ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 մարտի 2011 թվականի N 182-Ա
«ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
«Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու նպատակով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 8-ի N 541-Ն որոշման 1-ին կետին համապատասխան`
Հաստատել «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2011 թ. մարտի 12 |
Հավելված ՀՀ վարչապետի 2011 թ. մարտի 12-ի N 182-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
«ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ
NN |
Իրավական ակտի տեսակն ու վերնագիրը |
Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու համար պատասխանատու պետական կառավարման մարմինը |
Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու |
Իրավական ակտի ընդունման առնչությամբ իրականացվող միջոցառումների ֆինանսավորման աղբյուրը |
1. |
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 13-ի «Դիվանագիտական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար արտաքին ու ներքին մրցույթ անցկացնելու և դիվանագետների փորձաշրջան անցնելու կարգը, դիվանագիտական ծառայության պաշտոնում նշանակվելու համար անհրաժեշտ մասնագիտությունների ցանկը, ծառայողական պարտականությունների և լիազորությունների իրականացմանը խոչընդոտող հիվանդությունների ցանկը հաստատելու մասին» N 121-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը |
ՀՀ արտաքին գործերի նախարարություն |
2011 թ. |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
2. |
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի նոյեմբերի 11-ի «Դիվանագետներին կադրերի ռեզերվում գրանցելու և ռեզերվից հանելու կարգը հաստատելու մասին» N 1638-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը |
ՀՀ արտաքին գործերի նախարարություն |
2011 թ. |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
3. |
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի նոյեմբերի 11-ի «Դիվանագիտական ծառայության պաշտոն զբաղեցնելու մասին նվազագույն դիվանագիտական աստիճանները հաստատելու մասին» N 1639-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը |
ՀՀ արտաքին գործերի նախարարություն |
2011 թ. |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
4. |
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի նոյեմբերի 25-ի «Դիվանագետի ատեստավորումն անցկացնելու կարգը հաստատելու մասին» N 1661-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը |
ՀՀ արտաքին գործերի նախարարություն |
2011 թ. |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
5. |
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի նոյեմբերի 25-ի «Դիվանագետների ռոտացիա իրականացնելու կարգը և դիվանագիտական ծառայության հավասարազոր պաշտոնների ցանկը հաստատելու մասին» N 1644-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը |
ՀՀ արտաքին գործերի նախարարություն |
2011 թ. |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
6. |
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 17-ի «Դիվանագետի գործուղման կարգը հաստատելու մասին» N 172-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը |
ՀՀ արտաքին գործերի նախարարություն |
2011 թ. |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
7. |
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 17-ի «Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունից Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության մարմիններ և Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության հանրապետական մարմիններից ՀՀ արտաքին գործերի նախարարություն գործուղման դեպքում դիվանագիտական ծառայության և քաղաքացիական ծառայության հավասարազոր պաշտոնների ցանկը հաստատելու մասին» N 177-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը |
ՀՀ արտաքին գործերի նախարարություն |
2011 թ. |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
8. |
«Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը (Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության առևտրական ներկայացուցիչների (կցորդների) և առևտրական ներկայացուցչությունների կանոնադրությունը հաստատելու մասին» N 1935-Ն, 2005 թվականի փետրվարի 17-ի «Առևտրի համաշխարհային կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչի կանոնադրությունը հաստատելու մասին» N 173-Ն, 2005 թվականի սեպտեմբերի 22-ի «Հայաստանի Հանրապետության առևտրական ներկայացուցիչների, մաքսային կցորդի և առևտրի համաշխարհային կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչի պահպանման ծախսերի ֆինանսավորման կարգը հաստատելու մասին» N 1587-Ն և 2009 թվականի դեկտեմբերի 17-ի «Եվրոպական միությունում և Համաշխարհային մաքսային կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մաքսային կցորդի կանոնադրությունը հաստատելու մասին» N 1491-Ն որոշումներ) |
ՀՀ արտաքին գործերի նախարարություն |
2011 թ. |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
9. |
«Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության և նրան ենթակա պետական կառավարման այլ մարմինների գործունեության կազմակերպման կարգը սահմանելու մասին» N ՆՀ-174-Ն հրամանագրում լրացում կատարելու մասին» ՀՀ Նախագահի հրամանագրի նախագիծ |
ՀՀ արտաքին գործերի նախարարություն |
2011 թ. |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
10. |
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի ապրիլի 2-ի «Դիվանագիտական աստիճանի համար հավելավճարի չափերը և այն տրամադրելու կարգը հաստատելու մասին» N 335-Ն և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 13-ի «Դիվանագիտական աստիճանի համար հավելավճար սահմանելու մասին» N 124 որոշումներում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը |
ՀՀ արտաքին գործերի նախարարություն |
2011 թ. |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
11. |
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մայիսի 20-ի «Դիվանագետի էթիկայի կանոնները հաստատելու մասին» N 590 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը |
ՀՀ արտաքին գործերի նախարարություն |
2011 թ. |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
12. |
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 1-ի «ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, ՀՀ արտաքին գործերի նախարարության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1245-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը |
ՀՀ արտաքին գործերի նախարարություն |
2011 թ. |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
13. |
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի փետրվարի 27-ի «Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության պաշտոնների անվանացանկը հաստատելու մասին» N 198-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը |
ՀՀ արտաքին գործերի նախարարություն |
2011 թ. |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
14. |
«Բոլոր օտարերկրյա պետություններում ՀՀ դեսպանությունների, հյուպատոսական հիմնարկների և միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցչությունների կանոնադրությունները հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը |
ՀՀ արտաքին գործերի նախարարություն |
2011 թ. հուլիսի 1-ին տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
(Ցանկը փոփ. 13.06.11 N 538-Ա)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |