1-ին կետով՝
«6.1. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին՝ սույն որոշման 3-րդ կետի 5-րդ ենթակետում նշված միջոցառման հաշվետվությունն ընդունել ըստ «Երևանի Հ. Գալստյանի անվան թիվ 83 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ի կողմից ներկայացված փաստացի կատարված ծախսերի:»:
9. Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հոկտեմբերի 13-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 23-ի N 2121-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 1602-Ն որոշման N 7 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն N 10 հավելվածի:
10. Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 22-ի «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում և փոփոխություններ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 23-ի N 2121-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու, գնման պայմանագրում փոփոխություն կատարելու թույլտվություն տալու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի նոյեմբերի 24-ի N 1812-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 2043-Ն որոշման 3-րդ կետի 15-րդ ենթակետում «հիմնանորոգման» բառը փոխարինել «կառուցման» բառով:
11. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
27.07.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
ՀՀ կառավարության 2023 թվականի |
ՀՀ կառավարության 2023 թվականի |
ՀՀ կառավարության 2023 թվականի |
ՀՀ կառավարության 2023 թվականի |
ՀՀ կառավարության 2023 թվականի |
ՀՀ կառավարության 2023 թվականի |
ՀՀ կառավարության 2023 թվականի |
ՀՀ կառավարության 2023 թվականի |
ՀՀ կառավարության 2023 թվականի |
Հավելված N 10 ՀՀ կառավարության 2023 թվականի հուլիսի 27-ի N 1271-Ն որոշման |
«Հավելված N 7 ՀՀ կառավարության 2022 թվականի հոկտեմբերի 13-ի N 1602-Ն որոշման |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ՁԵՌՔ ԲԵՐՎՈՂ ԳՈՒՅՔԻ ՑԱՆԿԸ` ԸՍՏ ԴՊՐՈՑՆԵՐԻ, ՈՐՈՆՑ ՀԱՄԱՐ ՊԵՏՔ Է ՀԱՅՏԱՐԱՐՎԻ ՄՐՑՈՒՅԹ
|
»: |
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Ա. Հարությունյան |
27.07.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 հուլիսի 2023 թվական: