600.0271.02.08.23
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
2 օգոստոսի 2023 թվականի |
N 271-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 29-Ի N 520-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2022 թվականի նոյեմբերի 29-ի «էլեկտրաէներգետիկական համակարգում սակագների հաշվարկման մեթոդիկան, սակագների սահմանման ու վերանայման կարգը հաստատելու, Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2013 թվականի հոկտեմբերի 23-ի N 359-Ն, 2007 թվականի հունիսի 15-ի N 275-Ն որոշումների մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 520-Ն որոշման N 1 հավելվածում՝ էլեկտրաէներգետիկական համակարգում սակագների հաշվարկման մեթոդիկայում (այսուհետ՝ Մեթոդիկա) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը՝
1) Մեթոդիկայի 19-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2) Հաղորդողի դեպքում որոշվում է հետևյալ բանաձևով.
, որտեղ՝
ա. ԳԷՀՀi-ն i-րդ ամսում Հաղորդման ցանցում էլեկտրական էներգիայի կորուստների և Հաղորդողի սեփական ու տնտեսական կարիքների համար գնվող էլեկտրական էներգիայի հաշվարկային արժեքն է (դրամ),
բ. ԳԷՀՓi-ն i-րդ ամսում Հաղորդման ցանցում էլեկտրական էներգիայի կորուստների և Հաղորդողի սեփական ու տնտեսական կարիքների համար գնված էլեկտրական էներգիայի փաստացի արժեքն է (դրամ), ընդ որում նշված էլեկտրական էներգիան Հաղորդողի էլեկտրակայանում արտադրվելու դեպքում վերջինիս արժեքն այդ մասով որոշվում է տվյալ ժամանակահատվածի համար Հանձնաժողովի սահմանած Հաշվեկշռման նվազագույն սակագնով,
գ. ∆ԳԷՀՓi-ն Հաղորդման ցանցում էլեկտրական էներգիայի կորուստների համար էլեկտրական էներգիան Սակագնի հաշվարկում նախատեսվածի համեմատ առավել էժան գնով ձեռքբերելու արդյունքում i-րդ ամսում առաջացած խնայողության՝ Հաղորդողին թողնվող գումարն է (դրամ), որն ընդունվում է սույն մեթոդիկայի 19.1-ին կետով նախատեսված բանաձևով հաշվարկված մեծությանը հավասար, եթե այն դրական նշանով է, և ընդունվում է զրո, եթե այն բացասական նշանով է,».
2) Մեթոդիկան լրացնել հետևյալ բովանդակությամբ 19.1-ին կետով.
«19.1. Հաղորդման ցանցում էլեկտրական էներգիայի կորուստների համար էլեկտրական էներգիան Սակագնի հաշվարկում նախատեսվածի համեմատ առավել էժան գնով ձեռքբերելու արդյունքում i-րդ ամսում առաջացած խնայողության՝ Հաղորդողին թողնվող գումարը (∆ԳԷՀՓi) որոշվում է հետևյալ բանաձևով.
, որտեղ՝
1) ԳԷԾՓi-ն i-րդ ամսում Հաղորդման ցանցում էլեկտրական էներգիայի կորուստների համար փաստացի ձեռքբերված էլեկտրական էներգիայի քանակն է՝ առանց ԷՄՇ ուղիղ պայմանագրերի շուկայի կարգավորվող բաղադրիչում ձեռքբերված և Հաղորդողի էլեկտրակայանում արտադրված էլեկտրական էներգիայի (կՎտժ),
2) ՄՍՀi-ն i-րդ ամսում Հաղորդման ցանցում էլեկտրական էներգիայի կորուստների համար ձեռքբերվող էլեկտրական էներգիայի (առանց ԷՄՇ ուղիղ պայմանագրերի շուկայի կարգավորվող բաղադրիչում ձեռքբերվող և Հաղորդողի էլեկտրակայանում արտադրվող էլեկտրական էներգիայի) միջին կշռված սակագնի հաշվարկային մեծությունն է (դրամ/կՎտժ),
3) ԳԷԱՓi-ն i-րդ ամսում Հաղորդման ցանցում էլեկտրական էներգիայի կորուստների համար փաստացի ձեռքբերված էլեկտրական էներգիայի արժեքն է՝ առանց ԷՄՇ ուղիղ պայմանագրերի շուկայի կարգավորվող բաղադրիչում, հաշվեկշռման շուկայում ձեռքբերված և Հաղորդողի էլեկտրակայանում արտադրված էլեկտրական էներգիայի արժեքի (դրամ),
4) ԱՆՀiՓԲ-ն i-րդ ամսում Հաղորդման ցանցում էլեկտրական էներգիայի կորուստների ձեռքբերման արդյունքում առաջացած բացասական անհաշվեկշռույթի դեպքում ԷՄՇ հաշվեկշռման շուկայում գնված էլեկտրական էներգիայի արժեքն է (դրամ),
5) ԱՆՀiՓԴ-ն i-րդ ամսում Հաղորդման ցանցում էլեկտրական էներգիայի կորուստների ձեռքբերման արդյունքում առաջացած դրական անհաշվեկշռույթի դեպքում ԷՄՇ հաշվեկշռման շուկայում և ԷՄՇ այլ բաղադրիչներում վաճառված էլեկտրական էներգիայի արժեքն է (դրամ)։».
3) Մեթոդիկայի 21-րդ կետի 2-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ՝ |
Գ. ԲաղրամՅԱՆ |
2 օգոստոսի 2023 թ. ք. Երևան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 3 օգոստոսի 2023 թվական: