ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 ապրիլի 2016 թվականի N 425-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ ԳՈՒՅՔ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության և Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի միջև 2010 թվականի նոյեմբերի 30-ին ստորագրված N 817-AM, Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ՕՊԵԿ հիմնադրամի միջև 2011 թվականի հունիսի 8-ին ստորագրված N 1390P փոխառության համաձայնագրերով իրականացված «Գյուղական կարողությունների ստեղծում» ծրագրի շրջանակներում ձեռք բերված` պետական սեփականություն հանդիսացող գույքի կազմից Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով`
1) 1183931316 դրամ արժողությամբ գույքը նպատակային նշանակությամբ օգտագործելու նպատակով նվիրաբերել Հայաստանի Հանրապետության համայնքներին` համաձայն N 1 հավելվածի.
2) 214551860 դրամ արժողությամբ գույքը նպատակային նշանակությամբ օգտագործելու նպատակով նվիրաբերել Հայաստանի Հանրապետության համայնքներին` համաձայն N 2 հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենին և Հայաստանի Հանրապետության Տավուշի, Արագածոտնի, Սյունիքի, Վայոց ձորի ու Գեղարքունիքի մարզպետներին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո վեցամսյա ժամկետում ապահովել համապատասխան համայնքների հետ սույն որոշման հավելվածներում նշված գույքի նվիրաբերության պայմանագրերի կնքումը` դրանցում սահմանելով, որ գույքային իրավունքների պետական գրանցման և հանձնման-ընդունման գործընթացներն իրականացվելու են Հայաստանի Հանրապետության համայնքների միջոցների հաշվին։
| Հայաստանի Հանրապետության | Հ. Աբրահամյան | 
| 
 2016 թ. մայիսի 2 Երևան | 
| Հավելված N 1 ՀՀ կառավարության 2016 թվականի ապրիլի 28-ի N 425-Ա որոշման | 
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ ՆՎԻՐԱԲԵՐՎՈՂ ԳՈՒՅՔԻ
| Հայաստանի Հանրապետության մարզի և օբյեկտի անվանումը | Կառույցի երկարությունը (գծմ) | Հաշվեկշռային արժեքը (դրամ) | 
| 1 | 2 | 3 | 
| RACP/CW/NCB-2014/001 | ||
| ՀՀ Սյունիքի մարզի Խնածախ գյուղի սնող միջին ճնշման գազատար | 4332 | 80835697 | 
| ՀՀ Գեղարքունիքի մարզի Արտանիշ գյուղի սնող միջին ճնշման գազատար | 6061 | 105725251 | 
| Ընդամենը | 10393 | 186560948 | 
| RACP/CW/NCB-2014/002 | ||
| ՀՀ Տավուշի մարզի Ոսկեպար գյուղի գազաֆիկացում (ընդլայնում) | 1680 | 16831010 | 
| ՀՀ Տավուշի մարզի Բաղանիս գյուղի գազաֆիկացում (ընդլայնում) | 610 | 6545675 | 
| ՀՀ Տավուշի մարզի Ոսկեվան գյուղի գազաֆիկացում (ընդլայնում) | 1438 | 15213088 | 
| ՀՀ Տավուշի մարզի Կոթի գյուղի գազաֆիկացում (ընդլայնում) | 6240 | 57985743 | 
| ՀՀ Տավուշի մարզի Բարեկամավան գյուղի գազաֆիկացում (ընդլայնում) | 1585 | 15356304 | 
| ՀՀ Տավուշի մարզի Հովք գյուղի գազաֆիկացում (ընդլայնում) | 187 | 1805960 | 
| ՀՀ Սյունիքի մարզի Խնածախ գյուղի գազաֆիկացում (ընդլայնում) | 450 | 4865963 | 
| ՀՀ Սյունիքի մարզի Սպանդարյան գյուղի գազաֆիկացում (ընդլայնում) | 480 | 5383959 | 
| ՀՀ Սյունիքի մարզի Խոզնավար գյուղի գազաֆիկացում (ընդլայնում) | 450 | 4728127 | 
| ՀՀ Գեղարքունիքի մարզի Արտանիշ գյուղի գազաֆիկացում (ընդլայնում) | 983 | 13273488 | 
| Ընդամենը | 14103 | 141989315 | 
| RACP/CW/NCB-2014/003 | ||
| ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկաշեն գյուղի գազաֆիկացում (ընդլայնում) | 1245 | 13772732 | 
| ՀՀ Արագածոտնի մարզի Ափնա գյուղի գազաֆիկացում (ընդլայնում) | 855 | 10078618 | 
| ՀՀ Արագածոտնի մարզի Վարդենուտ գյուղի գազաֆիկացում (ընդլայնում) | 1747 | 18482331 | 
| ՀՀ Արագածոտնի մարզի Արագած գյուղի գազաֆիկացում (ընդլայնում) | 7658 | 77366289 | 
| ՀՀ Արագածոտնի մարզի Հարթավան գյուղի գազաֆիկացում (ընդլայնում) | 2787 | 32764239 | 
| ՀՀ Արագածոտնի մարզի Շենավան գյուղի գազաֆիկացում (ընդլայնում) | 2994 | 25716426 | 
| ՀՀ Արագածոտնի մարզի Քուչակ գյուղի գազաֆիկացում (ընդլայնում) | 2051 | 24927843 | 
| ՀՀ Արագածոտնի մարզի Կոշ գյուղի գազաֆիկացում (ընդլայնում) | 6665 | 73501157 | 
| ՀՀ Արագածոտնի մարզի Վարդենիս գյուղի գազաֆիկացում (ընդլայնում) | 819 | 6104971 | 
| ՀՀ Արագածոտնի մարզի Արայի գյուղի գազաֆիկացում (ընդլայնում) | 732 | 7264877 | 
| ՀՀ Արագածոտնի մարզի Ալագյազ գյուղի գազաֆիկացում (էլ. պաշտպանիչ ցանց) | 4340907 | |
| Ընդամենը | 27553 | 294320392 | 
| RACP/CW/ICB -2013/054 | ||
| ՀՀ Վայոց ձորի մարզի Արփի գյուղի գազաֆիկացում | 2478 | 25755714 | 
| ՀՀ Վայոց ձորի մարզի Փոռ գյուղի գազաֆիկացում | 650 | 7559769 | 
| ՀՀ Վայոց ձորի մարզի Զառիթափ գյուղի գազաֆիկացում | 5410 | 59174176 | 
| ՀՀ Վայոց ձորի մարզի Գետափ գյուղի գազաֆիկացում | 7514 | 85185227 | 
| Ընդամենը | 16052 | 177674885 | 
| RACP/CW/ICB-2012/034 | ||
| ՀՀ Սյունիքի մարզի Խնածախի համայնքի գազաֆիկացում | 13669 | 214819349 | 
| ՀՀ Սյունիքի մարզի Վաղատուրի համայնքի գազաֆիկացում | 8966 | 130561528 | 
| Ընդամենը | 22635 | 345380877 | 
| RACP/CW/ICB-2012/035 | ||
| ՀՀ Գեղարքունիքի մարզի Արտանիշի համայնքի գազաֆիկացում | 4380 | 38004899 | 
| Ընդամենը | 4380 | 38004899 | 
| Ընդհանուրը | 95116 | 1183931316 | 
| Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար | Դ. Հարությունյան | 
| Հավելված N 2 ՀՀ կառավարության 2016 թվականի ապրիլի 28-ի N 425-Ա որոշման | 
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ ՆՎԻՐԱԲԵՐՎՈՂ ԳՈՒՅՔԻ
| Կառույցի անվանումը | Կառույցի երկարությունը (գծմ) | Հաշվեկշռային արժեքը (դրամ) | 
| ՀՀ Գեղարքունիքի մարզ RACP/CW/ICB -2013/054 | ||
| ՀՀ Գեղարքունիքի մարզի Ձորագյուղ գյուղի ոռոգման համակարգի վերակառուցում | 1788 | 81343168 | 
| ՀՀ Վայոց ձորի մարզ RACP/CW/ICB-2015/066 | ||
| ՀՀ Վայոց ձորի մարզի Ագարակաձորի համայնքի գյուղամիջյան ջրատարի վերակառուցում | 1631 | 75236568 | 
| ՀՀ Վայոց ձորի մարզի Ռինդի համայնքի ներտնտեսային ոռոգման ցանցի վերակառուցում | 1378 | 57972124 | 
| Ընդամենը | 4797 | 214551860 | 
| Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար | Դ. Հարությունյան | 
 
                