Գլխավոր տեղեկություն
Номер
N 580-Ն
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (22.07.2011-16.11.2013)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2007.06.06/29(553) Հոդ.687
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
12.04.2007
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
21.05.2007
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
24.05.2007
Дата вступления в силу
06.07.2007

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
24 մայիսի 2007 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

12 ապրիլի 2007 թվականի N 580-Ն

ԷՆԵՐԳԱՏԵՂԱԿԱՅԱՆՔՆԵՐՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ՊԱՏԱՀԱՐՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ, ԴՐԱՆՑ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 18-Ի N 1530-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Էներգետիկայի բնագավառում և էներգասպառման ոլորտում պետական տեխնիկական վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի, 6-րդ հոդվածի 2-րդ, 7-րդ հոդվածի 4-րդ և 8-րդ հոդվածի 3-րդ մասերի պահանջը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

1) էներգատեղակայանքներում տեղի ունեցած պատահարների դասակարգումը՝ համաձայն N 1 հավելվածի.

2) էներգատեղակայանքներում տեղի ունեցած պատահարների մասնագիտական քննության կարգը` համաձայն N 2 հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի օգոստոսի 18-ի «Էլեկտրատեղակայանքներում տեղի ունեցած պատահարների դասակարգումը և դրանց մասնագիտական քննության կազմակերպման կարգը հաստատելու մասին» N 1530-Ն որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից մեկ ամիս հետո:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ս. Սարգսյան


2007 թ. մայիսի 21
Երևան

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2007 թվականի
ապրիլի 12-ի N 580-Ն որոշման

ԷՆԵՐԳԱՏԵՂԱԿԱՅԱՆՔՆԵՐՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ՊԱՏԱՀԱՐՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ

Սույն իրավական ակտը մշակված է «Էներգետիկայի բանգավառում և էներգասպառման ոլորտում պետական տեխնիկական վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի պահանջին համապատասխան և սահմանում է էներգետիկայի բնագավառում էլեկտրական և ջերմային էներգիայի արտադրության, էլեկտրական էներգիայի կերպափոխման, էլեկտրական, ջերմային էներգիայի ու բնական գազի հաղորդման (փոխադրման) և բաշխման գործունեություն իրականացնող անձանց, տեխնոլոգիական և կենցաղային նպատակներով էլեկտրական, ջերմային էներգիա և բնական գազ սպառողների (այսուհետ` սպառողներ) էներգատեղակայանքներում տեղի ունեցած պատահարների դասակարգումն ըստ հատկանիշների:

 

ՊԱՏԱՀԱՐՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ

 

Էներգատեղակայանքներում տեղի ունեցած պատահարները, կախված պատահարի բնույթից և հետևանքի ծանրության աստիճանից, բաժանվում են վթարների և խախտումների.

1. Վթար - էներգատեղակայանքների բնականոն աշխատանքի խաթարում և (կամ) էներգետիկական կառույցների ավերում` մարդկանց կյանքին (առողջությանը), գույքին և շրջակա միջավայրին վնասի պատճառմամբ:

2. Խախտում - էներգատեղակայանքների բնականոն աշխատանքի խաթարում, որն առաջացել է սարքավորումների վնասվածքի, հրաժարման, ռեժիմների շեղման, ինչպես նաև տեխնիկական կանոնակարգերով և այլ իրավական ակտերով սահմանված նորմերի պահանջների խախտման արդյունքում, եթե այն չի պարունակում վթարի հատկանիշներ:

 

Բ Ա Ժ Ի Ն  1

 

ՎԹԱՐՆԵՐ

 

Գ Լ ՈՒ Խ  1

 

ՎԹԱՐՆԵՐ, ՈՐՈՆՔ ՉԵՆ ՈՒՂԵԿՑՎԵԼ ՄԱՐԴԿԱՆՑ ԿՅԱՆՔԻՆ ՎՆԱՍԻ ՊԱՏՃԱՌՄԱՄԲ

 

Վթարները, որոնք չեն ուղեկցվել մարդկանց կյանքին վնասի պատճառմամբ, կախված առաջացման պատճառներից, ծագման բնույթից, հետևանքի ծանրության աստիճանից և էլեկտրաէներգետիկական, ջերմամատակարարման ու գազի համակարգերի հուսալիության և անվտանգության ցուցանիշների վրա ունեցած ազդեցությունից, դասակարգվում են. էլեկտրաէներգետիկական համակարգում` համակարգային, կայանային և էլեկտրացանցային, ջերմամատակարարման համակարգերում` ջերմակայանային և ջերմացանցային, գազի համակարգում` համակարգային, տարածքային և տեղամասային վթարների:

 

1. ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԵՏԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ

 

1) Համակարգային վթարներ

 

ա) Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական համակարգի մարումը, բաժանումն առանձին աշխատող մասերի կամ գեներացնող հզորությունների անջատումը ցանցից, որը հանգեցրել է սպառման հզորության 30 % և ավելի անջատման,

բ) էլեկտրաէներգետիկական համակարգի աշխատելը 49 Հց (կամ ցածր) և 50.5 Հց (կամ բարձր) հաճախականությամբ` 15 րոպեից ավելի տևողությամբ,

գ) էլեկտրաէներգետիկական համակարգի առանձին վերցրած 2 և ավելի սուբյեկտներում 110 կՎ և բարձր լարման էլեկտրատեղակայանքներում միաժամանակ տեղի ունեցած վթարները կամ խախտումն ու վթարը, եթե դրանք միևնույն պատահարի պատճառ են կամ այդ պատահարի զարգացման հետևանք,

դ) կայունության խախտման հետևանքով էլեկտրաէներգետիկական համակարգի առանձնացումը զուգահեռ աշխատող համակարգից կամ բաժանումն առանձին մասերի:

 

2) Կայանային վթարներ

 

ա) էլեկտրակայանում տեղի ունեցած խախտման պատճառով էլեկտրակայանի առնվազն երկու աշխատող գեներատորների լրիվ բեռնաթափումը,

բ) 110 կՎ և բարձր լարման միացության վրա կարճ միակցման անջատման «հրաժարումը», որը բերում է այլ միացությունների անջատմանը,

գ) հիմնական շինարարական կառույցների, էլեկտրաէներգետիկական կառույցների և դրանց տարրերի ավերումը (պայթյուն, հրդեհ և այլն),

դ) էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի կառավարման կամ վարույթի տակ գտնվող սարքավորումների վնասվելը, եթե այն դուրս է բերվել աշխատանքից 15 օրից ավելի տևողությամբ կամ եթե նրա վերականգնումն անհնար է և (կամ) աննպատակահարմար:

 

3) Էլեկտրացանցային վթարներ

 

ա) 6-35 կՎ լարման էլեկտրահաղորդման օդային գծի անջատումը, որի հետևանքով տեղի է ունեցել սպառիչների էլեկտրասնման ընդհատում` 24 ժամից ավելի տևողությամբ կամ պահանջվում է օդային գծի վերականգնողական նորոգում` 48 ժամից ավելի տևողությամբ,

բ) 6-35 կՎ լարման մալուխային, ինչպես նաև 110-220 կՎ օդային գծի անջատումը, որը պահանջում է վերականգնողական նորոգում` 72 ժամից ավելի տևողությամբ,

գ) 6 կՎ և բարձր լարման հաղորդաձողերի հոսանքազրկվելը, որի վերականգնումը պահանջում է 2 ժամից ավելի ժամանակ:

 

2. ՋԵՐՄԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ

 

1) Ջերմակայանային վթարներ

 

ա) 5.8 ՄՎտ և բարձր ջերմային հզորության ջրատաքացուցիչ կաթսայի (այսուհետ` ջրատաքացուցիչ կաթսա), պոմպակայանի կամ դեաէրացիոն կայանքի փլուզումը, եթե դրանց վերականգնումն անհնար է կամ աննպատակահարմար,

բ) ջրատաքացուցիչ կաթսաների վնասվելը, որը պահանջում է վերականգնողական նորոգում` 15 օրից ավելի տևողությամբ:

 

2) Ջերմացանցային վթարներ

 

ա) սարքավորումների վնասման հետևանքով 5 մթն. և բարձր ճնշման ջերմատարների անջատումը` 24 ժամից ավելի տևողությամբ,

բ) 300 մմ և ավելի տրամագծով ջերմաֆիկացիոն խողովակաշարերի անսարքությունը կամ վնասվելը, որի հետևանքով ջեռուցման ժամանակաշրջանում դադարեցվում է նրանում ջրի շրջապտույտը 72 ժամից ավելի տևողությամբ,

գ) կենտրոնական ջերմային կետերի և դրանց հիմնական շինարարական կառուցվածքների փլուզումը, որը բերում է աշխատող տեխնոլոգիական սարքավորման լրիվ կանգնեցման:

 

3. ԳԱԶԻ ՀԱՄԱԿԱՐԳ

 

1) Համակարգային վթարներ

 

ա) մայրուղային գազատարի կամ դրա առանձին ճյուղի և գազաբաշխիչ կայանի (ԳԲԿ) վնասվածքը, որը կհանգեցնի հանրապետության տարածաշրջանի գազամատակարարման դադարեցմանը` 36 ժամ և ավելի տևողությամբ,

բ) (ենթակետն ուժը կորցրել է 10.06.11 N 784-Ն)

 

2) Տարածքային վթարներ

 

ա) մայրուղային գազատարի կամ դրա առանձին ճյուղի և գազաբաշխիչ կայանի (ԳԲԿ) վնասվածքը, որը կհանգեցնի հանրապետության մեկ և ավելի մարզային տարածաշրջանի գազամատակարարման դադարեցմանը` 8-36 ժամ տևողությամբ,

բ) գազասպառման տեխնոլոգիական համակարգի և տեղակայանքի` բնական գազի ճնշակային լցակայանի (12,0 կգ/սմ2 և բարձր ճնշման), ջերմային էլեկտրակայանի շոգեկաթսայի և տեխնոլոգիական տեղակայանքի, արտադրական վառարանի և ջրատաքացուցիչ կաթսայի գազահամակարգի (3,0-12,0 կգ/սմ2 ճնշման) վնասվածքը, որը կհանգեցնի բաժանորդի գազասպառման դադարեցմանը`
8-36 ժամ տևողությամբ,

գ) գազասպառման տեխնոլոգիական համակարգի և տեղակայանքի` արտադրական վառարանի և ջրատաքացուցիչ կաթսայի գազահամակարգի (0,05-3,0 կգ/սմ2 ճնշման) վնասվածքը, որը կհանգեցնի բաժանորդի գազասպառման դադարեցմանը 36 ժամ և ավելի տևողությամբ:

 

3) Տեղամասային վթարներ

 

ա) մայրուղային գազատարի կամ դրա առանձին ճյուղի և գազաբաշխիչ կայանի (ԳԲԿ) վնասվածքը, որը կհանգեցնի հանրապետության մեկ և ավելի մարզային տարածաշրջանի գազամատակարարման դադարեցմանը`մինչև 8 ժամ տևողությամբ,

բ) գազաբաշխիչ ցանցի (մինչև 0.05 կգ/սմ2 ճնշման) կամ ԳԿԿ-ի առանձին հանգույցի վնասվածքը, որը կհանգեցնի բնակավայրի (թաղամասի, բազմաբնակարան շենքի) գազամատակարարման դադարեցմանը` 36 ժամ և ավելի տևողությամբ,

գ) գազասպառման տեխնոլոգիական համակարգի և տեղակայանքի` բնական գազի ճնշակային լցակայանի (12,0 կգ/սմ2 և բարձր ճնշման), ջերմային էլեկտրակայանի շոգեկաթսայի և տեխնոլոգիական տեղակայանքի, արտադրական վառարանի և ջրատաքացուցիչ կաթսայի գազահամակարգի (3,0-12,0 կգ/սմ2 ճնշման) վնասվածքը, որը կհանգեցնի բաժանորդի գազասպառման դադարեցմանը` մինչև
8 ժամ տևողությամբ,

դ) գազասպառման տեխնոլոգիական համակարգի և տեղակայանքի` արտադրական վառարանի և ջրատաքացուցիչ կաթսայի գազահամակարգի (0,05-3,0 կգ/սմ2 ճնշման) վնասվածքը, որը կհանգեցնի բաժանորդի գազասպառման դադարեցմանը` 8-36 ժամ տևողությամբ,

ե) գազասպառման տեխնոլոգիական կամ կենցաղային համակարգի (մինչև 0,05 կգ/սմ2 ճնշման), տեղակայանքի կամ գազասարքի (այդ թվում` ճնշման անհատական կարգավորչի) վնասվածքը, որը կհանգեցնի բաժանորդի գազասպառման դադարեցմանը` 36 ժամ և ավելի տևողությամբ:

(3-րդ կետը փոփ., լրաց. 10.06.11 N 784-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  2

 

ՎԹԱՐՆԵՐ, ՈՐՈՆՔ ՈՒՂԵԿՑՎԵԼ ԵՆ ՄԱՐԴԿԱՆՑ ԿՅԱՆՔԻՆ ՎՆԱՍԻ ՊԱՏՃԱՌՄԱՄԲ

 

Վթարները, որոնք ուղեկցվել են մարդկանց կյանքին վնասի պատճառմամբ, ըստ մարդկանց կյանքին հասցված վնասի աստիճանի, դասակարգվում են`

1. ոչ մահացու ելքով վթար,

2. մահացու ելքով վթար,

3. խմբակային մահացու ելքով վթար, որի ընթացքում զոհվել են 5 և ավելի մարդ:

 

Բ Ա Ժ Ի Ն  2

 

ԽԱԽՏՈՒՄՆԵՐ

 

Խախտումները` ըստ դրանց առաջացման պատճառների և տևողության, դասակարգվում են առաջին և երկրորդ աստիճանի:

 

Գ Լ ՈՒ Խ  1

 

ԱՌԱՋԻՆ ԱՍՏԻՃԱՆԻ ԽԱԽՏՈՒՄՆԵՐ

 

1. Էլեկտրաէներգետիկական համակարգ

 

ա) էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի կառավարման կամ վարույթում գտնվող սարքավորման արտապլանային դուրսբերումն աշխատանքից կամ պահուստից` 5-15 օր ժամկետով նորոգման, եթե այն հանգեցնում է կարգավարական գրաֆիկի, փոխհոսքի խախտման կամ սահմանափակումների,

բ) 6 կՎ և բարձր լարման միացության վրա կարճ միակցման անջատման հրաժարումը, որն էլեկտրակայանում հանգեցնում է գեներացնող հզորության անջատման,

գ) արտադրող կայանի էլեկտրական կամ ջերմային բեռի իջեցումն առաջադրված կարգավարական գրաֆիկի 50% և ավելի չափով` 1 ժամից ավելի տևողությամբ,

դ) էլեկտրաէներգետիկական համակարգի բաժանումն առանձին աշխատող մասերի, որն առաջ է բերել սպառման հզորության մինչև 30% անջատում,

ե) էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի օպերատիվ ղեկավարման տակ գտնվող էլեկտրական կայանների և ենթակայանների կարգավարական-տեխնոլոգիական կապի շարքից դուրս գալը` 1 ժամից ավելի տևողությամբ,

զ) 6-35 կՎ լարման էլեկտրահաղորդման օդային գծի անջատումը, որի հետևանքով տեղի է ունենում սպառողների էլեկտրասնուցման ընդհատում` 2-24 ժամ տևողությամբ կամ պահանջվում է գծի վերականգնողական նորոգում` մինչև 48 ժամ տևողությամբ,

է) 6-35 կՎ լարման էլեկտրահաղորդման մալուխային գծի վնասվելը, 110-220 կՎ օդային գծերի անջատումը, որը հանգեցնում է սպառիչների էլեկտրասնման ընդհատման` 8-24 ժամ կամ պահանջվում է գծի վերականգնողական նորոգում` մինչև 72 ժամ տևողությամբ,

ը) 6 կՎ և բարձր լարման հաղորդաձողերի հոսանքազրկվելը, անկախ դրա պատճառներից, որի վերականգնման տևողությունը կազմում է մինչև 2 ժամ,

թ) էլեկտրաէներգետիկական համակարգի աշխատելը 49 Հց (կամ ցածր) և 50.5 Հց (կամ բարձր) հաճախականությամբ` 5-15 րոպե տևողությամբ:

 

2. Ջերմամատակարարման համակարգեր

 

ա) սարքավորումների վնասման հետևանքով 5 մթն. և բարձր ճնշման ջերմատարների անջատումը` 8-24 ժամ տևողությամբ,

բ) 300 մմ և ավելի տրամագծով ջերմաֆիկացիոն խողովակների անսարքությունը կամ վնասվելը, որի հետևանքով ջեռուցման ժամանակաշրջանում դադարեցվում է նրանում ջրի շրջապտույտը 24-72 ժամ տևողությամբ,

գ) ջրատաքացուցիչ կաթսաների վնասվելը, որը պահանջում է վերականգնողական նորոգում` 5-15 օր տևողությամբ:

 

3. Գազի համակարգ

 

ա) մայրուղային և գազաբաշխիչ համակարգի (0.05-12 կգ/սմ2 ճնշման) կամ ԳԲԿ և ԳԿԿ-ի առանձին հանգույցի վերականգնողական նորոգում պահանջող վնասվածքը, որը կհանգեցնի գազամատակարարման դադարեցմանը` մինչև 8 ժամ տևողությամբ,

բ) գազաբաշխիչ ցանցի (մինչև 0.05 կգ/սմ2 ճնշման) կամ ԳԿԿ-ի առանձին հանգույցի վերականգնողական նորոգում պահանջող վնասվածքը, որը կհանգեցնի գազամատակարարման դադարեցմանը` մինչև 36 ժամ տևողությամբ,

գ) ԳԲԿ և ԳԿԿ-ի առանձին հանգույցի (ապահովիչ կափույր, չափիչ, գազազտիչ, հոտավորման և այլն սարքեր) հրաժարումը, որը կհանգեցնի գազամատակարարման ճնշման ռեժիմի իջեցմանը և (կամ) բարձրացմանը` դրանց համար սահմանված լարքի թույլատրելի տիրույթից` 1 ժամից ավելի տևողությամբ,

դ) գազասպառման տեխնոլոգիական համակարգի և տեղակայանքի` արտադրական վառարանի և ջրատաքացուցիչ կաթսայի գազահամակարգի (0,05 կգ/սմ2 և ավելի ճնշման) վերականգնողական նորոգում պահանջող վնասվածքը, որը կհանգեցնի բաժանորդի գազասպառման դադարեցմանը` մինչև 8 ժամ տևողությամբ,

ե) գազասպառման տեխնոլոգիական կամ կենցաղային համակարգի (մինչև 0,05 կգ/սմ2 ճնշման), տեղակայանքի կամ գազասարքի (այդ թվում` ճնշման անհատական կարգավորչի) վերականգնողական նորոգում պահանջող վնասվածքը, որը կհանգեցնի բաժանորդի գազասպառման դադարեցմանը` մինչև 8 ժամ տևողությամբ,

զ) գազասպառման համակարգի առանձին տեղակայումների կամ սարքերի միացումը, որն առաջ է բերել գազամատակարարման ռեժիմով սահմանված հզորության նվազման` 30% և ավելի:

 

Գ Լ ՈՒ Խ  2

 

ԵՐԿՐՈՐԴ ԱՍՏԻՃԱՆԻ ԽԱԽՏՈՒՄՆԵՐ

 

2-րդ աստիճանի խախտում է համարվում այն խախտումը, որը չի դասակարգվում որպես վթար կամ 1-ին աստիճանի խախտում, սակայն որի առկայությունը վնասում կամ կարող է վնասել համակարգի նորմալ շահագործմանը:

 

Բ Ա Ժ Ի Ն  3

 

ՊԱՏԱՀԱՐՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄՆ ԸՍՏ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ԿԱՆՈՆՆԵՐԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԽԱԽՏՄԱՆ ՊԱՏՃԱՌՆԵՐԻ

 

Պատահարներն ըստ տեխնիկական շահագործման և անվտանգության տեխնիկայի կանոնների պահանջների խախտման պատճառների դասակարգվում են տեխնիկական և կազմակերպչական պատճառների:

 

Գ Լ ՈՒ Խ  1

 

ԿԱԶՄԱԿԵՐՊՉԱԿԱՆ ՊԱՏՃԱՌՆԵՐՈՎ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ՊԱՏԱՀԱՐՆԵՐ

 

1. Կազմակերպչական պատճառներով պայմանավորված պատահարներ, որոնք առաջացել են հետևյալ գործոնների ազդեցության արդյունքում`

ա) օպերատիվ անձնակազմի ոչ ճիշտ գործողության,

բ) շահագործող անձնակազմի ոչ ճիշտ գործողության,

գ) նորոգող և կարգաբերող անձնակազմի ոչ ճիշտ գործողությունների,

դ) ղեկավար անձնակազմի ոչ ճիշտ գործողության,

ե) կազմակերպության ստանդարտների, արտադրական կամ պաշտոնական հրահանգների անբավարար մակարդակի,

զ) սարքավորումների տեխնիկական սպասարկման պահանջվող ծավալների, անհրաժեշտ նորմերի և ժամկետների խախտման,

է) ներգրավված անձնակազմի ոչ ճիշտ գործողությունների,

ը) նախագծող, արտադրող կազմակերպության սխալի հետևանքով,

թ) հավաքակցող, շինարարական կազմակերպության սխալի հետևանքով,

ժ) կողմնակի ընկերությունների և անձանց ներգործության:

 

Գ Լ ՈՒ Խ  2

 

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՏՃԱՌՆԵՐՈՎ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ՊԱՏԱՀԱՐՆԵՐ

 

Տեխնիկական պատճառներով պայմանավորված պատահարները, ըստ բնույթի, բաժանվում են`

1. Տեխնիկական պատճառներով պայմանավորված պատահարներ, որոնք առաջացել են հետևյալ էներգետիկական սարքավորումների և կառույցների անսարքության արդյունքում`

ա) էլեկտրասարքավորումներ,

բ) էներգետիկ - կաթսայատան սարքավորումներ,

գ) տուրբինային սարքավորումներ,

դ) գազի տնտեսության սարքավորումներ,

ե) հիդրոտեխնիկական կառույցի տարրեր,

զ) ջերմային էլեկտրակայանի օժանդակ ջերմամեխանիկական սարքավորումներ,

է) էներգետիկ օբյեկտի վերամբարձ տրանսպորտային սարքավորումներ,

ը) էներգետիկ օբյեկտի շենքեր կամ շինություններ,

թ) վտանգավոր կամ թունավոր նյութ պարունակող սարքավորումներ:

2. Տեխնիկական պատճառներով պայմանավորված պատահարներ, որոնք առաջացել են էներգատեղակայանքների նյութի կառուցվածքի, նրա մասերի կամ հանգույցների խախտման արդյունքում`

ա) եռակցման կամ զոդման խախտում,

բ) մեխանիկական միացման խախտում,

գ) մեխանիկական մաշվածություն,

դ) կոռոզիոն մաշվածություն,

ե) էռոզիոն մաշվածություն,

զ) հերմետիկության խախտում,

է) նորմալ թրթռավիճակի խախտում,

ը) պայթյուն,

թ) ջերմային վնասվածք,

ժ) էլեկտրաաղեղնային վնասվածք,

ժա) էլեկտրամեկուսացման խախտում,

ժբ) էլեկտրական հպակի խախտում,

ժգ) մեխանիկական քայքայում, վնասվածք,

ժդ) բռնկում կամ հրդեհ,

ժե) ցանցի կայունության խախտում,

ժզ) սարքավորման (հանգույցի) բնական ֆիզիկական մաշվածություն` գործարանային շահագործման թույլատրելի ռեսուրսի սպառում,

ժէ) ռելեական պաշտպանության և ավտոմատիկայի սարքերի մերժում կամ սխալ աշխատանք,

ժը) մետաղի հոգնածություն:

Բացի նշված դասակարգումից` պատահարները կարող են պայմանավորված լինել տարերային երևույթներով, ինչպես նաև դեռևս չբացահայտված և չդասակարգված պատճառներով:

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2007 թվականի
ապրիլի 12-ի N 580-Ն որոշման

Կ Ա Ր Գ

ԷՆԵՐԳԱՏԵՂԱԿԱՅԱՆՔՆԵՐՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ՊԱՏԱՀԱՐՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ

Սույն կարգը մշակված է «Էներգետիկայի բնագավառում և էներգասպառման ոլորտում պետական տեխնիկական վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` օրենք) 6-րդ հոդվածի 2-րդ, 7-րդ հոդվածի 4-րդ և 8-րդ հոդվածի 3-րդ մասերի պահանջներին համապատասխան և սահմանում է էներգատեղակայանքներում տեղի ունեցած պատահարների մասնագիտական քննության (այսուհետ` քննություն) կազմակերպման և հաշվառման գործընթացը:

Սույն կարգի պահանջների կատարումը պարտադիր է էներգետիկայի բնագավառում էլեկտրական և ջերմային էներգիայի արտադրության, էլեկտրական էներգիայի կերպափոխման, էլեկտրական, ջերմային էներգիայի ու բնական գազի հաղորդման (փոխադրման) և բաշխման գործունեություն իրականացնող անձանց, տեխնոլոգիական և կենցաղային նպատակներով էլեկտրական, ջերմային էներգիա և բնական գազ սպառողների համար:

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Էներգատեղակայանքներում տեղի ունեցած պատահարների քննության հիմնական խնդիրն է դրանց առաջացման նախադրյալներն ու պատճառները պարզելը և համանման պատահարների կանխարգելման, անձնակազմի պատասխանատվության բարձրացման նպատակով միջոցառումների մշակումը և իրականացումը:

2. Ելնելով քննության արդյունքներից` որոշվում է կարգադրիչ փաստաթղթերի թողարկման անհրաժեշտությունը:

3. Օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ կետի և 8-րդ հոդվածի պահանջներին համապատասխան կազմված պատահարի քննության ակտ-կարգադրագրով նախատեսված միջոցառումները ենթակա են պարտադիր կատարման:

4. Պատահարի պատճառների և հանգամանքների քննության ժամանակ պետք է ուսումնասիրվեն և գնահատվեն`

ա) կազմակերպության սպասարկող (շահագործող) անձնակազմի գործողությունների համապատասխանությունը տեխնիկական կանոնակարգերի և այլ իրավական ակտերի նորմերով սահմանված պահանջներին,

բ) էներգատեղակայանքների նորոգման և փորձարկման ժամկետներն ու որակը, կանխարգելիչ զննումներն ու տեխնիկական սպասարկումը և սարքավորումների վիճակի նկատմամբ հսկողությունը, նորոգման աշխատանքներ կատարելիս` տեխնիկական կանոնակարգերի նորմերով սահմանված պահանջների պահպանումը,

գ) էներգատեղակայանքների թերությունների և վթարային օջախների վերացման համար ժամանակին ձեռնարկված միջոցների, էներգատեղակայանքների հուսալիության բարձրացման ու անվտանգ շահագործման մասին հրահանգների և հակավթարային շրջաբերականների պահանջների կատարումը, տեղի ունեցած պատահարների վերաբերյալ վերահսկող կազմակերպությունների կողմից տրված կարգադրագրերի կատարումը,

դ) էներգատեղակայանքների և կառուցվածքի պատրաստման որակը, նախագծային, շինմոնտաժային և կարգաբերման աշխատանքների կատարումը,

ե) տարերային երևույթների պարամետրերի (սառցաշերտի պատի հաստություն, քամու արագություն և այլն) համապատասխանությունը նախագծերում ընդունված նորմերով հաստատված մեծություններին:

5. Էներգատեղակայանքներում տեղի ունեցած պատահարների մասին հայտնելը և դրանց վերաբերյալ վիճակագրությունն իրականացվում է հետևյալ կարգով`

ա) էներգետիկայի բնագավառում գործունեություն իրականացնող անձինք (անկախ սեփականության ձևից) իրենց պատկանող (համակարգերի օպերատորները` իրենց կառավարման և վարույթի տակ գտնվող) էներգատեղակայանքներում տեղի ունեցած` մարդկանց կյանքին վնասի պատճառմամբ, ինչպես նաև համակարգային վթարների մասին երկու աշխատանքային օրվա ընթացքում հայտնում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական կառավարման մարմնին` Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի էներգետիկայի պետական տեսչությանը (այսուհետ` լիազոր մարմին),

ա.1) էներգամատակարարող կազմակերպությունն սպառողների էներգատեղակայանքներում մարդկանց կյանքին վնասի պատճառմամբ տեղի ունեցած վթարների մասին եռօրյա ժամկետում հայտնում է լիազոր մարմնին,

բ) լիազոր մարմնի ղեկավարը կատարում է պատահարի նախնական դասակարգումը և կազմակերպում սույն կարգով նախատեսված գործընթացը,

գ) (ենթակետն ուժը կորցրել է 10.06.11 N 784-Ն)

դ) տեղեկատվությունը հաղորդվում է հեռախոսային, ֆաքսիմիլային, էլեկտրոնային փոստի կամ հեռահաղորդակցության կապի այլ միջոցներով,

ե) էներգետիկայի բնագավառում գործունեություն իրականացնող անձանց կողմից սույն կարգով նախատեսված դեպքերում էներգատեղակայանքներում տեղի ունեցած պատահարների մասին լիազոր մարմնին ժամանակին չհայտնելն առաջացնում է պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով,

զ) պատահարները, որոնք զարգացել և ընդգրկել են հարակից էներգացանցերն ու կայանները, պետք է քննվեն և յուրաքանչյուր էներգաօբյեկտի համար ձևակերպվեն առանձին մասնագիտական եզրակացությամբ,

է) էներգատեղակայանքներում տեղի ունեցած պատահարների պատճառ հանդիսացած` տեխնիկական կանոնակարգերի նորմերով սահմանված պահանջների խախտումների վերաբերյալ լիազոր մարմինը վիճակագրություն և վերլուծություն է իրականացնում` հիմք ընդունելով էներգետիկայի բնագավառում գործունեություն իրականացնող անձանց էներգատեղակայանքներում տեղի ունեցած պատահարների մասին ներկայացված եռամսյակային տեղեկատվությունը:

(5-րդ կետը փոփ. 15.01.09 N 52-Ն, խմբ., լրաց., փոփ. 10.06.11 N 784-Ն)

 

2. ՊԱՏԱՀԱՐՆԵՐԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

1. Յուրաքանչյուր պատահար պետք է քննվի հանձնաժողովի կողմից, որի կազմը որոշվում է` կախված տեղի ունեցած պատահարի բնույթից և հետևանքների ծանրության աստիճանից`

ա) Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի ապրիլի 12-ի N 580-Ն որոշման N 1 հավելվածի 1-ին բաժնի 2-րդ գլխի 3-րդ կետում նշված պատահարների քննությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ստեղծված հանձնաժողովը,

բ) Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի ապրիլի 12-ի N 580-Ն որոշման N 1 հավելվածի 1-ին բաժնի 1-ին գլխի 1-ին կետի 1-ին, 3-րդ կետի 1-ին ենթակետերում և 1-ին բաժնի 2-րդ գլխի 2-րդ կետում նշված պատահարների քննությունն իրականացնում է լիազոր մարմնի կողմից ստեղծված հանձնաժողովը:

Մնացած բոլոր պատահարների դեպքում քննությունն իրականացնում է այն կազմակերպության կողմից ստեղծված հանձնաժողովը, որտեղ տեղի է ունեցել պատահարը:

Կենցաղային նպատակներով էլեկտրական, ջերմային էներգիա և բնական գազ սպառողների էներգատեղակայանքներում տեղի ունեցած պատահարների քննությունն իրականացնում է էներգամատակարարող կազմակերպությունը,

գ) լիազոր մարմնի հայեցողությամբ նրա ներկայացուցիչն ընդգրկվում է կազմակերպությունների կողմից ստեղծված պատահարների (վթարներ և առաջին աստիճանի խախտումներ) քննությունն իրականացնող հանձնաժողովի կազմում,

դ) լիազոր մարմնի պահանջով կազմակերպություններում իրականացված քննության արդյունքներով կազմված արձանագրությունը, ինչպես նաև համապատասխան հրամանների պատճենները ներկայացվում են իրեն,

ե) եթե պատահարը զարգացում է ստացել երկու և ավելի սուբյեկտների էներգատեղակայանքներում և չի պարունակել լիազոր մարմնի կողմից պատահարի քննություն իրականացնելու հատկանիշ, սակայն դրա արդյունքում խախտվել է էներգահամակարգի հուսալիությունն ու անվտանգությունը, ապա լիազոր մարմինը կարող է ստեղծել համատեղ հանձնաժողով` այդ պատահարի քննությունն իրականացնելու նպատակով,

զ) պատահարների քննությունն իրականացնող հանձնաժողովի կազմում կարող են ընդգրկվել նաև այլ շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչներ և հրավիրվել համապատասխան մասնագետներ: Եթե պատահարն ուղեկցվել է շրջակա միջավայրին վնասի պատճառմամբ, ապա քննությունն իրականացնող հանձնաժողովի կազմում ընդգրկվում է նաև համապատասխան լիազոր մարմնի ներկայացուցիչը:

2. Նախագծման, շինարարական, հավաքակցման կամ նորոգման աշխատանքների թերությունների պատճառով տեղի ունեցած պատահարների քննության ժամանակ, անհրաժեշտության դեպքում, հանձնաժողովի կազմում կարող են ընդգրկվել պատահարին առնչվող կազմակերպությունների համապատասխան մասնագետներ, այդ թվում` նաև արտադրող կազմակերպությունից:

3. Պատահարների քննությունը պետք է սկսվի անհապաղ և ավարտվի 30-օրյա ժամկետում:

(3-րդ կետը փոփ. 10.06.11 N 784-Ն)

4. Առանձին դեպքերում, լրացուցիչ ուսումնասիրություններ իրականացնելու անհրաժեշտություն առաջանալուց, հանձնաժողովի նախագահի պահանջով, քննության ժամկետը կարող է հրամանով (որոշմամբ) երկարաձգվել մեկ անգամ` մինչև 15 օր ժամկետով:

5. Վնասված սարքավորումները պետք է բացվեն և քանդվեն միայն հանձնաժողովի նախագահի թույլտվությամբ կամ ցուցումով, եթե դա չի խոչընդոտում պատահարի հետևանքների հրատապ վերացմանը:

6. Հանձնաժողովի նախագահին իրավունք է վերապահվում հանձնաժողովի կազմում ներգրավված անդամների (արտադրող, նախագծող, կառուցող, հավաքակցող, նորոգող կամ այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ) ժամանակին չներկայանալու (ուշանալու) դեպքերում մինչև 3 օր ժամկետով հետաձգել վնասված սարքավորման բացելը և քանդելը: Այդ դեպքում կարող է նույն ժամկետով երկարաձգվել քննության տևողությունը:

7. Պատահարների քննությունը ժամանակին և արդյունավետ կատարելու համար կազմակերպություններն ու հանձնաժողովը, անհրաժեշտության դեպքում, իրականացնում են որոշակի գործառույթներ, որոնք սահմանված են Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մարտի 23-ի N 458-Ն որոշման N 2 հավելվածի 25, 26 և 27-րդ կետերով:

8. Պատահարների քննության արդյունքները ձևակերպվում են 3 օրինակից կազմված արձանագրությամբ` համաձայն N 2 ձևի, մարդկանց կյանքին հասցված վնասի դեպքում` համաձայն N 1 ձևի:

9. Արձանագրությունը պետք է ստորագրվի հանձնաժողովի բոլոր անդամների կողմից: Հանձնաժողովի առանձին անդամների անհամաձայնության դեպքում թույլատրվում է ստորագրել այն` կցելով հատուկ կարծիք:

10. Արձանագրության մեկ օրինակը և դրա հիման վրա` լիազոր մարմնի կողմից տրված ակտ-կարգադրագիրը` մասնագիտական եզրակացությամբ, եռօրյա ժամկետում ուղարկվում է էներգատեղակայանքների սեփականատիրոջը (կազմակերպությանը):

11. Կազմակերպությունները, որոնց էներգատեղակայանքներում տեղի է ունեցել պատահարը, պարտավոր են քննարկել մասնագիտական քննության նյութերը, համապատասխան միջոցներ ձեռնարկել լիազոր մարմնի կողմից տրված ակտ-կարգադրագրում նշված միջոցառումների սահմանված ժամկետներում կատարման համար` դրա մասին տեղեկատվություն ներկայացնելով լիազոր մարմնին:

12. Լիազոր մարմնի կողմից տրված ակտ-կարգադրագրի վերաբերյալ անհամաձայնության դեպքում` վեճերը կարող են լուծվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Ձև N 1

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն  N___

ԷՆԵՐԳԱՏԵՂԱԿԱՅԱՆՔՆԵՐՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ՊԱՏԱՀԱՐԻ
(ՄԱՐԴԿԱՆՑ ԿՅԱՆՔԻՆ ՎՆԱՍԻ ՊԱՏՃԱՌՄԱՄԲ)
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ

__ _____________ 20  թ.

(կազմման օրը)

_____________
(կազմման վայրը)

_________________________________________________________

(հրամանը, կարգադրությունը, հանձնարարականը)

_________________________________________________________

Էներգատեղակայանքներում տեղի ունեցած պատահարների մասնագիտական քննության կարգի հիման վրա ստեղծված հանձնաժողովը`

հանձնաժողովի նախագահ

_____________________________________
(անունը, ազգանունը, պաշտոնը)

 

հանձնաժողովի անդամներ


_____________________________________
(անունը, ազգանունը, պաշտոնը)

_____________________________________
(անունը, ազգանունը, պաշտոնը)

_____________________________________
(անունը, ազգանունը, պաշտոնը)

հրավիրված մասնագետներ

_____________________________________
(անունը, ազգանունը, պաշտոնը)

____________________________________________________________

(անունը, ազգանունը, պաշտոնը)

 

կատարել է _____________________________________________________

(կազմակերպության, օբյեկտի, տեղանքի անվանումները, աշխատողի

 

____________________________________________________________

(քաղաքացու) տվյալները)

 

տեղի ունեցած  __________________________________________________

(պատահարի դասակարգման հատկանիշը)

 

պատահարի մասնագիտական քննությունը և կազմել սույն արձանագրությունը:

 

1. Պատահարի առաջացման օրն ու ժամը _________________________

 

2. Տեղեկատվություն տուժողի (տուժողների) մասին ___________________________

(անունը, ազգանունը,

_____________________________________________________________

ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, կրթությունը, մասնագիտությունը, ստաժը (ընդհանուր և մասնագիտական,

_______________________________________________________________

անվտանգության տեխնիկայի մասին գիտելիքների ստուգման և հրահանգավորման անցկացման ժամանակը և այլն)

 

3. Պատահարի վայրի բնութագիրը _____________________________________

(կազմակերպության, տեղամասի, աշխատատեղի (տեղանքի)

 

_____________________________________________________________

և էներգամատակարարման համակարգի ու էներգասարքավորումների հակիրճ բնութագիրը)

 

4. Տեղեկատվություն պատահարի հանգամանքների մասին _______________________

(նախապատահարային

 

_____________________________________________________________

իրավիճակի նկարագրությունը, տուժողի և պատահարի հետ առնչություն ունեցող մյուս անձանց

 

______________________________________________________________

գործողությունների շարադրությունն ըստ հերթականության, պատահարի առաջացման, զարգացման

 

________________________________________________________________

և վերացման պատճառահետևանքային կապերի նկարագրությունը և դրանց ժամանակագրական տվյալները)

5. Հանձնաժողովի եզրակացությունը պատահարի պատճառների վերաբերյալ`

ա) անձնակազմի (անձի) ոչ ճիշտ գործողությունները, շահագործման աշխատանքների թերությունները, որոնք նպաստել կամ պատահարի առաջացման նախադրյալներ են հանդիսացել,

բ) նախագծի, էներգատեղակայանքների սարքվածքի, սարքավորումների պատրաստման, հավաքակցման ու կարգաբերման աշխատանքների թերությունները, որոնք նպաստել են պատահարի առաջացմանը և զարգացմանը:

6. Պատահարի առաջացման տեխնիկական և կազմակերպչական պատճառները:

7. Տեխնիկական կանոնակարգերով, նորմերով, հրահանգներով և այլ օրենսդրական իրավական ակտերով սահմանված տեխնիկական շահագործման և անվտանգության տեխնիկայի կանոնների պահանջների խախտումները:

8. Էներգատեղակայանքներում համանման պատահարները կանխելու համար առաջարկվող հիմնական միջոցառումները:

9. Արձանագրությանը կցվող անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը`

ա)

բ)

գ)

-

-

Հանձնաժողովի նախագահ

___________
(ստորագրությունը)

__________________
(անունը, ազգանունը)

 

Հանձնաժողովի անդամներ


___________
(ստորագրությունը)


__________________
(անունը, ազգանունը)

___________
(ստորագրությունը)

__________________
(անունը, ազգանունը)

___________
(ստորագրությունը)

__________________
(անունը, ազգանունը)

Ձև N 2

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն  N___

ԷՆԵՐԳԱՏԵՂԱԿԱՅԱՆՔՆԵՐՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ՊԱՏԱՀԱՐԻ
(ԱՌԱՆՑ ՄԱՐԴԿԱՆՑ ԿՅԱՆՔԻՆ ՎՆԱՍԻ ՊԱՏՃԱՌՄԱՄԲ)
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ

__ _____________ 20  թ.

(կազմման օրը)

_____________
(կազմման վայրը)

_________________________________________________________

(հրամանը, կարգադրությունը, հանձնարարականը)

_________________________________________________________

Էներգատեղակայանքներում տեղի ունեցած պատահարների մասնագիտական քննության կարգի հիման վրա ստեղծված հանձնաժողովը`

հանձնաժողովի նախագահ

_____________________________________
(անունը, ազգանունը, պաշտոնը)

 

հանձնաժողովի անդամներ


_____________________________________
(անունը, ազգանունը, պաշտոնը)

_____________________________________
(անունը, ազգանունը, պաշտոնը)

_____________________________________
(անունը, ազգանունը, պաշտոնը)

հրավիրված մասնագետներ

_____________________________________
(անունը, ազգանունը, պաշտոնը)

____________________________________________________________

(անունը, ազգանունը, պաշտոնը)

 

կատարել է _____________________________________________________

(կազմակերպության, էներգատեղակայանքների անվանումները, որտեղ առաջացել և

 

____________________________________________________________

զարգացում է ստացել պատահարը)

 

տեղի ունեցած  __________________________________________________

(պատահարի դասակարգման հատկանիշը)

 

____________________________________________________________

 

պատահարի մասնագիտական քննությունը և կազմել սույն արձանագրությունը:

 

1. Պատահարի առաջացման օրն ու ժամը ___________________________________

 

2. Բնականոն ռեժիմի վերականգնման օրն ու ժամը _____________________________

 

3. Էներգիայի թերբացթողնման չափը  ______________________________________

 

4. Էներգիայի թերարտադրման չափը  ______________________________________

 

5. Տեղեկատվություն պատահարի հանգամանքների մասին _________________________

(աշխատանքի

 

_____________________________________________________________

նախապատահարային ռեժիմը, սարքավորումների կազմը, պատահարի ընթացքում անձնակազմի

 

______________________________________________________________

գործողությունները, պատահարի առաջացման, զարգացման և վերացման պատճառահետևանքային

 

______________________________________________________________

կապերի նկարագրությունը և դրանց ժամանակագրական տվյալները)


6. Հանձնաժողովի եզրակացությունը պատահարի պատճառների վերաբերյալ`

ա) անձնակազմի ոչ ճիշտ գործողությունները, շահագործման աշխատանքների թերությունները, որոնք նպաստել կամ պատահարի առաջացման նախադրյալներ են հանդիսացել,

բ) նախագծի, էներգատեղակայանքների սարքվածքի, սարքավորումների պատրաստման, հավաքակցման ու կարգաբերման աշխատանքների թերությունները, որոնք նպաստել են պատահարի առաջացմանը և զարգացմանը,

գ) պատահարի առաջացման տեխնիկական և կազմակերպչական պատճառները,

դ) տեխնիկական կանոնակարգերով, նորմերով, հրահանգներով և այլ իրավական ակտերով սահմանված տեխնիկական շահագործման և անվտանգության տեխնիկայի կանոնների պահանջների խախտումները:

7. Վնասված սարքավորումների և հանգույցների ցանկը

__________________

(սարքավորումների և (կամ)

  

_______________________________________________________________

հանգույցների տեսակը, պատրաստման տարեթիվը, շահագործման մեջ գտնվելու ժամկետը և տեխնիկական

_______________________________________________________________

շահագործման կանոնների պահանջների խախտման պատճառները)

 

8. Վնասված սարքավորումների վերականգնման օրն ու ժամը ______________

9. Էներգատեղակայանքներում համանման պատահարները կանխելու համար նախատեսած հիմնական միջոցառումները:

10. Արձանագրությանը կցվող անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը`

ա)

բ)

գ)

-

-
 

Հանձնաժողովի նախագահ

___________
(ստորագրությունը)

__________________
(անունը, ազգանունը)

 

Հանձնաժողովի անդամներ


___________
(ստորագրությունը)


__________________
(անունը, ազգանունը)

___________
(ստորագրությունը)

__________________
(անունը, ազգանունը)

___________
(ստորագրությունը)

__________________
(անունը, ազգանունը)