ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 օգոստոսի 2021 թվականի N 1301-Ա
ՄԵԿ ԱՆՁԻՑ ԳՆՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման 1-ին կետով հաստատված՝ գնումների գործընթացի կազմակերպման կարգի 3-րդ կետը, 23-րդ կետի 5-րդ ենթակետի «բ» պարբերության պահանջները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Անհետաձգելի համարել Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարանի վարչական շենքի աշխատասենյակների ձևափոխման և սանհանգույցների նորոգման շինարարական աշխատանքների գնման կարիքը:
2. Թույլատրել Դատական դեպարտամենտին Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարանի վարչական շենքի աշխատասենյակների ձևափոխման և սանհանգույցների նորոգման շինարարական աշխատանքների կատարումը ձեռք բերել մեկ անձից գնման ընթացակարգով:
3. Սահմանել, որ սույն որոշման hավելվածում նշված աշխատանքները՝ 7487500 (յոթ միլիոն չորս հարյուր ութսունյոթ հազար հինգ հարյուր) դրամ արժեքով, ձեռք են բերվում «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիման վրա՝ չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված կարգի 21-րդ կետի 1-ին ենթակետի «դ» պարբերության երկրորդ նախադասության, 71-րդ կետի 1-ին ենթակետի «ա» պարբերության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի ապրիլի 6-ի N 386-Ն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետի պահանջները:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
10.08.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 6-ի N 1301-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՇԵՆՔԻ ԱՇԽԱՏԱՍԵՆՅԱԿՆԵՐԻ ՁԵՎԱՓՈԽՄԱՆ ԵՎ ՍԱՆՀԱՆԳՈՒՅՑՆԵՐԻ ՆՈՐՈԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՏԿԱՑՎԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ
NN ը/կ |
Գնման առարկայի անվանումը |
Աշխատանքային նախագծի Գիրք 2-ի Ծավալաթերթ-նախահաշվով սահմանված գումարը (դրամ) |
Աշխատանքային նախագծի Գիրք 2-ի Ծավալաթերթ-նախահաշվից առանձնացված և անհետաձգելի համարվող աշխատանքների գումարը (դրամ) |
1. |
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի վարչական շենքի աշխատասենյակների ձևափոխման և սանհանգույցների նորոգման աշխատանքներ |
16084940 (տասնվեց միլիոն ութսունչորս հազար ինը հարյուր քառասուն) |
7487500 (յոթ միլիոն չորս հարյուր ութսունյոթ հազար հինգ հարյուր) |
Ընդամենը |
7487500 |
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
10.08.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 11 օգոստոսի 2021 թվական: