Գլխավոր տեղեկություն
Համար
N 467-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (02.10.2003-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
01.10.2003
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
01.10.2003
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.10.2003

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

1 հոկտեմբերի 2003 թվականի N 467-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 16-Ի N 763 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության վարչապետի 2000 թվականի նոյեմբերի 16-ի «Հայաստանի Հանրապետության պետական սահմանի սահմանագծման և սահմանազատման հանձնաժողով ստեղծելու մասին» N 763 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

որոշմամբ հաստատված հանձնաժողովի անհատական կազմում Լ. Ստեփանյանի, Մ. Ջորգնցյանի, Ե. Թարվերդյանի, Գ. Հայրապետյանի փոխարեն համապատասխանաբար ընդգրկել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հրամանատար գնդապետ Վ. Ոսկանյանին, Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի ավագ սպա գնդապետ Ա. Բաբայանին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի մաքսային վերահսկողության վարչության պետ Տ. Ավետիսյանին, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության ԱՊՀ վարչության Կովկասի բաժնի վարիչ Ա. Բադալյանին (պատասխանատու քարտուղար):

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2003 թ. հոկտեմբերի 1
Երևան