«Վավերացնում եմ» |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 հունվարի 2006 թվականի N 60-Ն
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 11-Ի N 171 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Գյուղատնտեսական տեխնիկայի շահագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի դրույթներին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել գյուղատնտեսական տեխնիկայի պետական հաշվառման կարգը՝ համաձայն հավելվածի։
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 11-ի «Ագրարային կանոնները հաստատելու մասին» N 171 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
ուժը կորցրած ճանաչել որոշմամբ հաստատված գյուղատնտեսական տեխնիկայի շահագործման կանոնների 1-ին, 2-րդ և 3-րդ բաժինները:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված |
Կ Ա Ր Գ
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետությունում շահագործվող գյուղատնտեսական տեխնիկայի (այսուհետ` գյուղատնտեսական տեխնիկա) պետական հաշվառման գործընթացը:
2. Սույն կարգի նպատակն է կանոնակարգել Հայաստանի Հանրապետությունում ֆիզիկական և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով պատկանող և շահագործվող գյուղատնտեսական տեխնիկայի պետական հաշվառումը։
II. ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ
3. Գյուղատնտեսական տեխնիկան պետական հաշվառման (այսուհետ` հաշվառում) է վերցվում գյուղատնտեսական տեխնիկայի պետական տեսչության կողմից:
4. Գյուղատնտեսական տեխնիկայի հաշվառման համար սեփականատերը գյուղատնտեսական տեխնիկայի պետական տեսչության համապատասխան տարածքային տեսուչին ներկայացնում է օրենքով սահմանված հետևյալ փաստաթղթերը`
ա) դիմում.
բ) գյուղատնտեսական տեխնիկայի սեփականության իրավունքը հավաստող փաստաթուղթ.
գ) ինքնաշեն գյուղատնտեսական տեխնիկայի հաշվառման դեպքում հիմնական հանգույցների (շարժիչի, ամրաշրջանակի) ձեռքբերման օրինականությունը հավաստող փաստաթղթեր:
Սույն կետի «բ» և «գ» ենթակետերում նշված փաստաթղթերն են՝ գյուղատնտեսական տեխնիկայի նկատմամբ իրավունքների ծագման, փոփոխման կամ դադարեցման վերաբերյալ սահմանված կարգով կնքված պայմանագրերը, հաշիվ-ապրանքագրերը, ապրանքային կամ դրամարկղային չեկերը, նոտարի կողմից տրված ակտերը և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված իրավունքը հաստատող այլ փաստաթղթեր.
դ) գյուղատնտեսական տեխնիկայի հաշվառման համար օրենքով նախատեսված պետական տուրքերի վճարման անդորրագրերը.
ե) ֆիզիկական անձը` անձը հաստատող փաստաթուղթ, իսկ իրավաբանական անձը` պետական գրանցման վկայական:
5. Գյուղատնտեսական տեխնիկայի պետական տեսուչը`
ա) (ենթակետն ուժը կորցրել է N 521-Ն)
բ) ստուգում է գյուղատնտեսական տեխնիկայի վերաբերյալ փաստաթղթերով ներկայացված և զննման արդյունքներով արձանագրված տեխնիկական տվյալների համապատասխանությունը.
գ) փաստաթղթերով ներկայացված և զննման արդյունքներով արձանագրված տեխնիկական տվյալների համապատասխանության դեպքում 3 աշխատանքային օրվա ընթացքում կատարում է հաշվառում, սեփականատիրոջը տալիս է պետական համարանիշ, ստորագրված և կնքված տեխնիկական վկայագիր.
դ) տեխնիկայի հաշվառման պահանջներին անհամապատասխանության դեպքում 3-օրյա ժամկետում սեփականատիրոջը գրավոր տեղեկացնում է մերժման մասին` նշելով դիմումում նշված տվյալներում և ներկայացված փաստաթղթերում հաշվառման ներկայացված տեխնիկայի զննման գործընթացում հայտնաբերված թերությունները.
ե) սեփականատիրոջ, գյուղատնտեսական տեխնիկայի, ինչպես նաև հատկացված տեխնիկական վկայագրի և պետական համարանիշի տվյալները գրառում է հաշվառման գրքում` համաձայն ձևի:
(5-րդ կետը փոփ. 28.04.11 N 521-Ն)
6. Գյուղատնտեսական տեխնիկայի պետական հաշվառման մերժման դեպքում սեփականատերն իրավունք ունի բողոքարկելու պետական տեսուչի գործողությունը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
7. Գյուղատնտեսական տեխնիկան հաշվառումից հանվում է օրենքով սահմանված դեպքերում։
8. Սեփականատերը գյուղատնտեսական տեխնիկան հաշվառումից հանելու համար տեսուչին ներկայացնում է`
ա) սահմանված ձևի դիմում.
բ) հաշվառումից հանելու համար սահմանված պետական տուրքի մուծման անդորրագիր.
գ) տեխնիկական վկայագիր և պետական համարանիշ:
9. Սեփականատերը գյուղատնտեսական տեխնիկայի տեխնիկական վկայագրի կամ պետական համարանիշի կորստի դեպքում նորը (կրկնօրինակը) տրամադրելու համար տեսուչին ներկայացնում է՝
ա) դիմում.
բ) տեխնիկական վկայագրի կամ պետական համարանիշի կորստի վերաբերյալ հայտարարություն` հազար և ավելի տպաքանակ ունեցող մամուլում.
գ) տեխնիկական վկայագրի կամ պետական համարանիշի կրկնօրինակը հատկացնելու համար սահմանված պետական տուրքի մուծման անդորրագիր:
10. Տեսուչը տեխնիկան հաշվառելու և հաշվառումից հանելու մասին տեխնիկական վկայագրի համապատասխան բաժնում կատարում է գրառում, որը ստորագրում և կնքում է տեսչության կնիքով։
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Ձև ՀԱՇՎԱՌՄԱՆ ԳԻՐՔ
|
NN |
Գյուղատնտեսական տեխնիկայի անվանումը |
Գյուղատնտեսական տեխնիկայի տվյալները |
Սեփականատիրոջ տվյալները | ||||
մակնիշը |
թողարկման տարեթիվը |
գործարանային համարը |
շարժիչի համարը |
անունը, ազգանունը, իրավաբանական անձի անվանումը |
ֆիզիկական անձի բնակության վայրը, իրավաբանական անձի գտնվելու վայրը | ||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Տրվել է տեխնիկական վկայագիր |
Տրվել է պետական համարանիշ |
Ծանոթագրություն | ||
սերիան և համարը |
ստացողի ստորագրությունը |
սերիան և համարը |
ստացողի ստորագրությունը | |
9 |
10 |
11 |
12 |
13 |
|
|
|
|
|
|
|
|
|
|