ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 սեպտեմբերի 2013 թվականի N 977-Ա
2013 ԹՎԱԿԱՆԻՆ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄՈՒՄ ԸՆԴԳՐԿՎՈՂ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՄԻԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1672-Ն որոշման N 2 հավելվածի 5-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել 2013 թվականին Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության կարգապահական հանձնաժողովի կազմում ընդգրկվող հետևյալ 5 հասարակական միավորումների (այսուհետ՝ ՀԿ) ներկայացուցիչների թեկնածությունները`
1) «Հայ փորձագետների միավորում» ՀԿ`
Հովհաննես Թադևոսյան (համաձայնությամբ).
2) «Իրավական հետազոտությունների ազգային կենտրոն» ՀԿ`
Վիրաբ Խաչատրյան (համաձայնությամբ).
3) «Կանաչ էկո-շրջան» ՀԿ`
Լյովա Հարությունյան (համաձայնությամբ).
4) «Դեմոս» հետազոտական-վերլուծական կենտրոն» ՀԿ`
Սամսոն Մխիթարյան (համաձայնությամբ).
5) «Հայաստանի Հանրապետության իրավաբանների ասոցիացիա» ՀԿ`
Աննա Մարգարյան (համաձայնությամբ):
Հայաստանի Հանրապետության 2013 թ. սեպտեմբերի 18 Երևան
վարչապետ Տ. Սարգսյան
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|