Գլխավոր տեղեկություն
Համար
N 1126-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (10.07.2021-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.06.28-2021.07.11 Պաշտոնական հրապարակման օրը 09.07.2021
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
08.07.2021
Ստորագրող մարմին
Վարչապետի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
09.07.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.07.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

8 հուլիսի 2021 թվականի N 1126-Ն

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 2215-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ և 23-րդ հոդվածի 3-րդ մասերին և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է..

1. «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 2 աղյուսակում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2215-Ն որոշման NN 1, 3, 4, 5, 9 և 9.1 հավելվածներում կատարել փոփոխություններ` համաձայն NN 1, 2, 3, 4, 5 և 6 հավելվածների:

2. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատարին՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի առաջարկությունների հիման վրա, սույն որոշման N 3 հավելվածով սահմանված կազմակերպությունների հետ կնքել դրամաշնորհի տրամադրման պայմանագրեր՝ հիմք ընդունելով 2020 թվականին կազմակերպված դրամաշնորհային մրցույթի ընթացքում վերջիններիս կողմից ներկայացված գնային առաջարկներով 1 երեխա/օր-ի համար նախատեսված արժեքը:

3. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատարին՝ մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն՝ 2021 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ծրագրերից 152 120,0 հազար դրամ գումար Հայաստանի Հանրապետության 2021 թվականի կառավարության պահուստային ֆոնդ ուղղելու վերաբերյալ:

4. Սահմանել, որ սույն որոշմամբ նախատեսված հատկացումների հաշվին տրանսպորտային ծառայությունների և ճամբարների կազմակերպման նպատակով իրականացվող ապրանքների և ծառայությունների գնումների գործընթացները Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված կարգի (այսուհետ՝ կարգ) 23-րդ կետի 5-րդ ենթակետի «բ» պարբերության հիման վրա իրականացնելու դեպքում չեն կիրառվում կարգի 21-րդ կետի 1-ին ենթակետի «դ» պարբերության և 71-րդ կետի 1-ին ենթակետի պահանջները:

5. Հայաստանի Հանրապետության մարզպետարաններին և Երևանի քաղաքապետարանին` սույն որոշման 4-րդ կետում նշված տրանսպորտային ծառայություններն իրականացնելիս Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն ներկայացնել իրականացված փաստացի ծախսերի վերաբերյալ հաշվետվություն:

6. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատարին` Հայաստանի Հանրապետության մարզպետարանների և Երևանի քաղաքապետարանի կողմից սույն որոշման 5-րդ կետում ներկայացված հաշվետվությունները ստանալուց, ամփոփելուց հետո 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել որոշման նախագիծ՝ սույն որոշմամբ նախատեսված տրանսպորտային ծառայությունների վերաբաշխման և Երևանի քաղաքապետարանին ու Հայաստանի Հանրապետության մարզպետարաններին գումար հատկացնելու մասին:

7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող oրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետի պաշտոնակատար

Ն. Փաշինյան

 

Երևան

   

09.07.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2021 թվականի

հուլիսի 8-ի N 1126-Ն որոշման

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2021 թվականի

հուլիսի 8-ի N 1126-Ն որոշման

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2021 թվականի

հուլիսի 8-ի N 1126-Ն որոշման

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության 2021 թվականի

հուլիսի 8-ի N 1126-Ն որոշման

 

Հավելված N 5

ՀՀ կառավարության 2021 թվականի

հուլիսի 8-ի N 1126-Ն որոշման

 

Հավելված N 6

ՀՀ կառավարության 2021 թվականի

հուլիսի 8-ի N 1126-Ն որոշման

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 9 հուլիսի 2021 թվական: