«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
29 հունիսի 2011 թ.
Պետական գրանցման թիվ 05011299
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
2 մայիսի 2011 թ. |
թիվ 118-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 15-Ի ԹԻՎ 15-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նոր ուժի մեջ մտած «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսվել են Կենտրոնական բանկում գրանցման ենթակա նոր ղեկավարներ և նպատակ ունենալով ֆինանսական համակարգի` Կենտրոնական բանկի կողմից գրանցման ենթակա բոլոր ղեկավարների համար սահմանված ստանդարտ միջնորդագրի ձևում ներառել նաև այս նոր ղեկավարներին, ինչպես նաև հաշվի առնելով ներկայումս գրանցման ենթակա ներդրումային ծառայություններ մատուցող ֆիզիկական անձանց` ներկա փուլում գրանցման աննպատակահարմարութունը, հիմք ընդունելով «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասը, 50-րդ հոդվածի 2-րդ մասը, 104-րդ հոդվածի 1-ին մասը, 114-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետը, 179-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերը, 184-րդ հոդվածի 1-ին մասը, 221-րդ հոդվածի 4-րդ մասը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասով և 70-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի հունվարի 15-ի «Ներդրումային ծառայություններ մատուցող անձանց, օպերատորի, Կենտրոնական դեպոզիտարիայի ղեկավարների ու ներդրումային ծառայություններ մատուցող ֆիզիկական անձանց որակավորումը, նրանց մասնագիտական համապատասխանության չափանիշներն ու մասնագիտական որակավորման ստուգման թեմաների ցանկը» թիվ 15-ն որոշման (այսուհետ` Որոշում) նախաբանում «50-րդ հոդվածի 2-րդ մասը, 114-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետը և 179-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը» բառերը փոխարինել «36-րդ հոդվածի 1-ին մասը, 50-րդ հոդվածի 2-րդ մասը, 104-րդ հոդվածի 1-ին մասը, 114-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետը, 179-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետը, 184-րդ հոդվածի 1-ին մասը և 221-րդ հոդվածի 4-րդ մասը» բառերով:
2. Որոշման 3-րդ կետը «բաժինը» բառից հետո լրացնել «, 147.1-րդ կետը» բառերով:
3. Որոշմամբ հաստատված «Ներդրումային ծառայություններ մատուցող անձանց, օպերատորի, Կենտրոնական դեպոզիտարիայի ղեկավարների ու ներդրումային ծառայություններ մատուցող ֆիզիկական անձանց որակավորումը, նրանց մասնագիտական համապատասխանության չափանիշներն ու մասնագիտական որակավորման ստուգման թեմաների ցանկը» Կանոնակարգ 4/05-ում (այսուհետ` կանոնակարգ 4/05) կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները.
1) Կանոնակարգ 4/05-ի 1-ին գլխի վերնագրում «ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՐԿԱ» բառերը փոխարինել «ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ» բառերով:
2) Կանոնակարգ 4/05-ի 3-րդ կետը «ներդրումային ծառայություններ մատուցող անձի» բառերից հետո լրացնել «, օպերատորի կամ Կենտրոնական դեպոզիտարիայի» բառերով:
3) Կանոնակարգ 4/05-ի 3.1-րդ կետից հանել «նաև» բառը:
4) Կանոնակարգ 4/05-ի 4-րդ կետում
ա. 1-ին պարբերությունից հանել «(այսուհետ` որակավորվող անձ)» բառերը:
բ. 5-րդ ենթակետում «գործադիր մարմնի ղեկավարը և անդամները, գործադիր տնօրենի տեղակալը» բառերը փոխարինել «գործադիր մարմնի անդամը (այդ թվում` գործադիր մարմնի ղեկավարը և գործադիր տնօրենի տեղակալը)» բառերով:
գ. 6-րդ ենթակետում «, գործադիր տնօրենի տեղակալը,» բառերը փոխարինել «(այդ թվում` գործադիր տնօրենի տեղակալը)» բառերով:
5) Կանոնակարգ 4/05-ի 5-րդ կետում.
ա. 1-ին պարբերությունում «անձինք չեն հանձնում սույն կանոնակարգով սահմանված որակավորման քննություն» բառերը փոխարինել «անձանց վրա չի տարածվում սույն կանոնակարգով սահմանված որակավորում ունենալու պահանջը» բառերով,
բ. 1-ին ենթակետում «ծառայություններ մատուցող անձի» բառերը փոխարինել «ընկերության (մասնաճյուղի), օտարերկրյա ներդրումային ընկերության մասնաճյուղի» բառերով,
գ. 2-րդ ենթակետը «ներդրումային ընկերության» բառերից հետո լրացնել «, օտարերկրյա ներդրումային ընկերության» բառերով:
6) Կանոնակարգ 4/05-ի 6-րդ կետում «ղեկավար կամ ներդրումային ծառայություններ մատուցողի կամ նման ծառայություններ մատուցելու առաջարկությամբ հանդես եկողի» բառերը փոխարինել «(բացառությամբ սույն կանոնակարգի 4-րդ կետի 3-րդ ենթակետում նշված անձանց) ղեկավարի» բառերով:
7) Ուժը կորցրած ճանաչել կանոնակարգ 4/05-ի 7-րդ և 16-րդ կետերը:
8) Ուժը կորցրած ճանաչել կանոնակարգ 4/05-ի 8-րդ կետի 5-րդ ենթակետը, 8-րդ կետի 4-րդ ենթակետից հանել «և մասնագիտական համապատասխանության» բառերը, իսկ 2-րդ ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ.
«2) «որակավորվող անձ»` սույն կանոնակարգի 4-րդ կետով սահմանված որևէ պաշտոնի համար որակավորում ստացած անձ:»:
9) Կանոնակարգ 4/05-ի 2-րդ բաժնի վերնագրից հանել «ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ ԵՎ» բառերը:
10) Կանոնակարգ 4/05-ի 10-րդ կետից հանել «և մասնագիտական համապատասխանության» բառերը:
11) Կանոնակարգ 4/05-ի 11-րդ կետում
ա. «և մասնագիտական համապատասխանության ստուգման» բառերը փոխարինել «ստուգում անցնելու» բառերով, իսկ «որպես ղեկավար» բառերը հանել,
բ. 5-րդ ենթակետում «գործադիր մարմնի ղեկավարը և անդամները, գործադիր տնօրենի տեղակալը» բառերը փոխարինել «գործադիր մարմնի անդամները (այդ թվում` գործադիր մարմնի ղեկավարը և գործադիր տնօրենի տեղակալը)» բառերով,
գ. 6-րդ ենթակետում «, գործադիր տնօրենի տեղակալը» բառերը փոխարինել «(այդ թվում` գործադիր տնօրենի տեղակալը)» բառերով:
12) Կանոնակարգ 4/05-ի 12-րդ կետի
ա. 1-ին պարբերությունից հանել «բանավոր» բառը և «անցնում են» բառերից հետո լրացնել «ստորև նշված պաշտոններում աշխատելու համար դիմող թեկնածուները» բառերով,
բ. 5-րդ ենթակետը «անդամը» բառից հետո լրացնել «(այդ թվում` գործադիր մարմնի ղեկավարը և գործադիր տնօրենի տեղակալը)» բառերով:
13) Կանոնակարգ 4/05-ի 15-րդ կետի
ա.1-ին պարբերությունը «Քննությանը» բառից հետո լրացնել «կամ հարցազրույցին» բառերով,
բ. 2-րդ ենթակետի «գ» պարբերությունը շարադրել նոր խմբագրությամբ.
«գ. ցանկության դեպքում քննությանը մասնակցելու ամիս, օր, ժամ` ըստ հրապարակված ցանկի (սույն ենթակետով նախատեսված տեղեկատվությունը չի լրացվում հարցազրույցի համար հերթագրվելիս), »:
14) Կանոնակարգ 4/05-ի 15.1-րդ կետի 1-ին պարբերությունը շարադրել նոր խմբագրությամբ.
«15.1 Թեկնածուները քննությանը կամ հարցազրույցին մասնակցում են` քննության կամ հարցազրույցի օրը ներկայացնելով հետևյալ փաստաթղթերը.» :
15) Կանոնակարգ 4/05-ի 16.1-րդ կետում «համապատասխան փաստաթղթերը ներկայացնելու» բառերը փոխարինել «հերթագրվելու» բառով:
16) Կանոնակարգ 4/05-ի 6-րդ գլխից հանել «ԳՐԱՎՈՐ (ԹԵՍԹԱՅԻՆ)» բառերը:
17) Կանոնակարգ 4/05-ի 23-րդ կետում
ա. «քննություն հանձնող թեկնածուների (ելնելով նրանց ներկայացվող մասնագիտական համապատասխանության չափանիշներից) հետևյալ խմբերի» բառերը փոխարինել «որակավորման հետևյալ տեսակների`» բառերով:
բ. աղյուսակի 1-ին տողում «Որակավորվող անձ» բառերը փոխարինել «ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՏԵՍԱԿ» բառերով;
18) Կանոնակարգ 4/05-ի 27-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:
19) Կանոնակարգ 4/05-ի 28-րդ կետից հանել «ղեկավարների» բառը:
20) Կանոնակարգ 4/05-ի 30-րդ կետի առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Քննության համար առանձնացված սենյակում թեկնածուն նստեցվում է համապատասխան համակարգչի մոտ` ըստ ցուցակի:»:
21) Կանոնակարգ 4/05-ի 35-րդ կետում «, ինչպես նաև» բառերը փոխարինել «կամ» բառով:
22) Կանոնակարգ 4/05-ի 8-րդ գլխից հանել «ԲԱՆԱՎՈՐ» բառը:
23) Կանոնակարգ 4/05-ի 39.1-րդ և 39.2-րդ կետերը շարադրել նոր խմբագրությամբ.
«39.1. Հարցազրույցի արդյունքներով Կենտրոնական բանկի խորհուրդն ընդունում է որոշում` սույն կանոնակարգի 39-րդ կետում նշված թեմաների շրջանակներում սույն կանոնակարգի 12-րդ կետում նշված թեկնածուների գիտելիքների համապատասխանության կամ անհամապատասխանության վերաբերյալ:
39.2. Սույն կանոնակարգի 39-րդ կետում նշված թեմաների շրջանակներում սույն կանոնակարգի 12-րդ կետում նշված թեկնածուների գիտելիքների համապատասխանության վերաբերյալ Կենտրոնական բանկի խորհրդի որոշման ընդունման դեպքում սույն կանոնակարգի 12-րդ կետում նշված անձինք համարվում են համապատասխան տեսակի որակավորում ստացած:»:
24) Կանոնակարգ 4/05-ի 9-րդ գլխից հանել «ԳՐԱՎՈՐ» բառը:
25) Կանոնակարգ 4/05-ի 41.1-րդ և 47-րդ կետերում «որակավորված» բառը փոխարինել «որակավորվող» բառով:
26) Կանոնակարգ 4/05-ի 43-րդ կետում «ժամկետով» բառից հետո լրացնել «, բացառությամբ սույն կանոնակարգի 43.1-րդ կետով նախատեսված դեպքերի», իսկ 1-ին ենթակետն ուժը կորցրած ճանաչել:
27) Կանոնակարգ 4/05-ը լրացնել 43.1-րդ կետով` հետևյալ բովանդակությամբ.
«43.1. Ներդրումային ընկերության, օտարերկրյա ներդրումային ընկերության մասնաճյուղի, օպերատորի և Կենտրոնական դեպոզիտարիայի տնօրենների (դիտորդ) խորհրդի նախագահի և անդամների որակավորումը տրվում է մինչև նրանց պաշտոնավարման ժամկետի ավարտը` սույն կանոնակարգի 39.2 կետով սահմանված կարգով: Որակավորում ստացած տնօրենների (դիտորդ) խորհրդի նախագահը և խորհրդի անդամներն իրենց գործունեության հետագա տարիների ընթացքում Կենտրոնական բանկի նախագահի որոշմամբ կարող են հրավիրվել լրացուցիչ հարցազրույցի` Կենտրոնական բանկի խորհրդի նիստում որակավորման նպատակով: Ընդ որում, լրացուցիչ հարցազրույցը կարող է իրականացվել ոչ հաճախ, քան երեք տարին մեկ անգամ, որի մասին ներդրումային ընկերությունը, օտարերկրյա ներդրումային ընկերության մասնաճյուղը, օպերատորը կամ Կենտրոնական դեպոզիտարիան տեղեկացվում է առնվազն 30 օր առաջ: Լրացուցիչ հարցազրույցի արդյունքներով Կենտրոնական բանկի խորհուրդն ընդունում է որոշում` սույն կանոնակարգի 39-րդ կետում ներդրումային ընկերության, օտարերկրյա ներդրումային ընկերության մասնաճյուղի, օպերատորի և Կենտրոնական դեպոզիտարիայի տնօրենների (դիտորդ) խորհրդի նախագահի կամ խորհրդի անդամի համար սահմանված թեմաների շրջանակներում սույն կետով նշված անձանց գիտելիքների համապատասխանության կամ անհամապատասխանության վերաբերյալ: Տնօրենների (դիտորդ) խորհրդի նախագահի կամ խորհրդի անդամի գիտելիքների համապատասխանության վերաբերյալ Կենտրոնական բանկի խորհրդի որոշման ընդունման դեպքում այդ անձանց որակավորումը համարվում է երկարաձգված: Հակառակ դեպքում տնօրենների (դիտորդ) խորհրդի նախագահը կամ խորհրդի անդամը համարվում է որակավորում չունեցող:»:
28) Կանոնակարգ 4/05-ի 49.1-րդ կետից հետո լրացնել II.1-րդ բաժին` հետևյալ վերնագրով. «ԲԱԺԻՆ II.1. ԳՐԱՆՑՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ»:
29) Կանոնակարգ 4/05-ի 50-րդ կետում «որակավորվող անձանց» բառերից առաջ լրացնել «գրանցված» բառով, իսկ «բ» պարբերությունը շարադրել նոր խմբագրությամբ.
«բ. իրավասու մարմնի որոշումը որակավորվող անձի նշանակման կամ գրանցված որակավորվող անձանց կազմում փոփոխություն կատարելու մասին»:
30) Կանոնակարգ 4/05-ի 50.1-րդ կետից հանել «թեկնածուի» բառը:
31) Կանոնակարգ 4/05-ի 50.2-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.
«50.2 Եթե ներդրումային ծառայություններ մատուցող անձը, Կենտրոնական դեպոզիտարիան կամ օպերատորը դիմում է Կենտրոնական բանկ որակավորվող անձին գրանցելու համար, որը նախկինում գրանցվել է Կենտրոնական բանկում որպես ղեկավար, ապա տվյալ անձը հրավիրվում է հանձնաժողովի նիստին միայն, եթե Կենտրոնական բանկը համարում է անհրաժեշտ:»:
32) Կանոնակարգ 4/05-ի 51-րդ կետից հանել «թեկնածուի» բառը և «սույն կանոնակարգի գլուխ 13-ով սահմանված» բառերը փոխարինել «սույն բաժնով սահմանված գրանցման և» բառերով:
33) Կանոնակարգ 4/05-ի 51.1-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.
«51.1. Սույն կանոնակարգի 12-րդ կետում նշված անձանց գրանցման ժամանակ հիմք է ընդունվում սույն կանոնակարգի 39.2-րդ կետում նշված` Կենտրոնական բանկի խորհրդի որոշումը:»:
34) Կանոնակարգ 4/05-ի 53-րդ կետի 2-րդ ենթակետում «անձի թեկնածուն» բառերը փոխարինել «անձը» բառով:
35) Կանոնակարգ 4/05-ի 54-րդ կետում
ա. «Որակավորվող անձի թեկնածուն» բառերը փոխարինել «Որակավորվող անձը ստորև նշված որևէ պաշտոնում աշխատելու նպատակով գրանցվելու համար» բառերով,
բ. աղյուսակի 1-ին տողում «Որակավորվող անձի թեկնածու» բառերը փոխարինել «Պաշտոն» բառով, իսկ աղյուսակի 2-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:
36) Կանոնակարգ 4/05-ի 54.1-րդ կետում «ղեկավարի թեկնածուն» բառերը փոխարինել «որակավորվող անձը» բառերով և հանել «Լիցենզավորման» բառը:
37) Կանոնակարգ 4/05-ի 14-րդ գլխի վերնագիրը «ՈՐԱԿԱՎՈՐՎՈՂ ԱՆՁԻՆ» բառերից առաջ լրացնել «ԳՐԱՆՑՎԱԾ» բառով:
38) Կանոնակարգ 4/05-ի 57-րդ կետը «որակավորվող անձը» բառերից առաջ լրացնել «գրանցված» բառով:
39) Կանոնակարգ 4/05-ի 58-րդ կետը «որակավորվող անձին» բառերից առաջ լրացնել «գրանցված» բառով:
40) Կանոնակարգ 4/05-ի 59-րդ կետը «Կենտրոնական դեպոզիտարիայի» բառերից հետո լրացնել «` սույն կանոնակարգի համաձայն գրանցման ենթակա» բառերով:
41) Կանոնակարգ 4/05-ի 60-րդ կետը «ղեկավարի» բառից հետո լրացնել «(գործադիր տնօրենի)» բառերով:
42) Կանոնակարգ 4/05-ի 63-րդ կետից հանել վերջին նախադասությունը:
43) Կանոնակարգ 4/05-ի 64-րդ կետում «նախագահի և անդամների թեկնածուներն» բառերը փոխարինել «նախագահն ու անդամներն» բառերով:
44) Կանոնակարգ 4/05-ի 3-րդ բաժնի վերնագրից հանել «ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ» բառը:
45) Կանոնակարգ 4/05-ի 16-րդ գլխի վերնագրում «ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ» բառը փոխարինել «ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ» բառով:
46) Կանոնակարգ 4/05-ի 65-րդ կետում
ա. «որակավորվող անձինք» բառերը փոխարինել «թեկնածուները» բառով,
բ. աղյուսակի «Գործնական խնդիրներ» տողը շարադրել նոր խմբագրությամբ.
IV. Գործնական խնդիրներ |
- |
V |
- |
V |
V |
V |
V |
V |
V |
- |
- |
V |
V |
- |
V |
V |
գ. աղյուսակը լրացնել նոր տողերով` հետևյալ բովանդակությամբ.
VI. «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենք և ներդրումային ֆոնդերի գործունեությունը կարգավորող այլ իրավական ակտեր |
|||||||||||||||||
«Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները |
V |
V |
V |
V |
V |
V |
V |
V |
V |
V |
V |
V |
V |
V |
V |
V |
47) Կանոնակարգ 4/05-ի հավելված 2-ը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն Հավելվածի:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ 2011 թ. մայիսի 6
Ա. Ջավադյան
ք. Երևան
Հավելված | |
|
Հավելված 2
«Ներդրումային ծառայություններ մատուցող անձանց, օպերատորի, Կենտրոնական դեպոզիտարիայի ղեկավարների ու ներդրումային ծառայություններ մատուցող ֆիզիկական անձանց որակավորումը, նրանց մասնագիտական համապատասխանության չափանիշներն ու մասնագիտական որակավորման ստուգման թեմաների ցանկը» Կանոնակարգ 4/05-ը Հավելվածի
Միջնորդագիր
Ղեկավարների (որակավորվող անձի) վերաբերյալ տեղեկություններ
Խնդրում ենք սույն միջնորդագրում նշված անձին գրանցել որպես ղեկավար և կից ներկայացնում ենք նրա վերաբերյալ տեղեկությունները:
| ||||||||||||||||||||||||||||||||
□ Այս վանդակում նշում է կատարվում, եթե միջնորդագրում ներկայացվում են միայն փոփոխությունները | ||||||||||||||||||||||||||||||||
1. Ֆինանսական կազմակերպության վերաբերյալ տվյալները (այստեղ նշվում են այն կազմակերպության տվյալները, որի ղեկավար դուք պետք է հանդիսանաք: Ընդ որում` սույն միջնորդագրում «ղեկավար» հասկացությունը ներառում է նաև ֆոնդի կառավարչի անունից կամ կազմում ֆոնդի կառավարման գործունեություն իրականացնող ֆիզիկական անձանց, ֆոնդի պահառուի աշխատակցի և ապահովագրական բրոքերների պատասխանատու անձանց:) | ||||||||||||||||||||||||||||||||
1.1 Ֆինանսական կազմակերպության անվանումը և կոդը (առկայության դեպքում) | ||||||||||||||||||||||||||||||||
1.2. Ֆինանսական կազմակերպության տեսակ o բանկ o օտարերկրյա բանկի մասնաճյուղ o վարկային կազմակերպություն o ապահովագրկան ընկերություն o օտարերկրյա ապահովագրական ընկերության մասնաճյուղ o ապահովագրական բրոքեր o ներդրումային ընկերություն o օտարերկրյա ներդրումային ընկերության մասնաճյուղ o կարգավորվող շուկայի օպերատոր o Կենտրոնական դեպոզիտարիա o ֆոնդի կառավարիչ o օտարերկրյա ֆոնդի կառավարչի մասնաճյուղ | ||||||||||||||||||||||||||||||||
2. Անձնական տվյալներ | ||||||||||||||||||||||||||||||||
2.1 Անուն, ազգանուն, հայրանուն | ||||||||||||||||||||||||||||||||
2.2 Սեռ` o արական o իգական | ||||||||||||||||||||||||||||||||
2.3 Ծննդյան ամսաթիվ (օր/ամիս/տարի) | ||||||||||||||||||||||||||||||||
2.4 Ծննդավայր | ||||||||||||||||||||||||||||||||
2.5 Քաղաքացիություն | ||||||||||||||||||||||||||||||||
2.6 Անձնագրի համար և սերիա, ում կողմից և երբ է տրված, մինչև երբ է վավեր (առկայության դեպքում լրացվում է նաև հին անձնագրի համարը և սերիան) | ||||||||||||||||||||||||||||||||
2.7 Սոցիալական քարտի համարը (սոցիալական քարտ չունենալու մասին տեղեկանքի համարը) | ||||||||||||||||||||||||||||||||
2.8 Բնակության վայրը (մշտական և տվյալ պահին) | ||||||||||||||||||||||||||||||||
2.9 Հեռախոսահամար | ||||||||||||||||||||||||||||||||
2.10 Էլեկտրոնային փոստի հասցե | ||||||||||||||||||||||||||||||||
2.11 Նշեք նախկինում Ձեր ունեցած մյուս բոլոր անունները, դրանք կրելու ժամանակաշրջանը, Անուն, ազգանուն, հայրանուն Կրելու ժամանակաշրջան (օր/ամիս/տարի) | ||||||||||||||||||||||||||||||||
3. Ղեկավար պաշտոն | ||||||||||||||||||||||||||||||||
3.1 Ղեկավար պաշտոն, որը Դուք պետք է զբաղեցնեք 1.1 կետում նշված կազմակերպությունում o տնօրենների (դիտորդ) խորհրդի նախագահ (խորհրդի նախագահ) o տնօրենների (դիտորդ) խորհրդի անդամ (խորհրդի անդամ), o գործադիր տնօրեն (վարչության նախագահ, տնօրինության ղեկավար, գործադիր մարմնի ղեկավար) o գործադիր տնօրենի (վարչության նախագահի) տեղակալ o տնօրինության (վարչության, գործադիր մարմնի) անդամ o գլխավոր հաշվապահ o գլխավոր հաշվապահի տեղակալ o ներքին աուդիտի ղեկավար o ներքին աուդիտի անդամ o բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից ներդրումային ծառայությունների մատուցման համար պատասխանատու ստորաբաժանման ղեկավար o վերստուգիչ (վերստուգող) հանձնաժողովի նախագահ (ղեկավար) o վերստուգիչ (վերստուգող) հանձնաժողովի նախագահի (ղեկավարի) տեղակալ o վերստուգիչ ( վերստուգող ) հանձնաժողովի անդամ o մասնաճյուղի կառավարիչ (տնօրեն) o մասնաճյուղի գործադիր տնօրեն o մասնաճյուղի գործադիր տնօրենի տեղակալ o մասնաճյուղի գլխավոր հաշվապահ o օպերատորի կարգապահական հանձնաժողովի նախագահ o օպերատորի վերահսկող ծառայության ղեկավար o օպերատորի վերահսկող ծառայության անդամ o ապահովագրական բրոքերի գործառնություններ իրականացնող ֆիզիկական անձ o պատասխանատու ակտուար o ֆոնդի կառավարչի անունից կամ կազմում ֆոնդի կառավարման գործունեություն իրականացնող ֆիզիկական անձ o ֆոնդի պահառուի ղեկավար o ֆոնդի պահառուի աշխատակից | ||||||||||||||||||||||||||||||||
3.2 Արդյո՞ ք նշանակված եք այդ պաշտում որպես ժամանակավոր պաշտոնակատար o Ոչ, o Այո, նշել նշանակման ամսաթիվը (օր/ամիս/տարի) | ||||||||||||||||||||||||||||||||
3.3 Մանրամասնորեն նկարագրեք Ձեր իրավասություններն ու պատասխանատվության ոլորտները որպես ղեկավար. | ||||||||||||||||||||||||||||||||
4. Կրթություն, որակավորում, աշխատանքային գործունեություն | ||||||||||||||||||||||||||||||||
4.1
| ||||||||||||||||||||||||||||||||
4.2 Ի՞նչ լեզուների եք տիրապետում o հայերեն o անգլերեն o ռուսերեն o այլ (նշել լեզուն) | ||||||||||||||||||||||||||||||||
4.3 Նշել վերջին 10 տարվա ընթացքում աշխատանքային գործունեության վերաբերյալ հետևյալ տվյալները.
Նշել միջանկյալ չաշխատած ժամանակահատվածներում ինչո՞վ եք զբաղվել
| ||||||||||||||||||||||||||||||||
4.4 Նշեք ֆինանսական համակարգում աշխատող կամ աշխատած և Ձեզ անձամբ ճանաչող անձանց վերաբերյալ տվյալներ (ներկայացման պահի դրությամբ), որոնք անհրաժեշտության դեպքում կարող են տրամադրել երաշխավորություն Ձեր անձի վերաբերյալ (եթե այդպիսիք կան)
| ||||||||||||||||||||||||||||||||
5. Ղեկավարների վերաբերյալ տեղեկություններ | ||||||||||||||||||||||||||||||||
5.1 Արդյո՞ք Դուք օրենքով սահմանված կարգով ճանաչվել եք անգործունակ կամ սահմանափակ գործունակ o Ոչ, o Այո, ներկայացնել մանրամասներ | ||||||||||||||||||||||||||||||||
5.2 Արդյո՞ք Դուք ունեցել եք դատվածություն դիտավորությամբ կատարված հանցագործությունների համար o Ոչ, o Այո, (ներկայացնել մանրամասներ, այդ թվում դատվածությունը օրենքով սահմանված կարգով հանված կամ մարված լինելու վերաբերյալ) | ||||||||||||||||||||||||||||||||
5.3 Արդյո՞ք դատարանի կողմից Դուք զրկված եք ֆինանսական, ապահովագրական, բանկային, հարկային, մաքսային, առևտրային, տնտեսական, իրավական ոլորտներում պաշտոններ վարելու իրավունքից o Ոչ, o Այո, ներկայացնել մանրամասներ | ||||||||||||||||||||||||||||||||
5.4 Արդյո՞ք Դուք ճանաչվել եք սնանկ կամ ունեք չմարված (չներված) պարտավորություններ o Ոչ, o Այո, ներկայացնել մանրամասներ | ||||||||||||||||||||||||||||||||
5.5 Արդյո՞ք Դուք ՀՀ կամ այլ պետությունների իրավապահ մարմինների կողմից քրեական գործով ներգրավված եք որպես կասկածյալ, մեղադրյալ կամ ամբաստանյալ o Ոչ, o Այո, ներկայացնել մանրամասներ | ||||||||||||||||||||||||||||||||
5.6 Արդյո՞ք Դուք ՀՀ քրեական օրենսգրքով կամ այլ պետությունների քրեական օրենսդրությամբ նախատեսված հանցագործության համար ենթարկվել եք քրեական պատասխանատվության o Ոչ, o Այո, ներկայացնել մանրամասներ | ||||||||||||||||||||||||||||||||
5.7 Արդյո՞ք ՀՀ տարածքում կամ այլ պետություններում գործող ֆինանսական կազմակերպություններում Ձեր պաշտոնավարման կամ գործունեության ընթացքում ֆինանսական կազմակերպությունը ճանաչվել է անվճարունակ կամ սնանկ, կամ Ձեր գործողությունների կամ անգործության հետևանքով ՀՀ տարածքում գործող ֆինանսական կազմակերպության ֆինանսական վիճակը, համաձայն ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի կողմից հաստատված չափանիշների, վատթարացել է: o Ոչ, o Այո, ներկայացնել մանրամասներ | ||||||||||||||||||||||||||||||||
5.8 Արդյո՞ք Հայաստանի Հանրապետությունում կամ օտարերկրյա պետությունում գրանցված ֆինանսական կազմակերպությունում Ձեր պաշտոնավարման ընթացքում Ձեր գործողությունների կամ անգործության հետևանքով տվյալ ֆինանսական կազմակերպությունը հայտարարվել է անվճարունակ կամ սնանկ: o Ոչ o Այո, ներկայացնել մանրամասներ | ||||||||||||||||||||||||||||||||
5.9 Արդյո՞ք որպես ֆինանսական կազմակերպության ղեկավար Ձեր պաշտոնավարման ընթացքում Ձեր նկատմամբ 1 տարվա ընթացքում 3 և ավելի անգամ որպես պատասխանատվության միջոց կիրառվել է տուգանք o Ոչ, o Այո, ներկայացնել մանրամասներ | ||||||||||||||||||||||||||||||||
5.10 Արդյո՞ք Դուք զրկվել եք որակավորման վկայականից 1.2 կետում նշված ֆինանսական կազմակերպության գործունեությունը կարգավորող համապատասխան օրենքով սահմանված կարգով և հիմքերով o Ոչ, o Այո, ներկայացնել մանրամասներ (այդ թվում` որակավորման վկայականից զրկվելու հիմքերը) | ||||||||||||||||||||||||||||||||
6. Նշանակալից մասնակցություն և փոխկապակցվածություն | ||||||||||||||||||||||||||||||||
6.1 Նշեք այն ֆինանսական կազմակերպությունները, ինչպես նաև ոչ ֆինանսական կազմակերպություն հադիսացող հաշվետու թողարկող ընկերությունները, որոնց կանոնադրական հիմնադրամում (կապիտալում) ունեք կամ վերջին 5 տարվա ընթացքում ունեցել եք նշանակալից մասնակցություն Մասնակցությունները նշել սկսած ներկայումս առկա ամենախոշորներից
| ||||||||||||||||||||||||||||||||
6.2 Իրազեկ լինելու դեպքում նշեք այն ֆինանսական կազմակերպությունները, ինչպես նաև ոչ ֆինանսական կազմակերպություն հադիսացող հաշվետու թողարկող ընկերությունները, որոնց կանոնադրական հիմնադրամում (կապիտալում) Ձեզ հետ փոխկապակցված անձինք ունեն կամ վերջին 5 տարվա ընթացքում ունեցել են նշանակալից մասնակցություն Մասնակցությունները նշել սկսած ներկայումս առկա ամենախոշորներից
| ||||||||||||||||||||||||||||||||
6.3 Նշեք Ձեզ հետ փոխկապակցված` ֆինանսական համակարգում, ինչպես նաև հաշվետու թողարկող ընկերություններում աշխատող կամ աշխատած անձանց վերաբերյալ հետևյալ տվյալները (եթե այդպիսիք կան) (Փոխկապակցվածությունը պետք է դիտարկվի 1.2 կետում նշված ֆինանսական կազմակերպության գործունեությունը կարգավորող համապատասխան օրենքի, հաշվետու թողարկողների դեպքում` «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն: Սույն կանոնակարգի իմաստով միևնույն ընտանիքի անդամ են համարվում ծնողները, ամուսինը և երեխաները:)
| ||||||||||||||||||||||||||||||||
7. Դրամային (կամ այլ) պարտավորություններ | ||||||||||||||||||||||||||||||||
7.1 Արդյո՞ք Դուք (կամ Ձեզ հետ փոխկապակցված անձինք) ունեք դրամային (կամ այլ) պարտավորություններ այն ֆինանսական կազմակերպության նկատմամբ, որի ղեկավար պետք է հանդիսանաք o Ոչ , o Այո, ներկայացնել մանրամասներ (գումար, ժամկետ, այլ) | ||||||||||||||||||||||||||||||||
7.2 Արդյո՞ք Դուք (կամ Ձեզ հետ փոխկապակցված անձինք) ունեք կամ ունեցել եք ՀՀ տարածքում գործող ֆինանսական կազմակերպությունների հանդեպ ժամկետանց պարտավորություններ o Ոչ, o Այո, ներկայացնել մանրամասներ (ֆինանսական կազմակերպության անվանումը, գումար, ժամկետ, այլ) | ||||||||||||||||||||||||||||||||
8. Այլ տեղեկատվություն | ||||||||||||||||||||||||||||||||
8.1 Այս մասում նշվում է Ձեզ հետ փոխկապակցված ֆիզիկական անձանց վերաբերյալ հետևյալ տվյալները, (բացառությամբ 6.3 կետում նշված անձանց)
| ||||||||||||||||||||||||||||||||
8.2 Նշեք Ձեզ հետ փոխկապակցված իրավաբանական անձանց վերաբերյալ հետևյալ տվյալները.
| ||||||||||||||||||||||||||||||||
9. Ձեր կարծիքով արդյոք առկա են այլ կարևոր տեղեկություններ, որոնք կցանկանայիք նշել o Ոչ o Այո, ներկայացնել մանրամասները | ||||||||||||||||||||||||||||||||
10. Այլ փաստաթղթեր | ||||||||||||||||||||||||||||||||
10. 1 Այս կետը լրացվում է միայն բանկի խորհրդի անդամների կողմից. Ծանոթացել եմ «Խորհրդի անդամների գործունեության ուղեցույց» փաստաթղթի հետ o Այո o Ոչ | ||||||||||||||||||||||||||||||||
11. Հավաստիացնում եմ, որ սույն փաստաթղթում պարունակվող տեղեկատվությունը արժանահավատ է և ամբողջական: Գրանցման ներկայացված ղեկավարի ստորագրություն --------------------- | ||||||||||||||||||||||||||||||||
12. Ֆինանսական կազմակերպության կառավարման մարմնի կողմից լիազորված անձի ստորագրություն և կազմակերպության կնիք (առկայության դեպքում) Ֆինանսական կազմակերպության կառավարման մարմնի կողմից
|