Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 14-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (02.02.2011-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2011.04.01/7(390) Հատուկ բաժին
Принят
Կենտրոնական բանկի խորհուրդ
Дата принятия
01.02.2011
Подписан
Կենտրոնական բանկի նախագահ
Дата подписания
03.02.2011
Дата вступления в силу
02.02.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

1 փետրվարի 2011 թ.

թիվ 14-Ա

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ՍԻՄԱՈ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԱՌՈՒՎԱՃԱՌՔԻ ԼԻՑԵՆԶԻԱ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ժզ» ենթակետը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի մայիսի 15-ի թիվ 138-Ն որոշմամբ հաստատված «Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 10-ի 7-րդ կետը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2011 թվականի հունվարի 26-ի թիվ 4 արձանագրություն) և քննարկելով «ՍԻՄԱՈ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2011 թվականի հունվարի 10-ի և 18-ի հայտերը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. «ՍԻՄԱՈ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրել արտարժույթի առուվաճառքի լիցենզիա՝ ք. Երևան, Փափազյան 21 շենքի թիվ 92 ոչ բնակելի տարածք հասցեում գործունեություն իրականացնելու համար։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրը։

 

ՀՀ կենտրոնական

բանկի նախագահ

Ա. Ջավադյան


2011 թ. փետրվարի 3

ք. Երևան